ՀՀ Քրեական և Քրեական դատավարության նոր օրենսգրքերի կիրարկման վերաբերյալ աշխատանքային խորհրդակցություն Քննչական կոմիտեում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+35.09 oC

ՀՀ Քրեական և Քրեական դատավարության նոր օրենսգրքերի կիրարկման վերաբերյալ աշխատանքային խորհրդակցություն Քննչական կոմիտեում

16:54 06.04.2022

ՀՀ քննչական կոմիտեում տեղի է ունեցել ՀՀ Քրեական և Քրեական դատավարության նոր օրենսգրքերի կիրարկման վերաբերյալ աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը:

Օրակարգում ընդգրկված հարցերի շրջանակներում քննարկվել են Հայաստանի Հանրապետության Քրեական և Քրեական դատավարության` 2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող նոր օրենսգրքերի կիրարկումն ապահովելու նպատակով ձևավորված աշխատանքային խմբի գործունեության ուղղություններն ու հիշյալ գործընթացի պատշաճ իրականացմանը միտված որոշ հրատապ հարցեր:

ՀՀ Քրեական և Քրեական դատավարության նոր օրենսգրքերի ընդունմամբ պայմանավորված՝ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում նյութատեխնիկական միջոցների ձեռքբերման, հաստիքների ավելացման, նոր իրավակարգավորումների վերաբերյալ անձնակազմի իրազեկվածության ուղղությամբ աշխատանքները կազմակերպելու նպատակով ստեղծված աշխատանքային խմբի անդամները զեկուցել են իրենց կողմից համակարգվող ոլորտներում արդեն իսկ կատարված աշխատանքների ընթացքը և անդրադարձել առաջիկայի հիմնական անելիքներին:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Ա. Քյարամյանը կարևորել է վերոհիշյալ նոր օրենսգրքերի կիրարկումն ապահովելու նպատակով Քննչական կոմիտեում մեկնարկած նախապատրաստական աշխատանքների համակողմանի և արդյունավետ իրականացումը՝ փաստելով ձևավորված խմբի գործունեության անհրաժեշտությունը:

Ա. Քյարամյանն իր խոսքում ընդգծել է նաև, որ անհրաժեշտ է վերլուծել ՀՀ Քրեական և Քրեական դատավարության նոր օրենսգրքերի իրավակարգավորումները և ներկայացնել ակնկալվող աշխատանքային ծանրաբեռնվածության աճի կամ նվազման կանխատեսումների վերաբերյալ տեղեկատվություն՝ այդ ամենին զուգահեռ առաջարկություններ ներկայացնելով այն նորմերի վերաբերյալ, որոնք իրավակիրառ պրակտիկայում կարող են առաջացնել բարդություններ:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահն աշխատանքային խմբի անդամներին հանձնարարել է վերոնշյալ նոր օրենսգրքերի կիրարկումն ապահովելու նպատակով մշակել նոր իրավակարգավորումների իրազեկման և վերապատրաստման համար գործունեության ուղղություններ, ՀՀ արդարադատության նախարարության հետ համատեղ մշակել քննիչի կողմից կազմվող վարութային գործողությունների արձանագրությունների և կայացվող որոշումների ձևանմուշներ, ինչպես նաև ուսումնասիրել ՀՀ Քրեական դատավարության նոր օրենսգրքի իրավակարգավորումները և դրանց վերաբերյալ պարզաբանող իրազեկումներ ուղարկել ՀՀ քննչական կոմիտեի մինչդատական վարույթ իրականացնող ստորաբաժանումներին:

Աշխատանքային խորհրդակցության շրջանակներում որոշում է կայացվել ՀՀ Քրեական և Քրեական դատավարության նոր օրենսգրքերի նորմերի կիրառման ընթացքում ծագած, հրատապ լուծում պահանջող իրավական խնդիրներին արագ արձագանքելու նպատակով ձևավորել օպերատիվ շտաբ և մշակել վերջինիս գործունեության ուղղությունները:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև կազմակերպական բնույթի այլ հարցեր ևս, այդ թվում՝ նոր օրենսգրքերի դրույթներով պայմանավորված ակնկալվող հաստիքների քանակի ավելացման վերաբերյալ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լուլա դա Սիլվա. ԱՄՆ գործողությունները խաթարում են պետական ինքնիշխանության սկզբունքները

18:40 19.07.2025

Լուլա դա Սիլվա. ԱՄՆ գործողությունները խաթարում են պետական ինքնիշխանության սկզբունքները

