14:26 26.04.2022
Միացյալ Նահանգների պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը, արձագանքելով 2013 թվականին Գեզի զբոսայգու բողոքի ցույցերի մեղադրանքով դատապարտվածների դատավճռին, հանդես է եկել գրավոր հայտարարությամբ` նշելով, որ իրենց «խորապես անհանգստացրել և հիասթափեցրել է» այն փաստը, որ հայտնի հասարակական գործիչ, թուրք գործարար Օսման Քավալային դատապարտել են ցմահ ազատազրկման, իսկ մյուս 7 մեղադրյալներին՝ 18 տարվա ազատազրկման վերջինիս աջակցելու համար, փոխանցում է Ermenihaber-ը։
«Քավալայի անօրինական դատավճիռը հակասում է մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների և օրենքի գերակայության ապահովմանը: Մենք ևս մեկ անգամ կոչ ենք անում Թուրքիային ազատ արձակել Օսման Քավալային և մյուս 7 բանտարկյալներին՝ համաձայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների:
Թուրքիայի ժողովուրդն արժանի է օգտվելու իր մարդու իրավունքներից և հիմնարար ազատություններից՝ առանց պատժվելու վախի։ Խոսքի ազատության, խաղաղ հավաքների իրականացման իրավունքն ամրագրված է Թուրքիայի սահմանադրությամբ, միջազգային իրավական և ԵԱՀԿ պարտավորություններով։ Մենք կոչ ենք անում կառավարությանը դադարեցնել քաղաքական դրդապատճառներով հետապնդումները և հարգել Թուրքիայի բոլոր քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները»,- ասված է Փրայսի հայտարարության մեջ:
Հավելենք, որ Քավալան տարիներ շարունակ աջակցել է հայերին ու Հայաստանին, պայքարել հայերի մշակութային ժառանգությունը պահպանելու, ազգամիջյան տարաձայնությունները հարթելու համար։
Նա բազմիցս եղել է Հայաստանում, իսկ ամեն անգամ Երևան այցելելիս հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում։
23:59 19.07.2025
Թեյագործ Սոնա Աղաբեկյանը պատրաստում է չորացված մրգերի հետ համակցված խոտաբույսային թեյերԹեյագործ Սոնա Աղաբեկյանը հիմնել է «Memories» ապրանքանիշը․ պատրաստում է չորացված մրգերի հետ համակցված խոտաբույսային թեյեր։ Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:43 19.07.2025
Հայտնի են 22-րդ «Ոսկե ծիրան»-ի հաղթողներըԱվարտվել է «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնը․ հայտնի են հաղթողները։ Լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթ • Ոսկե ծիրան Ֆիումե կամ մա՛հ, ռեժ․ Իգոր Բեզինովիչ • Արծաթե ծիրան Սուրբ էլեկտրականություն, ռեժ․ Տատո Կոթեթիշվիլի • Հատուկ հիշատակում Դանդաղ այրվող հողի երգեր, ռեժ․ Օլհա Ժուրբա Ծիրանի կորիզ • Ոսկե ծիրան Մայրենիքը, ռեժ․ Գոռ Առուշանյան • Արծաթե ծիրան Օձի ապուրը, […] ...
23:19 19.07.2025
Մեծ Բրիտանիայում «Պաղեստինի գործողությունների» աջակցության բողոքի ցույցի ժամանակ ձերբակալվել է ավելի քան 100 մարդՄեծ Բրիտանիայում ավելի քան 100 մարդ է ձերբակալվել պաղեստինամետ «Պաղեստինյան գործողություն» խմբավորման աջակցության բողոքի ցույցերի ժամանակ, որը Մեծ Բրիտանիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն, հայտնում է քաղաքային ոստիկանությունը։ Նշվում է, որ 65 մարդ ձերբակալվել է Լոնդոնում, 18-ը՝ Մանչեսթերում, 17-ը՝ Բրիստոլում, 8-ը՝ Անգլիայի հարավ-արևմուտքում գտնվող Քորնուոլի կոմսության Տրուրո քաղաքում։ ...
23:08 19.07.2025
«Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի բախվել են «Nissan Rogue»-ն ու «Toyota»-ն. կա վիրավորՀուլիսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:40-ի սահմաններում Երևանյան փողոցից դեպի «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհահատվածում ճակատ ճակատի բախվել են «Nissan Rogue» և «Toyota» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց, մեկ հոգու էլ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել բժիշկները, սակայն վերջինը հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց: Վթարի մասին […] ...
22:55 19.07.2025
Նոր Նորքի տարածքում գործարկվելու են ազդարարման սարքավորումներ. չանհանգստանալՀուլիսի 21, 22, 23-ին՝ առավոտյան ժամերին, Նոր Նորքի տարածքում անցկացվելու են ուսումնավարժանքներ, որոնց ընթացքում գործարկվելու են ազդարարման սարքավորումներ: Այս մասին նշվում է Նոր Նորք վարչական շրջանի Ֆեյսբուքի էջում տարածված հաղորդագրության մեջ: «Խնդրում ենք չանհանգստանալ»,- ասվում է հաղորդագրությունում։ ...
22:42 19.07.2025
Կոտայքում ոչ սթափ վիճակում գտնվող 35-ամյա վարորդը «Tesla»-ով բախվել է կայանված «Mercedes»-ին, ապա գազատար խողովակինՀուլիսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհին՝ «Հոմպլեքս մոլ»-ի դիմաց, Երևանի բնակիչ 35-ամյա Հովհաննես Հովհաննիսյանը իր վարած «Tesla» մակնիշի ավտոմեքենայով բախվել է կայանված վիճակում գտնվող «Mercedes» մակնիշի ավտոմեքենային, ապա գազատար խողովակին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ «Tesla»-ի վարորդ Հ․ Հովհաննիսյանը տեղում ենթարկվել է […] ...