Շաբաթօրյակ Էրեբունիում. մաքրվել է ամենամեծ վարչական շրջանի 18 տարածք – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 04 2024
  • $
    388.60
  • RUBLE
    4.22
  • 416.73
WEATHER
+23.09 oC

Շաբաթօրյակ Էրեբունիում. մաքրվել է ամենամեծ վարչական շրջանի 18 տարածք

17:09 21.05.2022

Կենցաղային, շինարարական աղբը ճամփեզրին, կանաչ գոտիներում. քաղաքացիներն աղբը մեքենայից պարզապես դուրս են նետում: Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ այսօր շաբաթօրյակ էր Էրեբունիում:

Տարածքով Երևանի ամենամեծ վարչական շրջանում նաև խնդիրներն են շատ։ Այս անգամ ընտրվել էր աղբի մշտական կուտակման խնդրահարույց 18 հասցե։

Քաղաքապետարանի ու վարչական շրջանների աշխատակազմերի հետ նաև քաղաքի աղբահանության ու կանաչապատման հիմնարկների աշխատակիցներն էին աշխատում, ներգրավված էր նաև տեխնիկա:

Քաղաքի հանդեպ սերը սկսվում է շրջակա միջավայրը մաքուր պահելուց՝ վստահ են երեխաները: Շաբաթօրյակին միացել էին նաև Էրեբունիի դպրոցները:

Քաղաքը միահամուռ ուժերով աղբից մաքրելու համար վարչական շրջաններում սանմաքրման աշխատանքները կլինեն շարունակական: Քաղաքային իշխանության նպատակը, սակայն, շաբաթօրյակների կազմակերպումը չէ, այլ մաքրված տարածքների պահպանումն ու քաղաքացիների հոգատար վերաբերմունքը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կիևում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում

19:56 25.04.2024

Կիևում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում

Ապրիլի 24-ին Կիևում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում, որը կազմակերպվել էր Ուկրաինայի հայերի միության կողմից: Միջոցառմանը մասնակցում էին հասարակական կազմակերպությունների, պետական կառույցների և ազգային համայնքների ներկայացուցիչներ: Այս մասին հայտնում են Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունից: Միջոցառումը սկսվել է համատեղ աղոթքով։ Բացման խոսքով հանդես են եկել Ուկրաինայում Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Հայկ Թորոսյանը, ՀԱԵ […] ...

Տավուշում զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

19:52 25.04.2024

Տավուշում զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Տավուշում ականապայթյունային վնասվածք է ստացել զինծառայող, այս մասին Radar Armenia-ն տեղեկացել է ՀՀ պաշտպանության նախարարությունից։ Գերատեսչության տվյալներով՝ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, վիճակը գնահատվում է բավարար։ ...

Ճանապարհային երթևեկության անվտանգության բնագավառում վարքագծային փոփոխության հանգեցնելու սոցիալական արշավը ցույց է տվել իր արդյունավետությունը

19:42 25.04.2024

Ճանապարհային երթևեկության անվտանգության բնագավառում վարքագծային փոփոխության հանգեցնելու սոցիալական արշավը ցույց է տվել իր արդյունավետությունը

Ապրիլի 23-ին Երևանում կայացել է «Վերափոխելով Հայաստանի ճանապարհային երթևեկության անվտանգությունը՝ տվյալների, մարդկանց և ճանապարհային քաղաքականությունների միավորմամբ» ծրագրի փակման արարողությունը, որին մասնակցում էր ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ Ներկա էին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, ՄԱԿ-ի ճանապարհային երթևեկության անվտանգության հիմնադրամի ղեկավար Էնիկա Հենրին, ՄԱԶԾ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի […] ...

Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է

19:35 25.04.2024

Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է

ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների համագործակցության արդյունքում՝ ապրիլի 25-ին` ժամը 16.20-ին, Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհին հայտնաբերվել և ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել հետախուզման մեջ գտնվող, 1975 թ. ծնված Արման Ս.-ն, որը ակցիա էր իրականացնում և փակել էր նշված ճանապարհահատվածը: Նա փետրվարի 19-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի (Հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ […] ...

Ցեղասպանությունն այն է, ինչ 2023 թվականի սեպտեմբերին կրել է հայ ժողովուրդը. Իտալիայի փոխվարչապետ

19:26 25.04.2024

Ցեղասպանությունն այն է, ինչ 2023 թվականի սեպտեմբերին կրել է հայ ժողովուրդը. Իտալիայի փոխվարչապետ

Իտալիայի փոխվարչապետ Մատտեո Սալվինին ելույթ է ունեցել Հռոմի Հայոց Ցեղասպանության այգում՝ Ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը. «Մի քանի տարի առաջ մենք հանդիպեցինք և ճանաչեցինք միմյանց: Չնայած մեր պարտավորություններին (և ոչ միայն որպես նախարար), որ մեզանից յուրաքանչյուրի օրակարգում կան, մենք պետք է ընտրենք, թե ինչին առաջնահերթություն տալ կյանքում: Այս օրը, լրագրողական և քաղաքական աշխարհի մի մասի […] ...

Դեսպան Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին

19:17 25.04.2024

Դեսպան Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին

Ապրիլի 24-ին Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետությունում (ԱԺԺՀ) Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հրաչյա Փոլադյանը (նստավայրը՝ ք. Կահիրե) իր հավատարմագրերն է հանձնել ԱԺԺՀ նախագահ Աբդելմաջիդ Թաբբունին։ Արարողությունից հետո տեղի ունեցած առանձնազրույցի ընթացքում ԱԺԺՀ նախագահ Աբդելմաջիդ Թաբբունը շնորհավորել է դեսպան Հրաչյա Փոլադյանին՝ Ալժիրում ՀՀ դեսպանի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ վերջինս առավելագույն ջանքեր կներդնի […] ...

BACK_TO_TOP