ԱՄՆ-ի միջամտությունը այլ երկրների ներքին գործերին անընդունելի է, քանի որ այն վնասում է նրանց ինքնիշխանությանը, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ Պետության ղեկավարը աջակցության խոսքեր է հղել Հանրապետության Գերագույն դատարանի դատավորներին, որոնց նկատմամբ ԱՄՆ իշխանությունները նախկինում վիզային սահմանափակումներ էին սահմանել Բրազիլիայի նախկին առաջնորդ Ժաիր Բոլսոնարոյի ընթացող դատավարության պատճառով։ Քաղաքական գործիչը մեղադրվում է […] ...

Լոս Անջելեսում մեքենաների բախման հետևանքով զոհերի թիվն աճել է

18:32 19.07.2025

Լոս Անջելեսում մեքենաների բախման հետևանքով զոհերի թիվն աճել է

ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում ամբոխի մեջ մեքենայի մխրճվելու հետևանքով վիրավորների թիվը հասել է 30-ի, հայտնում է քաղաքի հրշեջ ծառայությունը։ Շաբաթ օրը ծառայությունը հայտնել էր, որ Լոս Անջելեսում մեքենան մխրճվել է ամբոխի մեջ՝ վիրավորելով ավելի քան 20 մարդու։ Նշվում է, որ դեպքի վայրում աշխատում է ծառայության 124 աշխատակից։ Նախնական հետաքննության արդյունքների համաձայն՝ մեքենայի վարորդը կորցրել է […] ...

Դանիան մտահոգված է Ուկրաինայում կոռուպցիայի պատճառով. Berlingske

18:20 19.07.2025

Դանիան մտահոգված է Ուկրաինայում կոռուպցիայի պատճառով. Berlingske

Դանիայի կառավարությունը մտահոգված է Ուկրաինայում կոռուպցիայի վերաբերյալ՝ կապված ուկրաինական պաշտպանական ընկերությունների արտադրական օբյեկտները իր տարածքում տեղակայելու ծրագրերի հետ, հաղորդում է Berlingske թերթը՝ հղում անելով Դանիայի պաշտպանության նախարար Տրոելս Լունդ Պոուլսենին։ «Ուկրաինան պատմականորեն մեծ խնդիրներ է ունեցել կոռուպցիայի հետ կապված։ Ինչպես խոստովանում է Տրոլս Լունդ Պոուլսենը, սա այն բանն է, որը մտահոգում է Դանիայի կառավարությանը», – […] ...

ԱՄՆ-ում ներգաղթյալներին տեղավորելու համար վրանային քաղաքներ կկառուցվեն

18:10 19.07.2025

ԱՄՆ-ում ներգաղթյալներին տեղավորելու համար վրանային քաղաքներ կկառուցվեն

ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայությունը (ICE) նախատեսում է վրաններ տեղադրել անօրինական ներգաղթյալներին պահելու համար՝ արտաքսման տեմպերը արագացնելու նպատակով, հաղորդում է Wall Street Journal-ը՝ հղում անելով իր ձեռք բերած ներքին փաստաթղթերին։ Հաղորդագրության համաձայն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի պաշտոնյաները պարզել են, որ անօրինական ներգաղթյալներին տեղավորելու վայրերի սահմանափակ թիվը խանգարում է նրանց ավելացնել իրենց արտաքսման մակարդակը։ Նրանք […] ...

SHANTNEWS

18:00 19.07.2025

SHANTNEWS

Ավստրալիան Ուկրաինային է փոխանցել խոստացված Abrams տանկերի մեծ մասը

17:53 19.07.2025

Ավստրալիան Ուկրաինային է փոխանցել խոստացված Abrams տանկերի մեծ մասը

Ուկրաինան Ավստրալիայից ստացել է M1A1 Abrams տանկերի առաջին խմբաքանակը։ Այս մասին իր Telegram ալիքում հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Դենիս Շմիգալը։ «Ավստրալիան Ուկրաինային է փոխանցել M1A1 Abrams տանկերի առաջին խմբաքանակը։ Փոխանցված 49 տանկերի մեծ մասն արդեն իսկ ծառայության մեջ է Ուկրաինայի զինված ուժերում», – գրել է նա։ Շմիհալի խոսքով՝ մնացած մեքենաները կժամանեն «առաջիկա ամիսներին»։ «Այս […] ...

BACK_TO_TOP