Դեսպան Ենգիբարյանը Բունդեսթագի նախագահին է ներկայացրել իրավիճակը տարածաշրջանում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 07 2025
  • $
    383.97
  • RUBLE
    4.90
  • 449.32
WEATHER
+29.09 oC

Դեսպան Ենգիբարյանը Բունդեսթագի նախագահին է ներկայացրել իրավիճակը տարածաշրջանում

21:43 13.05.2022

Մայիսի 13-ին ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը հանդիպեց ԳԴՀ Բունդեսթագի նախագահ Բերբել Բասի (Bärbel Bas) հետ:

«Զրուցակիցները քննարկեցին ՀՀ ԱԺ – ԳԴՀ Բունդեսթագ համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր, ընդգծեցին երկու երկրների պատգամավորների, բարեկամական խմբերի և խորհրդարանների ղեկավարների միջև փոխայցելությունների կարևորությունը։ Դեսպանը փոխանցեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ջերմ ողջույնները։

Անդրադարձ կատարվեց Հայաստանի և Գերմանիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 ամյակին՝ արձանագրելով դրանց դինամիկ զարգացման փաստը և հարաբերություններին նոր լիցքեր հաղորդելու անհրաժեշտությունը։

Դեսպանը շնորհակալություն հայտնեց Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի ընդունման համար, որով Գերմանիան իր ավանդը բերեց մարդկության դեմ այդօրինակ հանցագործությունների ճանաչման ու կանխարգելման միջազգային գործընթացին:
Խորհրդարանի նախագահի խնդրանքով դեսպան Ենգիբարյանը ներկայացրեց իրավիճակը տարածաշրջանում՝ շեշտելով 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված խնդիրների խաղաղ լուծման կարևորությունը»,- ասված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

2025 թվականի հունիսին Հայաստան է այցելել 215.253 զբոսաշրջիկ

22:41 22.07.2025

2025 թվականի հունիսին Հայաստան է այցելել 215.253 զբոսաշրջիկ

Զբոսաշրջության կոմիտեն ներկայացնում է 2025 թվականի հունիսին դեպի Հայաստան այցելությունների թիվը։ 2025 թ. հունիսին Հայաստան այցելել է՝ 215,253 զբոսաշրջիկ։ Նախորդող տարում զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է՝ 2024 թ․ հունիսին՝ 180,718։ 2025 թ․ հունվար-հունիս ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (36.9%), Վրաստանից (14.4%) և Իրանից (8.5%): Ներկայացված է նաև 2025 թ․ հունվար-հունիսին […] ...

Խոշոր հրդեհ Սյունիքի մարզում․ իրանական բեռնատարը դարձել է ոչ շահագործելի. կա վիրավոր

22:32 22.07.2025

Խոշոր հրդեհ Սյունիքի մարզում․ իրանական բեռնատարը դարձել է ոչ շահագործելի. կա վիրավոր

Հուլիսի 22-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 17:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Երևան ավտոճանապարհի «Վարդանի ձոր» կոչվող հատվածում ավտոմեքենա է այրվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Մեղրիի հրշեջ-փրկարարական և Ագարակի փրկարարական հենակետից մեկական մարտական հաշվարկ։ Մինչ […] ...

ՔՊ կուսակցության վարչության նիստում քննարկվել են կուսակցական հարցեր

22:24 22.07.2025

ՔՊ կուսակցության վարչության նիստում քննարկվել են կուսակցական հարցեր

Հուլիսի 22-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահի տեղակալ, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Այս մասին հայտնել են ՔՊ կուսակցության գրասենյակից: Քննարկվել են կուսակցական բնույթի հարցեր։ ...

Դավթաշենում ընթանում են բակերի բարեկարգման աշխատանքներ՝ ստեղծելով անվտանգ և կանաչապատ միջավայր բոլորի համար. Ավինյան

22:17 22.07.2025

Դավթաշենում ընթանում են բակերի բարեկարգման աշխատանքներ՝ ստեղծելով անվտանգ և կանաչապատ միջավայր բոլորի համար. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Մենք շարունակում ենք երևանցիների համար ստեղծել բարեկարգ ու հարմարավետ բակեր: Դավթաշեն վարչական շրջանում ընթանում են բակերի բարեկարգման աշխատանքներ՝ ստեղծելով անվտանգ և կանաչապատ միջավայր բոլորի համար։ Կարևոր է, որ յուրաքանչյուր փոփոխություն ծառայի մարդկանց՝ դարձնելով նրանց առօրյա միջավայրը բարեկարգ ու հաճելի»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Մեծ Մասրիկ գյուղում անասնակեր է այրվել

22:08 22.07.2025

Մեծ Մասրիկ գյուղում անասնակեր է այրվել

Հուլիսի 22-ին, ժամը 14:33-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Մասրիկ գյուղում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 4-րդ փողոցի տներից մեկի բակում։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 16։05-ին, մարվել՝ 18։26-ին։ Այրվել […] ...

SHANTNEWS

22:00 22.07.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP