15:31 13.05.2022
Գործադիրն ընդունել է համապատասխան որոշում՝ պետբյուջեով նախատեսված «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» և «Տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում» միջոցառումների կատարումն ապահովելու համար: Որոշման նպատակն է՝ 2022 թ. հիմնանորոգման ծրագրով նախատեսված մի շարք ճանապարհահատվածների շինարարական աշխատանքների, տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների, ինչպես նաև մի շարք ճանապարհահատվածների և թվով 1 տրանսպորտային օբյեկտի նախագծերի պատրաստման, ծախսերի գնահատման և դրանց փորձաքննության ծառայությունների համար նախատեսել ֆինանսական միջոցներ։ Ըստ այդմ, առաջարկվում է 4 մլրդ 750 մլն դրամ հատկացնել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը:
Ինչպես նշել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ օբյեկտներից 7-ը փոխանցիկ են, այսինքն՝ ավարտական փուլում են, 3-ը նոր սկսվող աշխատանքներ են, 3-ը նախագծման աշխատանքներ են, և 43-ը` փորձաքննական ծառայության ենթակա աշխատանքներ։
Անդրադառնալով ընդունված որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ խոշոր ճանապարհաշինական աշխատանքներ կան, որոնք ավարտական փուլում են. «Խոսքը Մ2 միջպետական նշանակության ավտոճանապարհի Արենի-Արփի-Եղեգնաձոր 17.7 կմ հատվածի հիմնանորոգման մասին է Վայոց ձորի մարզում, Մ2 միջպետական ավտոճանապարհի Սարավան-Սարալանջ 16.9 կմ հատվածի հիմնանորոգման մասին է: Ես ուզում եմ ընդգծել, որ վերջին տարիներին մենք, ըստ էության, ճանապարհների որակի առումով էական փոփոխություն ենք արել, բայց դեպի Սյունիքի մարզ տանող ճանապարհն այն հատվածներից էր, որը դեռ որակի առումով էական խնդիրներ ուներ: Վերջին անգամ, որ եղել եմ այդ ճանապարհին, արդեն երևում էր, որ այս հատվածների հիմնանորոգմամբ էականորեն որակական փոփոխություն կունենանք: Հաջորդ հատվածը վերաբերում է Սյունիքի մարզի Վարդավան-Խդրանց-Ագարակ ճանապարհի 13.1 կմ հատվածի հիմնանորոգմանը, հաջորդը՝ Գեղարքունիքի մարզի Մ11 միջպետական նշանակության ավտոճանապարհի Մարտունի-Աստղաձոր 5.9 կմ ճանապարհահատվածի հիմնանորոգումն է, հաջորդը՝ Մ10 ավտոճանապարհի Վայոց ձորի մարզ Գետափի հողային պաստառի փլուզված հատվածների, պաշտպանիչ հենապատերի և կառուցվածքների վերականգնումն է, Արմավիրի մարզում՝ Ալաշկերտ ճանապարհի 1 կմ հատվածի հիմնանորոգումը, որ նույնպես ավարտական փուլում է: Հաջորդը՝ Լոռվա մարզի Ստեփանավան քաղաքի սուրբ Վարդան փողոցի 1.6 կմ հատվածի հիմնանորոգումն է: Սրանք այն ծրագրերից են, որոնք կավարտվեն»:
Վարչապետն անդրադարձել է նաև 2022 թվականին նախատեսված ճանապարհաշինական աշխատանքներին. «Խոսքը՝ Վայոց ձորի մարզում Նորավանքի պատմական հուշարձանի հանրապետական նշանակության ավտոճանապարհի Արենի 8.1 կմ, Արարատի մարզի Բերդիկ-Այգեստան ավտոճանապարհի 2.1 կմ հատվածների հիմնանորոգման մասին է: Կրկին Արարատի մարզում՝ Այգեվան-Եղեգնավան ավտոճանապարհի 2.9 կմ հատված է հիմնանորոգվում: Սրանք այն հատվածներն են, որոնց մրցույթներն արդեն եղել են, շինարարությունը որոշումից հետո արդեն կմեկնարկի:
Եվ սկսում ենք նախագծային աշխատանքներն Աղվանի-Տաթև միջպետական նշանակության ավտոճանապարհի Վերին Խոտանանը շրջանցող ճանապարհահատվածի կառուցման հատվածում: Երկրորդը՝ Սյունիքի մարզում Որոտան-Բարձրավան-Շուռնուխ հատվածը շրջանցող ավտոճանապարհի վերակառուցման մասին է և երրորդը՝ Մ3 միջպետական նշանակության ավտոճանապարհի 11+400 հատվածում գտնվող կամրջի շինարարության հիմնանորոգման մասին է Արմավիրի մարզում: Այստեղ ես ուզում եմ բոլորիս ուշադրությունը հրավիրել, որ Սյունիքի մարզում ճանապարհների նորոգման հետ կապված բավական մեծ ծավալ կա, և այս աշխատանքները սկսվել և շարունակվում են»:
Գնել Սանոսյանը տեղեկացրել է, որ Սյունիքում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների շնորհիվ հնարավոր կլինի խուսափել Տաթևի ոլորանների ձորի բարդությունից. Սիսիանի հատվածից մինչև Տաթև կունենանք նոր ճանապարհ:
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն էլ նշել է, որ մարզում ճանապարհաշինարարական աշխատանքները լայն թափով են ընթանում: «Որոշակի խնդիրներ կան Տաթև-Աղվանի ճանապարհահատվածում, սակայն վստահ եմ, որ շատ մոտ ապագայում այդ թերությունները կվերացվեն: Իսկ ընդհանուր առմամբ՝ աշխատանքներն կատարվում են լայն թափով և ժամանակին կավարտվեն»,- ասել է մարզպետը:
Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Տաթև-Աղվանի հատվածում առաջացած խնդիրները. «Նախորդ տարի մի քիչ արտակարգ ռեժիմով այդ ճանապարհը կառուցվեց: Երբ նախագծում էինք այդ ճանապարհը չէինք նախատեսել, որ պետք է բեռնափոխադրումների ամբողջ ծավալը տեղափոխվի այդ հատվածը: Այն նախագծային տվյալներով ավելի շատ որպես միջհամայնքային և տուրիստական նշանակության ավտոճանապարհ էր նախատեսվել: Դրա համար էլ այնտեղ խնդիրներ են առաջացել: Շինարարների հետ էլ ենք աշխատում, հասկանանք աշխատանքը ոնց ենք բաշխելու, որ բերենք պատշաճ որակի: Բայց վստահ ենք, որ այս բոլոր նախագծերն իրականացնելուց հետո, կունենանք շատ ավելի լավ, շատ ավելի արագընթաց ճանապարհ, որը հետագայում՝ «Հյուսիս-հարավը» կառուցելուց հետո, իհարկե, կվերադառնա իր նախնական նշանակությանը: Կարծում եմ՝ այն Սյունիքի մարզի զարգացման համար շատ էական նշանակություն կունենա: Հիմա մենք հանգամանքների բերումով Սյունիքի մարզում շատ խիտ ճանապարհային ցանց ենք ստեղծում, ինչը շատ կարևոր ներդրում է նաև մարզի սոցիալ-տնտեսական զարգացման առումով: Առաջիկայում սպասում ենք նաև «Հյուսիս-հարավի» Սիսիան-Քաջարան հատվածի մրցութային փաթեթների բացմանը, որպեսզի տեսնենք ինչպես ենք առաջ շարժվելու: Այդտեղ էլ պետք է ամեն ինչ անենք, որպեսզի կարողանանք նախանշած ժամկետում իրականացնել ծրագիրը»:
22:51 22.07.2025
Մահացել է լեգենդար ռոք երգիչ Օզի Օսբորնը22:41 22.07.2025
2025 թվականի հունիսին Հայաստան է այցելել 215.253 զբոսաշրջիկԶբոսաշրջության կոմիտեն ներկայացնում է 2025 թվականի հունիսին դեպի Հայաստան այցելությունների թիվը։ 2025 թ. հունիսին Հայաստան այցելել է՝ 215,253 զբոսաշրջիկ։ Նախորդող տարում զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է՝ 2024 թ․ հունիսին՝ 180,718։ 2025 թ․ հունվար-հունիս ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (36.9%), Վրաստանից (14.4%) և Իրանից (8.5%): Ներկայացված է նաև 2025 թ․ հունվար-հունիսին […] ...
22:32 22.07.2025
Խոշոր հրդեհ Սյունիքի մարզում․ իրանական բեռնատարը դարձել է ոչ շահագործելի. կա վիրավորՀուլիսի 22-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 17:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Երևան ավտոճանապարհի «Վարդանի ձոր» կոչվող հատվածում ավտոմեքենա է այրվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Մեղրիի հրշեջ-փրկարարական և Ագարակի փրկարարական հենակետից մեկական մարտական հաշվարկ։ Մինչ […] ...
22:24 22.07.2025
ՔՊ կուսակցության վարչության նիստում քննարկվել են կուսակցական հարցերՀուլիսի 22-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահի տեղակալ, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Այս մասին հայտնել են ՔՊ կուսակցության գրասենյակից: Քննարկվել են կուսակցական բնույթի հարցեր։ ...
22:17 22.07.2025
Դավթաշենում ընթանում են բակերի բարեկարգման աշխատանքներ՝ ստեղծելով անվտանգ և կանաչապատ միջավայր բոլորի համար. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Մենք շարունակում ենք երևանցիների համար ստեղծել բարեկարգ ու հարմարավետ բակեր: Դավթաշեն վարչական շրջանում ընթանում են բակերի բարեկարգման աշխատանքներ՝ ստեղծելով անվտանգ և կանաչապատ միջավայր բոլորի համար։ Կարևոր է, որ յուրաքանչյուր փոփոխություն ծառայի մարդկանց՝ դարձնելով նրանց առօրյա միջավայրը բարեկարգ ու հաճելի»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
22:08 22.07.2025
Մեծ Մասրիկ գյուղում անասնակեր է այրվելՀուլիսի 22-ին, ժամը 14:33-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Մասրիկ գյուղում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 4-րդ փողոցի տներից մեկի բակում։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 16։05-ին, մարվել՝ 18։26-ին։ Այրվել […] ...