Ամփոփվել են «ԴԻՋԻԿՈԴ» կիրառական ծրագրավորման 7-րդ մրցույթի արդյունքները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+30.09 oC

Ամփոփվել են «ԴԻՋԻԿՈԴ» կիրառական ծրագրավորման 7-րդ մրցույթի արդյունքները

13:26 25.04.2022

Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի է ունեցել «ԴԻՋԻԿՈԴ» կիրառական ծրագրավորման 7-րդ հանրապետական մրցույթի եզրափակիչ փուլը, որը կազմակերպել էր Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը:

Մրցույթի հիմնական նպատակն է խրախուսել և զարգացնել դպրոցականների ալգորիթմական մտածողությունը, աշակերտներին խաղ սպառողից վերածել խաղ ստեղծողի, բացահայտել ակտիվություն ցուցաբերած դպրոցներին և տաղանդավոր պատանիներին՝ նրանց հնարավորություն տալով զարգացնել իրենց ստեղծագործական ունակությունները: «ԴԻՋԻԿՈԴ»-ը միաժամանակ արդյունավետ հարթակ է, որտեղ ՀՀ բոլոր մարզերի դպրոցականները հանդիպում են միմյանց, կիսվում գիտելիքներով և նորարար գաղափարներով:

Միջոցառմանը մասնակցել և ներկաներին ողջունել է ՀՀ ԿԳՄՍՆ հանրակրթության և արտադպրոցական կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի պետ Անուշ Լալազարյանը։ Նա շնորհակալություն է հայտնել Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությանը և գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանին՝ նմանօրինակ ծավալուն և ժամանակակից պահանջներին համապատասխան գործընթացում մեծաթիվ պատանիներ ընդգրկելու համար:

«Սա այն բացառիկ միջոցառումներից է, որը խթանում է նաև հանրակրթության ոլորտի առաջընթացը՝ սովորողների շրջանում առաջնային հետաքրքրություններ զարգացնելու ուղղությամբ: «ԴԻՋԻԿՈԴ» մրցույթի մասնակիցների նոր մտահղացումները և ինժեներական հետաքրքիր բացահայտումները տպավորիչ են: ԿԳՄՍ նախարարությունը բարձր է գնահատում Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործունեությունը և հույս հայտնում, որ «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների կիրառումն էական նշանակություն կունենա ուսհաստատություններում բնագիտական ոլորտի զարգացման և բարձր արդյունքներ գրանցելու առումով»,- նշել է Անուշ Լալազարյանը՝ շնորհավորելով ոչ միայն հաղթողներին, այլև արմաթցիների ողջ անձնակազմին և խմբավարներին:

Անուշ Լալազարյանը մրցույթի 9 հաղթողներին հանձնել է ԿԳՄՍ նախարարության շնորհակալագրեր՝ կազմակերպիչներին շնորհակալություն հայտնելով այդպիսի տպավորիչ և հեռանկարային միջոցառման համար:

Միջոցառման մասնակիցներին ողջունել է նաև ԱՏՁՄ գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը. «Մոտ 10-12 տարի առաջ մենք ունեինք երազանք, որն այսօր արդեն իրականություն է։ «Արմաթ»-ում սովորող 18.000 երեխաներ իրենց տաղանդի, մոտիվացիայի և նվիրվածության շնորհիվ հրաշքներ են գործում՝ գերազանցելով մեր բոլոր սպասելիքները։ Այսօր արդեն արմաթցիները մեր տեխնոլոգիական համայնքի լիիրավ անդամներն են, և ես ուրախ եմ, որ մենք միասին կարողացանք սա իրականություն դարձնել»:

Նշենք, որ այս տարի մրցույթն իրականացվել է նաև մարզային փուլերով՝ Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Իջևանում և Գորիսում: Մրցույթին մասնակցության հայտ է ներկայացրել 942 թիմ՝ ավելի քան 1000 աշակերտ՝ ՀՀ բոլոր մարզերից, Արցախից, Ջավախքից, Հնդկաստանից և ԱՄՆ-ից: Եզրափակիչ փուլում իր աշխատանքները ներկայացրել է 60 թիմ՝ 72 աշակերտ:

Մրցույթն անցկացվել է հետևյալ անվանակարգերում՝ «Վիրտուալ լաբորատորիա STEM առարկաների թեմաներով», «Համակարգչային խաղեր», «Լավագույն ալգորիթմական լուծում օլիմպիադայի ձևաչափով», «Սարքերի ինտեգրում՝ նոր տեխնիկական լուծում»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մուրմանսկում երեխան հեծանիվով բարձրացել է պատուհանագոգի վրա և ընկել պատուհանից

21:00 19.07.2025

Մուրմանսկում երեխան հեծանիվով բարձրացել է պատուհանագոգի վրա և ընկել պատուհանից

Մուրմանսկի մարզում երեք տարեկան տղան հեծանիվով բարձրացել է պատուհանագոգի վրա և ընկել պատուհանից։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն տարածաշրջանի համար։ Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 17-ին Գորկի փողոցի մի տանը: Նախնական տեղեկությունների համաձայն՝ երեք տարեկան երեխան, մանկական հեծանիվը որպես հենարան օգտագործելով, բարձրացել է սեղանի վրա, ապա՝ պատուհանագոգի վրա և ընկել պատուհանից: Այդ […] ...

Իտալիան հայտնել է, որ Թրամփի մաքսատուրքերը վնասում են տնտեսությունը

20:50 19.07.2025

Իտալիան հայտնել է, որ Թրամփի մաքսատուրքերը վնասում են տնտեսությունը

ԱՄՆ-ի կողմից օգոստոսի 1-ից 30% մաքսատուրքերի սահմանումը կարող է հանգեցնել Իտալիայի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) ընդհանուր կրճատման 1.4%-ով, ինչը գրեթե ամբողջությամբ կփոխհատուցի երկրի կանխատեսվող տնտեսական աճը՝ այս տարի 0.6% և 2026 թվականին 0.8%, հաղորդում է իտալական Il Sole 24 Ore բիզնես թերթը։ Թերթի տրամադրած տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ի կողմից սահմանված մաքսատուրքերը կարող են մոտ 30 միլիարդ […] ...

Հոսանքանջատումներ՝ Երևանում և մարզերում

20:40 19.07.2025

Հոսանքանջատումներ՝ Երևանում և մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն Վարչական շրջան՝ 11:00-17:00 Տիգրան Մեծի պող. 1-15 շենքեր, Հանրապետության փ. 32, 49 շենքեր, Խանջյան նրբ․ 5-10 առանձնատներ, Ֆիրդուսի փ. 1-32 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արարատի մարզ՝ 10:00-12:00 Հովտաշատ գյուղ մասնակի և […] ...

ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները Զապորոժիեի ԱԷԿ-ից անվտանգ հեռավորության վրա անտառում ծուխ են նկատել

20:28 19.07.2025

ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները Զապորոժիեի ԱԷԿ-ից անվտանգ հեռավորության վրա անտառում ծուխ են նկատել

Զապորոժիեի ԱԷԿ-ում գտնվող ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները հայտարարել են, որ ատոմակայանից անվտանգ հեռավորության վրա անտառային հրդեհից ծուխ են տեսել, և միջուկային անվտանգությանը սպառնալիք չկա, հայտարարել է գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։ «Զապորոժիեի ԱԷԿ-ի ԱԷՄԳ-ի թիմը հայտնում է, որ ատոմակայանից անվտանգ հեռավորության վրա անտառային հրդեհից ծուխ է նկատել։ Այս պահին միջուկային անվտանգությանը սպառնալիք չկա», – ասվում է ԱԷՄԳ-ի […] ...

Մոլդովայում ցուցարարները պահանջել են արդար ընտրություններ

20:18 19.07.2025

Մոլդովայում ցուցարարները պահանջել են արդար ընտրություններ

Մոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի դիմաց կազմակերպված հանրահավաքի մասնակիցները պահանջել են արդար ընտրություններ և բոլոր քաղաքական ուժերի համար ընտրական գործընթացին հավասար հասանելիություն՝ «Պոբեդա» դաշինքի գրանցումից հրաժարվելու համատեքստում։ Հանրահավաքը հեռարձակվել է առցանց Facebook սոցիալական ցանցում։ Շաբաթ օրը՝ ավելի վաղ, Մոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վեց կողմ և երեք ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ, հրաժարվել է գրանցել ընդդիմադիր «Պոբեդա» դաշինքը […] ...

Վիետնամում զբոսաշրջիկներով նավ է խորտակվել. կան զոհեր

20:08 19.07.2025

Վիետնամում զբոսաշրջիկներով նավ է խորտակվել. կան զոհեր

Վիետնամի Քուանգ Նինհ նահանգի ափերի մոտ շաբաթ օրը ալեկոծ ծովում խորտակված զբոսանավից հինգ մարդ զոհվել է, ևս 12-ը՝ փրկվել, հայտնում է վիետնամական VNExpress լրատվական պորտալը։ «Շաբաթ երեկոյան դրությամբ որոնողական-փրկարարական գործողությունն իրականացնող սահմանապահները հաստատել են 12 մարդու փրկությունը և հինգ մարդու մահը, մինչդեռ ևս 36 մարդ դեռևս համարվում է անհետ կորած։ Քուանգ Նինհ նահանգի իշխանությունների տվյալներով՝ […] ...

BACK_TO_TOP