Աշխատանքի թույլտվության հարթակում կատարվել են տեխնիկական կարգաբերումներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+35.09 oC

Աշխատանքի թույլտվության հարթակում կատարվել են տեխնիկական կարգաբերումներ

16:32 06.04.2022

Oտարերկրացիներին աշխատանքային գործունեության հիմքով կացության կարգավիճակի տրամադրման միասնական էլեկտոնային հարթակում կատարվել են մի շարք տեխնիկական կարգաբերումներ։ Մասնավորապես, օտարերկրացի աշխատակից ներգրավել ցանկացող գործատուն, որը Հարթակի միջոցով աշխատանքային գործունեության հիմքով կացության կարգավիճակի տրամադրման հայտ է ներկայացնում, այսուհետև հնարավորություն կունենա աշխատանքի նկարագիրը ներկայացնելիս զուգահեռաբար լրացնել նաև օտարերկրացի թեկնածուի անձնական տվյալները։
 ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից համապատասխան գործառույթի իրականացումից հետ հնարավոր կլինի, ըստ անհրաժեշտության, լրացնել օտարերկրացու մասնագիտական կրթության ու որակավորման վերաբերյալ տվյալները աշխատանքային պայմանագիրը կամ դրա վերաբերյալ պարտավորագիրը և դիմումին կցել պետական տուրքի վճարման կտրոնը։
Տեխնիկական կարգաբերումները կատարվել են ինչպես հաշվի առնելով գործատուների կարծիքները, այնպես էլ այն հանգամանքը, որը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության՝ հարթակում իր լիազորությունների իրականացման 15 աշխատանքային օրերի ընթացքում որոշ օտարերկրացի օգտատերերի վիզայի ժամկետը սպառվում է և առաջանում են ՀՀ-ում բնակության օրինականացման հետ կապված խնդիրներ։
Միգրացիոն ծառայությունից տեղեկացնում են, որ կատարված փոփոխությունների արդյունքում նմանօրինակ դեպքերը հնարավորինս կբացառվեն։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ամփոփվել է Իրավունքի ամառային դպրոցի առաջին շաբաթը

18:48 19.07.2025

Ամփոփվել է Իրավունքի ամառային դպրոցի առաջին շաբաթը

Իրավունքի ամառային դպրոցի առաջին շաբաթն անցավ ակտիվ ու բովանդակալից մթնոլարտում: Մասնակիցները հնարավորություն ունեցան ուսումնասիրել տարբեր իրավական թեմաներ: Շարունակում ենք առաջ շարժվել՝ նոր գիտելիքներով ու մոտիվացիայով։ Մանրամասները՝ ՀՀ արդարադատության նախարարության տեսանյութում։   ...

Լուլա դա Սիլվա. ԱՄՆ գործողությունները խաթարում են պետական ինքնիշխանության սկզբունքները

18:40 19.07.2025

Լուլա դա Սիլվա. ԱՄՆ գործողությունները խաթարում են պետական ինքնիշխանության սկզբունքները

ԱՄՆ-ի միջամտությունը այլ երկրների ներքին գործերին անընդունելի է, քանի որ այն վնասում է նրանց ինքնիշխանությանը, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ Պետության ղեկավարը աջակցության խոսքեր է հղել Հանրապետության Գերագույն դատարանի դատավորներին, որոնց նկատմամբ ԱՄՆ իշխանությունները նախկինում վիզային սահմանափակումներ էին սահմանել Բրազիլիայի նախկին առաջնորդ Ժաիր Բոլսոնարոյի ընթացող դատավարության պատճառով։ Քաղաքական գործիչը մեղադրվում է […] ...

Լոս Անջելեսում մեքենաների բախման հետևանքով զոհերի թիվն աճել է

18:32 19.07.2025

Լոս Անջելեսում մեքենաների բախման հետևանքով զոհերի թիվն աճել է

ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում ամբոխի մեջ մեքենայի մխրճվելու հետևանքով վիրավորների թիվը հասել է 30-ի, հայտնում է քաղաքի հրշեջ ծառայությունը։ Շաբաթ օրը ծառայությունը հայտնել էր, որ Լոս Անջելեսում մեքենան մխրճվել է ամբոխի մեջ՝ վիրավորելով ավելի քան 20 մարդու։ Նշվում է, որ դեպքի վայրում աշխատում է ծառայության 124 աշխատակից։ Նախնական հետաքննության արդյունքների համաձայն՝ մեքենայի վարորդը կորցրել է […] ...

Դանիան մտահոգված է Ուկրաինայում կոռուպցիայի պատճառով. Berlingske

18:20 19.07.2025

Դանիան մտահոգված է Ուկրաինայում կոռուպցիայի պատճառով. Berlingske

Դանիայի կառավարությունը մտահոգված է Ուկրաինայում կոռուպցիայի վերաբերյալ՝ կապված ուկրաինական պաշտպանական ընկերությունների արտադրական օբյեկտները իր տարածքում տեղակայելու ծրագրերի հետ, հաղորդում է Berlingske թերթը՝ հղում անելով Դանիայի պաշտպանության նախարար Տրոելս Լունդ Պոուլսենին։ «Ուկրաինան պատմականորեն մեծ խնդիրներ է ունեցել կոռուպցիայի հետ կապված։ Ինչպես խոստովանում է Տրոլս Լունդ Պոուլսենը, սա այն բանն է, որը մտահոգում է Դանիայի կառավարությանը», – […] ...

ԱՄՆ-ում ներգաղթյալներին տեղավորելու համար վրանային քաղաքներ կկառուցվեն

18:10 19.07.2025

ԱՄՆ-ում ներգաղթյալներին տեղավորելու համար վրանային քաղաքներ կկառուցվեն

ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայությունը (ICE) նախատեսում է վրաններ տեղադրել անօրինական ներգաղթյալներին պահելու համար՝ արտաքսման տեմպերը արագացնելու նպատակով, հաղորդում է Wall Street Journal-ը՝ հղում անելով իր ձեռք բերած ներքին փաստաթղթերին։ Հաղորդագրության համաձայն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի պաշտոնյաները պարզել են, որ անօրինական ներգաղթյալներին տեղավորելու վայրերի սահմանափակ թիվը խանգարում է նրանց ավելացնել իրենց արտաքսման մակարդակը։ Նրանք […] ...

SHANTNEWS

18:00 19.07.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP