ՏԿԵ փոխնախարարն ու Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչները քննարկել են ՀՀ-ում երկաթուղային ենթակառուցվածքների զարգացման հեռանկարները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 07 2025
  • $
    383.97
  • RUBLE
    4.90
  • 449.32
WEATHER
+29.09 oC

ՏԿԵ փոխնախարարն ու Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչները քննարկել են ՀՀ-ում երկաթուղային ենթակառուցվածքների զարգացման հեռանկարները

16:58 13.05.2022

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը հանդիպել է Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչների հետ:

Ինչպես տեղեկացնում են նախարարությունից, հանդիպման նպատակն էր քննարկել ՀՀ-ում երկաթուղային ենթակառուցվածքների զարգացման հեռանկարները։

Արմեն Սիմոնյանը, ողջունելով հյուրերին, ընդգծել է, որ դեռևս նախորդ հանդիպմանը քննարկվել էր Վանաձորից Ֆիոլետովո երկաթուղային ենթակառուցվածքների ստեղծման հարցը և այժմ տեղում կարող են ծանոթանալ այդ հատվածին։

Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչները հետաքրքրվել են երկաթուղային ենթակառուցվածքների համար նպաստավոր տարածքներում դրանց բացակայության պատճառների, պետության կողմից տրամադրվող սուբսիդիայի, հարևան երկրների՝ մասնավորապես Վրաստանի հետ ուղևորա- և բեռնափոխադրումների զարգացման մասին։

Գործակալության ներկայացուցիչները նշել են, որ տվյալ ոլորտում ուսումնասիրությունների արդյունքները կարևոր են հետագա աշխատանքների համար և խոշոր ներդրումների համար անհրաժեշտ կլինի հիմնավորված կոմերցիոն ռազմավարության ծրագիր։

Նախարարի տեղակալը հանգամանալից ներկայացրել է երկաթուղային ոլորտում Հայաստանի ունեցած ռեսուսրները, զարգացման առաջնահերթ ուղղությունները, պատասխանել գործընկերներին հետաքրքրող հարցերին։ Քննարկվող ուղղություններից բացի, Արմեն Սիմոնյանը ԶՖԳ գործընկերներին առաջարկել է դիտարկել նաև երկաթուղային ենթակառուցվածքների զարգացման այլ ուղղություններ ևս։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ուսումնասիրությունների ավարտից հետո հանդիպել՝ արդյունքների հիման վրա հետագա աշխատանքները կազմակերպելու համար։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մահացել է լեգենդար ռոք երգիչ Օզի Օսբորնը

22:51 22.07.2025

Մահացել է լեգենդար ռոք երգիչ Օզի Օսբորնը

Մեծ Բրիտանիայում մահացել է «հևի մետալի կնքահայրը», Black Sabbath խմբի հիմնադիրներից մեկը և անդամ Օզի Օսբորնը, հաղորդում է Sky News-ը՝ հղում անելով նրա ընտանիքի հայտարարությանը։ Նա 76 տարեկան էր։ «Մեծ վշտով, որն անհնար է արտահայտել բառերով, պետք է հայտնենք, որ մեր սիրելի Օզի Օսբորնը մահացավ այսօր առավոտյան։ Նա իր ընտանիքի հետ էր և շրջապատված սիրով։ […] ...

2025 թվականի հունիսին Հայաստան է այցելել 215.253 զբոսաշրջիկ

22:41 22.07.2025

2025 թվականի հունիսին Հայաստան է այցելել 215.253 զբոսաշրջիկ

Զբոսաշրջության կոմիտեն ներկայացնում է 2025 թվականի հունիսին դեպի Հայաստան այցելությունների թիվը։ 2025 թ. հունիսին Հայաստան այցելել է՝ 215,253 զբոսաշրջիկ։ Նախորդող տարում զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է՝ 2024 թ․ հունիսին՝ 180,718։ 2025 թ․ հունվար-հունիս ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (36.9%), Վրաստանից (14.4%) և Իրանից (8.5%): Ներկայացված է նաև 2025 թ․ հունվար-հունիսին […] ...

Խոշոր հրդեհ Սյունիքի մարզում․ իրանական բեռնատարը դարձել է ոչ շահագործելի. կա վիրավոր

22:32 22.07.2025

Խոշոր հրդեհ Սյունիքի մարզում․ իրանական բեռնատարը դարձել է ոչ շահագործելի. կա վիրավոր

Հուլիսի 22-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 17:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Երևան ավտոճանապարհի «Վարդանի ձոր» կոչվող հատվածում ավտոմեքենա է այրվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Մեղրիի հրշեջ-փրկարարական և Ագարակի փրկարարական հենակետից մեկական մարտական հաշվարկ։ Մինչ […] ...

ՔՊ կուսակցության վարչության նիստում քննարկվել են կուսակցական հարցեր

22:24 22.07.2025

ՔՊ կուսակցության վարչության նիստում քննարկվել են կուսակցական հարցեր

Հուլիսի 22-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահի տեղակալ, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Այս մասին հայտնել են ՔՊ կուսակցության գրասենյակից: Քննարկվել են կուսակցական բնույթի հարցեր։ ...

Դավթաշենում ընթանում են բակերի բարեկարգման աշխատանքներ՝ ստեղծելով անվտանգ և կանաչապատ միջավայր բոլորի համար. Ավինյան

22:17 22.07.2025

Դավթաշենում ընթանում են բակերի բարեկարգման աշխատանքներ՝ ստեղծելով անվտանգ և կանաչապատ միջավայր բոլորի համար. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Մենք շարունակում ենք երևանցիների համար ստեղծել բարեկարգ ու հարմարավետ բակեր: Դավթաշեն վարչական շրջանում ընթանում են բակերի բարեկարգման աշխատանքներ՝ ստեղծելով անվտանգ և կանաչապատ միջավայր բոլորի համար։ Կարևոր է, որ յուրաքանչյուր փոփոխություն ծառայի մարդկանց՝ դարձնելով նրանց առօրյա միջավայրը բարեկարգ ու հաճելի»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Մեծ Մասրիկ գյուղում անասնակեր է այրվել

22:08 22.07.2025

Մեծ Մասրիկ գյուղում անասնակեր է այրվել

Հուլիսի 22-ին, ժամը 14:33-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Մասրիկ գյուղում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 4-րդ փողոցի տներից մեկի բակում։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 16։05-ին, մարվել՝ 18։26-ին։ Այրվել […] ...

BACK_TO_TOP