15:40 13.05.2022
Կառավարությունը հաստատել է Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությունը, 2022-2024 թվականների ճանապարհային քարտեզը և արդյունքային շրջանակը, ռազմավարության իրականացման հսկողությունն ու համակարգումն ապահովող անձանց ցանկը: Ըստ հիմնավորման, հանրային կառավարման համակարգի խորքային բարեփոխումների համապարփակ օրակարգի ընդունումն ու իրագործումն անբեկանելի առաջնահերթություն է՝ որպես երկրի անվտանգությունն ու կայուն զարգացումն ապահովող առանցքային նշանակության նախապայման և երաշխավոր: Ռազմավարությամբ առաջին անգամ ձևակերպվում է Հայաստանի հանրային կառավարման միասնական ու համապարփակ բարեփոխումների օրակարգը՝ նպատակ ունենալով հասցեագրել խորքային ախտորոշման արդյունքում նույնականացված խնդիրները, վերաձևակերպել հանրային կառավարման համակարգի արժեբանական հիմքերը և քաղաքականության թիրախավորված գործողությունների միջոցով ապահովել համակարգի շարունակական արդիականացման համար անհրաժեշտ ինստիտուցիոնալ կարողությունները:
Ինչպես նշել է ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, ռազմավարության մեջ նշված բազմաթիվ խնդիրներն օբյեկտիվ ախտորոշված են և տրված են դրանց բոլոր հնարավոր լուծումները՝ մի քանի փուլերով: Ըստ նախարարի՝ ռազմավարությամբ նախատեսված աշխատանքներն իրականացվելու են 4 ուղղություններով: «Առաջինը հանրային ծառայությունների ոլորտն է: Հատվածական արդեն իսկ մեր երկրում տեղի են ունեցել բազմաթիվ հանրային ծառայությունների բարելավումներ: Տարբեր կառույցներ, տարբեր նախարարություններ ստեղծել են միասնական որոշակի գրասենյակներ, միասնական կառույցներ, որոնք բարելավել են ծառայությունների որակը: Կա շատ երկրների փորձ, որտեղ բոլոր ծառայություններն են միավորված: Դրանք պատշաճ թվայնացված են, դրանց կառավարումը հասցված է մաքսիմում լավագույն վիճակի, որպեսզի մարդը կարողանա մեկ աղբյուրից, մեկ տեղից օգտվել բոլոր հանրային ծառայություններից և չգտնվել այդ քաշքշուկների մեջ: Այս ռազմավարությունը կարևոր լուծումներ է հաղորդում կարևոր հենասյուներից մեկին:
Մյուս կարևոր խնդիրը մարդկային ռեսուրսն է: Վստահ եմ՝ դահլիճում գտնվող մեր բոլոր գործընկերները բախվել են խնդրի հետ, երբ կան լավ կադրեր, բայց չես կարողանում ներկայիս քաղաքացիական ծառայության կանոնակարգումներով ներգրավել: Եվ ճիշտ հակառակը՝ ժամանակին եղել են դեպքեր, երբ բարեկամներին, ազգականներին մտցրել են համակարգ և ստեղծել քաղծառայության համակարգը, բայց այն բավարար չափով չի խրախուսում, չի ներգրավում և չի կատարելագործում այն կադրերին, որոնք պետք են մեր աշխատանքներն իրականացնելու համար: Օրինակ՝ պարգևատրումների կարգն այսօր որոշ դեպքերում դարձել է աշխատավարձի հավելավճար: Դա պետք է, որովհետև, հակառակ դեպքում, ուղղակի չենք ունենա հանրային պետական ծառայողներ, բայց մյուս կողմից էլ՝ մենք պետք է հասկանանք և գտնենք ձևերը: Այս ռազմավարությունը հստակ տալիս է այդ լուծումները, թե ինչպես պարգևատրել, ինչպես խրախուսել իսկապես արժանավորներին և ինչպես կարողանալ հետաքրքիր դարձնել պետական հանրային ծառայությունը՝ մասնավորի հետ մրցակցության պարագայում:
Հաջորդն ինստիտուցիոնալ արդիականացումն է: Շատ հաճախ քաղաքական գործիչը, նշանակվելով պաշտոնի, ունենալով բարի և լավ ցանկություններ՝ ուզում է իրականացնել լավ գործեր, բայց ինստիտուցիոնալ համակարգը ոչ միայն չի օգնում, այլև տեղ-տեղ նույնիսկ սկսում է խոչընդոտել: Կա նաև հորիզոնական հարաբերությունների զարգացման խնդիր, ճիշտ կապերի կառավարման և ամբողջն իրականացնելու համար դարձյալ ռազմավարություն և ախտորոշում է պետք:
Չորրորդ ուղղությունը քաղաքականություն ընդունելու ռազմավարական մոտեցումն է: Մենք արդեն, որպես կառավարություն, մի քանի տարի է՝ գնում ենք այնպիսի ճանապարհով, որ հնարավորինս որոշումները այսրոպեական չլինեն, այլ լինեն ռազմավարությունների մաս, բայց նույնիսկ դա համակարգման և էլ ավելի կատարելագործման կարիք ունի»,- ասել է Կարեն Անդրեասյանը:
Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությունը պետական մեքենայի բարեփոխումների մասին է. «Այսինքն՝ երեք տարվա ընթացքում փորձելու ենք վերլուծել այդ մեքենայի աշխատանքը։ Արձանագրել ենք, չնայած գիտեինք նաև, որ այդ մեքենայի մեջ կան ավելորդ և պակասող դետալներ, և այդ մեքենան ժամանակակից պահանջներին չի համապատասխանում։ Այն անհարմար է և՛ վարողների, և՛ ուղևորների համար, երբեմն ավելի է բենզին ծախսում՝ չբացելով բավարար արագություն, երբեմն արգելակները չեն պահում, երբեմն շրջադարձների վրա ենք պրոբլեմներ ունենում և այսպես շարունակ: Մեր խնդիրը հետևյալն է, առաջին կետը հանրային ծառայություններն են, որոնց հետ անմիջապես առնչվում են մարդիկ: Վերջին կետը ռազմավարություններն են, որ պատկերավոր կարող ենք գնահատել որպես ճանապարհ: Մեզ պետք է ունենանք որակյալ ճանապարհ և այդ ճանապարհով մեր ուղևորներին առավել հարմարավետ տեղ հասցնել: Երկրորդ՝ այդ մեքենան վարողները պետք է պատշաճ որակավորում ունենան: Իսկ որպեսզի պետական կառավարման համակարգում հնարավոր լինի պատշաճ որակավորում ունեցող մասնագետների ներգրավել, պետք է ունենալ պատշաճ վարձատրություն: Բայց որպեսզի այդ վարձատրությունը չափից ավելի մեծ բեռ չլինի հանրության և պետական բյուջեի վրա, պետք է ծառայություններն օպտիմալ լինեն իրենց չափերով»։
Վարչապետը նշել է նաև, որ անընդհատ խոսվում է պետական կառավարման համակարգը գերբեռնված լինելու մասին. «Սակայն մյուս կողմից տեսնում ենք, որ կան օղակներ, որտեղ մարդիկ չեն հերիքում աշխատանք անելու համար։ Դա նշանակում է՝ մենք որոշ տեղերում ունենք ռեսուրսներ և հաստիքներ, որոնք, ըստ էության, կամ անելիք չունեն, կամ կորցրել են գործառույթը։ Մեծ հաշվով, երբ ասում ենք՝ պետական համակարգի հանրային կառավարման բարեփոխումներ, նկատի ենք ունենում հետևյալը, որ քաղաքացիների համար կյանքն ավելի հարմարավետ դարձնելու մեխանիզմը աշխատի առավել արդյունավետ։ Սա շատ մեծ ծավալուն աշխատանք է, և ես համոզված եմ, որ մենք այդ աշխատանքը հետևողական կանենք»:
22:51 22.07.2025
Մահացել է լեգենդար ռոք երգիչ Օզի Օսբորնը22:41 22.07.2025
2025 թվականի հունիսին Հայաստան է այցելել 215.253 զբոսաշրջիկԶբոսաշրջության կոմիտեն ներկայացնում է 2025 թվականի հունիսին դեպի Հայաստան այցելությունների թիվը։ 2025 թ. հունիսին Հայաստան այցելել է՝ 215,253 զբոսաշրջիկ։ Նախորդող տարում զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է՝ 2024 թ․ հունիսին՝ 180,718։ 2025 թ․ հունվար-հունիս ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (36.9%), Վրաստանից (14.4%) և Իրանից (8.5%): Ներկայացված է նաև 2025 թ․ հունվար-հունիսին […] ...
22:32 22.07.2025
Խոշոր հրդեհ Սյունիքի մարզում․ իրանական բեռնատարը դարձել է ոչ շահագործելի. կա վիրավորՀուլիսի 22-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 17:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Երևան ավտոճանապարհի «Վարդանի ձոր» կոչվող հատվածում ավտոմեքենա է այրվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Մեղրիի հրշեջ-փրկարարական և Ագարակի փրկարարական հենակետից մեկական մարտական հաշվարկ։ Մինչ […] ...
22:24 22.07.2025
ՔՊ կուսակցության վարչության նիստում քննարկվել են կուսակցական հարցերՀուլիսի 22-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահի տեղակալ, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Այս մասին հայտնել են ՔՊ կուսակցության գրասենյակից: Քննարկվել են կուսակցական բնույթի հարցեր։ ...
22:17 22.07.2025
Դավթաշենում ընթանում են բակերի բարեկարգման աշխատանքներ՝ ստեղծելով անվտանգ և կանաչապատ միջավայր բոլորի համար. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Մենք շարունակում ենք երևանցիների համար ստեղծել բարեկարգ ու հարմարավետ բակեր: Դավթաշեն վարչական շրջանում ընթանում են բակերի բարեկարգման աշխատանքներ՝ ստեղծելով անվտանգ և կանաչապատ միջավայր բոլորի համար։ Կարևոր է, որ յուրաքանչյուր փոփոխություն ծառայի մարդկանց՝ դարձնելով նրանց առօրյա միջավայրը բարեկարգ ու հաճելի»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
22:08 22.07.2025
Մեծ Մասրիկ գյուղում անասնակեր է այրվելՀուլիսի 22-ին, ժամը 14:33-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Մասրիկ գյուղում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 4-րդ փողոցի տներից մեկի բակում։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 16։05-ին, մարվել՝ 18։26-ին։ Այրվել […] ...