16:34 06.04.2022
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերի գլխավորած պատվիրակությանը։
Նախարարը կարևորել է Գերմանիայի կառավարության հետ բազմաշերտ համագործակցությունը։
Դեսպան Վիկտոր Ռիխտերը ևս շեշտել է երկու երկրների երկարամյա համագործակցության և իրականացված աշխատանքների կարևորությունը և հավաստել, որ պատրաստակամ են շարունակել աջակցություն ցուցաբերել Հայաստանի ժողովրդավարության բարեփոխումներին՝ և՛ քաղաքական, և՛ տնտեսական ոլորտում։ «Գերմանական կողմից կցանկանայի վերահաստատել այն մեծ շահագրգռվածությունը և հետաքրքրությունը, որ եղել է և կա Հայաստանում իրականացվող ծրագրերի նկատմամբ»,- ասել է դեսպանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են էներգետիկ, ջրային ոլորտում առկա համագործակցության վերաբերյալ հարցեր։
Քննարկվել է նաև վարչատարածքային բարեփոխումների արդյունքում համայնքների միավորման գործընթացը, ինչպես նաև «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում Հայաստանի համայնքներում քաղաքացիների սպասարկման գրասենյակների գործարկման ընթացքը։
Նախարարը բարձր է գնահատել այդ ուղղությամբ GIZ-ի հայաստանյան գրասենյակի կատարած աշխատանքը։
Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Մադլեն Ռաուշենբերգերը վերահաստատել է, որ իրենց մանդատի շրջանակում այսուհետ ևս կշարունակեն արդիականացնել, կահավորել, բարելավել քաղաքացիների սպասարկման գրասենյակները։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
18:48 19.07.2025
Ամփոփվել է Իրավունքի ամառային դպրոցի առաջին շաբաթըԻրավունքի ամառային դպրոցի առաջին շաբաթն անցավ ակտիվ ու բովանդակալից մթնոլարտում: Մասնակիցները հնարավորություն ունեցան ուսումնասիրել տարբեր իրավական թեմաներ: Շարունակում ենք առաջ շարժվել՝ նոր գիտելիքներով ու մոտիվացիայով։ Մանրամասները՝ ՀՀ արդարադատության նախարարության տեսանյութում։ ...
18:40 19.07.2025
Լուլա դա Սիլվա. ԱՄՆ գործողությունները խաթարում են պետական ինքնիշխանության սկզբունքներըԱՄՆ-ի միջամտությունը այլ երկրների ներքին գործերին անընդունելի է, քանի որ այն վնասում է նրանց ինքնիշխանությանը, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ Պետության ղեկավարը աջակցության խոսքեր է հղել Հանրապետության Գերագույն դատարանի դատավորներին, որոնց նկատմամբ ԱՄՆ իշխանությունները նախկինում վիզային սահմանափակումներ էին սահմանել Բրազիլիայի նախկին առաջնորդ Ժաիր Բոլսոնարոյի ընթացող դատավարության պատճառով։ Քաղաքական գործիչը մեղադրվում է […] ...
18:32 19.07.2025
Լոս Անջելեսում մեքենաների բախման հետևանքով զոհերի թիվն աճել էԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում ամբոխի մեջ մեքենայի մխրճվելու հետևանքով վիրավորների թիվը հասել է 30-ի, հայտնում է քաղաքի հրշեջ ծառայությունը։ Շաբաթ օրը ծառայությունը հայտնել էր, որ Լոս Անջելեսում մեքենան մխրճվել է ամբոխի մեջ՝ վիրավորելով ավելի քան 20 մարդու։ Նշվում է, որ դեպքի վայրում աշխատում է ծառայության 124 աշխատակից։ Նախնական հետաքննության արդյունքների համաձայն՝ մեքենայի վարորդը կորցրել է […] ...
18:20 19.07.2025
Դանիան մտահոգված է Ուկրաինայում կոռուպցիայի պատճառով. BerlingskeԴանիայի կառավարությունը մտահոգված է Ուկրաինայում կոռուպցիայի վերաբերյալ՝ կապված ուկրաինական պաշտպանական ընկերությունների արտադրական օբյեկտները իր տարածքում տեղակայելու ծրագրերի հետ, հաղորդում է Berlingske թերթը՝ հղում անելով Դանիայի պաշտպանության նախարար Տրոելս Լունդ Պոուլսենին։ «Ուկրաինան պատմականորեն մեծ խնդիրներ է ունեցել կոռուպցիայի հետ կապված։ Ինչպես խոստովանում է Տրոլս Լունդ Պոուլսենը, սա այն բանն է, որը մտահոգում է Դանիայի կառավարությանը», – […] ...
18:10 19.07.2025
ԱՄՆ-ում ներգաղթյալներին տեղավորելու համար վրանային քաղաքներ կկառուցվենԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայությունը (ICE) նախատեսում է վրաններ տեղադրել անօրինական ներգաղթյալներին պահելու համար՝ արտաքսման տեմպերը արագացնելու նպատակով, հաղորդում է Wall Street Journal-ը՝ հղում անելով իր ձեռք բերած ներքին փաստաթղթերին։ Հաղորդագրության համաձայն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի պաշտոնյաները պարզել են, որ անօրինական ներգաղթյալներին տեղավորելու վայրերի սահմանափակ թիվը խանգարում է նրանց ավելացնել իրենց արտաքսման մակարդակը։ Նրանք […] ...