17:50 24.05.2022
2020թ. մարտին ՀՀ Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով հիմնավորվել էր, որ խախտելով «Զենքի մասին» ՀՀ օրենքի պահանջները, առանց թույլտվության, անձը Վանաձոր քաղաքում ապօրինի ձեռք է բերել և մինչև 2020թ. մարտի 11-ն իր կողմից փաստացի շահագործվող ավտոմեքենայում ապօրինի պահել և փոխադրել է գործարանային արտադրության, 1986 թվականի, ակոսափող հրազեն հանդիսացող, «ՌՊԿ-74» տեսակի ձեռքի գնդացիր և 45 հատ գործարանային արտադրության փամփուշտներ՝ իր փամփուշտատուփով: Անձին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով, և 2020թ. հունիսին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան։
Առաջին ատյանի դատարանը, կիրառելով դատական քննության արագացված կարգ, 2020թ. հուլիսի 9-ի դատավճռով անձին մեղավոր է ճանաչել ՀՀ Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ պատիժ է նշանակել ազատազրկում 1 տարի ժամկետով, սակայն պատիժը պայմանականորեն չի կիրառել և սահմանվել է փորձաշրջան 1 տարի ժամկետով:
Պայմանականորեն պատիժը չկիրառելու մասով նշված դատական ակտի դեմ Լոռու մարզի դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել, որը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2020թ. նոյեմբերի 30-ի որոշմամբ մերժվել է:
Վերաքննիչ դատական ակտի դեմ գլխավոր դատախազությունը բերել է վճռաբեկ բողոք: ՀՀ Վճռաբեկ դատարանի՝ որոշմամբ վերջինս բավարարվել է՝ ամբաստանյալի վերաբերյալ առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների որոշումները բեկանվել են և փոփոխվել, ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացվել է՝ ամբաստանյալին թողնելով կրել ազատազրկում 1 տարի ժամկետով։
Ի թիվս այլնի Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ամբաստանյալի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս ստորադաս դատարանները պատշաճ իրավական վերլուծության չեն ենթարկել ամբաստանյալի կողմից կատարած հանցավոր արարքի հանրային վտանգավորության աստիճանի վրա մի քանի կարևոր գործոններ: Մասնավորապես՝ այն, որ ամբաստանյալը հանցանքը կատարել է ուղղակի դիտավորությամբ, գիտակցաբար և իր կողմից շահագործվող ավտոմեքենայի մեջ պահել և փոխադրել է զենք, զինամթերք, ինչպես նաև, ըստ ՀՀ վճռաբեկ դատարանի հաշվի չի առնվել զենքի տեսակն ու քանակը։
Վճռաբեկ դատարանի համոզմամբ՝ վերոնշյալ հանգամանքներն էականորեն բարձրացնում են ինչպես հանցավորի, այնպես էլ կատարված արարքի հանրային վտանգավորության աստիճանը։ Ուստի, նման պայմաններում, ստորադաս դատարանների կողմից հաշվի առնված հանգամանքները չեն կարող բավարար լինել՝ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու և պատժի նպատակների իրացումն ապահովելու համար։
Նշված դատական ակտը Լոռու մարզի դատախազությունում մուտքագրվելուց անմիջապես հետո մարզի դատախազի հանձնարարությամբ անձը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։
Վճռաբեկ դատարանի այս որոշումն ունի ուղղորդող նշանակություն՝ հաշվի առնելով ՀՀ Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով ձևավորված՝ նախկինում չդատապարտված անձանց նկատմամբ ՀՀ Քրեական դատավարության օրենքի 70-րդ հոդվածի կիրառմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու դատական պրակտիկան:
Այս որոշմամբ, ըստ էության, հաստատվել է ՀՀ դատախազության այն կայուն դիրքորոշումը, որ, իհարկե, հաշվի առնելով յուրաքանչյուր գործի առանձնահատոկությունը, արարքի հանրային վտանգավորության գործոնի հաշվառմամբ ապօրինի զենք ձեռք բերելու, պահելու դեպքերում անձը պետք է ենթարկվի պատժի ռեալ ազատազրկման ձևով:
00:06 21.07.2025
Երկրաշարժ՝ Սևան քաղաքից 10 կմ հյուսիս00:06 21.07.2025
Երկրաշարժ՝ Սևան քաղաքից 10 կմ հյուսիսՀուլիսի 20-ին` տեղական ժամանակով ժամը 23:27-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 19։27-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.64⁰ և արևելյան երկայնության 44.98⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Սևան քաղաքից 10 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ 2․4 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Երկրաշարժը զգացվել է […] ...
23:59 20.07.2025
Քաբուլում տասնյակ կանայք ձերբակալվել են դրես կոդը խախտելու համարԱֆղանստանի առաքինության խթանման և արատների կանխարգելման նախարարության աշխատակիցները Քաբուլում ձերբակալել են տասնյակ երիտասարդ կանանց՝ հագուստի կանոնակարգը խախտելու մեղադրանքով, կիրակի օրը հաղորդել է Afghanistan International լրատվական պորտալը։ «Թալիբանի բարոյականության ոստիկանությունը տասնյակ երիտասարդ կանանց է ձերբակալել Քաբուլում՝ հագուստի կանոնակարգի ենթադրյալ խախտման համար շարունակվող հետապնդման շրջանակներում», – հաղորդում է թերթը։ Ըստ տեղեկությունների՝ ձերբակալությունները տեղի են ունեցել ուրբաթ և […] ...
23:27 20.07.2025
Ճապոնիայի իշխող կոալիցիան կորցրել է մեծամասնությունը խորհրդարանի վերին պալատումՃապոնիայի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ԼԴԿ) և «Կոմեյտո» կուսակցության իշխող կոալիցիան կորցրել է իր մեծամասնությունը խորհրդարանի վերին պալատում ընտրություններից հետո` ըստ տարածաշրջանային և շրջանային ընտրական հանձնաժողովների տվյալների, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Այս տվյալների համաձայն՝ ԼԴԿ-ն և «Կոմեյտոն» չեն կարողանա ստանալ անհրաժեշտ քանակությամբ մանդատներ՝ վերին պալատում կոլեկտիվ մեծամասնությունը պահպանելու համար։ Կոալիցիոն մեծամասնությունը պահպանելու համար նրանք պետք է ստանային 124 […] ...
23:00 20.07.2025
Անհամբեր սպասում ենք բոլոր մասնակիցներին և շահագրգիռ կողմերին Հայաստանում՝ կենսաբազմազանության պահպանման ջանքերն առաջ մղելու համար. վարչապետՎարչապետ Նիկոլ Փաշինյանը X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել, որում ասվում է. «Ուրախ ենք հայտարարել, որ Կենսաբազմազանության COP17 համաժողովի ամսաթվերը հաստատված են։ Այն տեղի կունենա Երևանում՝ 2026 թվականի հոկտեմբերի 18-30-ը։ Անհամբեր սպասում ենք բոլոր մասնակիցներին և շահագրգիռ կողմերին Հայաստանում՝ կենսաբազմազանության պահպանման ջանքերն առաջ մղելու համար»: ...
22:35 20.07.2025
Հայաստանը՝ Կենսաբազմազանության համաշխարհային օրակարգի կենտրոնում. հայտնի են COP17-ի անցկացման օրերըՇրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացնում են, որ հայտնի են COP17-ի անցկացման օրերը: «Հպարտությամբ հայտնում ենք, որ 2026 թվականի հոկտեմբերի 18-ից 30-ը Հայաստանը կընդունի ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը՝ COP17-ը։ Այս տասնմեկ օրերի ընթացքում մեր երկիրը կընդունի համաշխարհային բնապահպանական համայնքի ուշադրությունը՝ հյուրընկալելով պետական, գիտական և քաղաքացիական ոլորտի հարյուրավոր ներկայացուցիչների աշխարհի բոլոր անկյուններից։ Երևանը կվերածվի գլոբալ […] ...
22:09 20.07.2025
Գեղարքունիքի մարզում 26-ամյա վարորդը «Toyota Alphard»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա 6 տուժածԱյսօր՝ հուլիսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18։15-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին Արարատի մարզի բնակիչ 26-ամյա Արթուր Թ․-ն իր վարած «Toyota Alphard» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական […] ...