Արցախի ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Լիբանան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+30.09 oC

Արցախի ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Լիբանան

15:30 25.05.2022

Արցախի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակությունը հայ համայնքի հրավերով Լիբանանում է։

Ինչպես հայտնում են Արցախի ԱԺ-ից, պատվիրակության կազմում են ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը, Արցախի արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանն, ԱԺ նախագահի խորհրդական Կարեն Վանյանը։

Հանդիպման առաջին վայրը Լիբանանի հայկական գյուղաքաղաք Այնճարն էր, որտեղ պատվիրակությանը դիմավորել են քաղաքապետն ու Այնճարի ՀՅԴ Կարմիր Լեռան կոմիտեի ներկայացուցիչները։

«Սարգիս Զեյթլյան» ժողովրդային տանը հանդիպելուց հետո պատվիրակության անդամները այցելել են գյուղաքաղաքի պատկերասրահ, Մուսա լեռան ազգագրական թանգարան, Սուրբ Պողոս Եկեղեցի և Մուսա լեռան հերոսամարտի հուշահամալիր։

Այնուհետև «Մովսես Տեր Գալուստյան» սրահում հանդիպել են գյուղաքաղաքի հայ բնակչության հետ։

Հանդիպման ընթացքում Արցախի խորհրդարանի ղեկավարը տեղի հայ բնակչությանն է ներկայացրել մինչպատերազմական և հետպատերազմյան Արցախի սոցիալ-տնտեսական իրավիճակը, իրականացված և ընթացիկ ծրագրերի գործընթացը։ Անդրադարձել է Արցախի կարգավիճակի և արցախցիների ինքնորոշման հարցով Արցախի նախագահի, ԱԺ նախագահի և ԱԺ խմբակցությունների բազմիցս հրապարակած հայտարարություններին և հարցազրույցներին։ Իր ելույթում ԱԺ նախագահը առանձնապես շեշտել է ռուս խաղաղապահ զորակազմի դերակատարությունը՝ որպես Արցախի ժողովրդի անվտանգության վստահելի երաշխավորի։

Արթուր Թովմասյանը տպավորվել է Այնճարի բնակչության նիստուկացով, ավանդույթներով, արցախյան հյուրասիրությամբ։ ԱԺ նախագահի կարծիքով՝ Այնճարում ամենակազմակերպված հայկական համայնքն է։ Նրանք բազմաթիվ ընդհանրություններ ունեն արցախցիների հետ, տեղի բարբառում առկա են արցախյան բարբառի նմուշներ։

Գյուղը կառուցել են մուսալեռցիները։ Բնակչության մեծամասնությունը մարտնչող դաշնակցականներ են։

Նշվում է, որ չնայած բազմաթիվ կենցաղային հոգսերին՝ այնճարցիները մտահոգված են Արցախի ապագայով։ Արցախյան ազատամարտին անմասն չէր Այնճարը։ Այնճարցի Գևորգ Հաջիյանն անմահացել է Արցախյան 3-րդ պատերազմում։

Այցելելով Մուսա Լեռան ազգագրական թանգարան՝ ԱԺ նախագահը տպավորություններով կիսվել է գյուղաքաղաքի հուշամատյանում, որտեղ վերջին գրառումը կատարել էր Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը։

Հանդիպմանը ելույթով հանդես է եկել ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մուրմանսկում երեխան հեծանիվով բարձրացել է պատուհանագոգի վրա և ընկել պատուհանից

21:00 19.07.2025

Մուրմանսկում երեխան հեծանիվով բարձրացել է պատուհանագոգի վրա և ընկել պատուհանից

Մուրմանսկի մարզում երեք տարեկան տղան հեծանիվով բարձրացել է պատուհանագոգի վրա և ընկել պատուհանից։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն տարածաշրջանի համար։ Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 17-ին Գորկի փողոցի մի տանը: Նախնական տեղեկությունների համաձայն՝ երեք տարեկան երեխան, մանկական հեծանիվը որպես հենարան օգտագործելով, բարձրացել է սեղանի վրա, ապա՝ պատուհանագոգի վրա և ընկել պատուհանից: Այդ […] ...

Իտալիան հայտնել է, որ Թրամփի մաքսատուրքերը վնասում են տնտեսությունը

20:50 19.07.2025

Իտալիան հայտնել է, որ Թրամփի մաքսատուրքերը վնասում են տնտեսությունը

ԱՄՆ-ի կողմից օգոստոսի 1-ից 30% մաքսատուրքերի սահմանումը կարող է հանգեցնել Իտալիայի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) ընդհանուր կրճատման 1.4%-ով, ինչը գրեթե ամբողջությամբ կփոխհատուցի երկրի կանխատեսվող տնտեսական աճը՝ այս տարի 0.6% և 2026 թվականին 0.8%, հաղորդում է իտալական Il Sole 24 Ore բիզնես թերթը։ Թերթի տրամադրած տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ի կողմից սահմանված մաքսատուրքերը կարող են մոտ 30 միլիարդ […] ...

Հոսանքանջատումներ՝ Երևանում և մարզերում

20:40 19.07.2025

Հոսանքանջատումներ՝ Երևանում և մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն Վարչական շրջան՝ 11:00-17:00 Տիգրան Մեծի պող. 1-15 շենքեր, Հանրապետության փ. 32, 49 շենքեր, Խանջյան նրբ․ 5-10 առանձնատներ, Ֆիրդուսի փ. 1-32 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արարատի մարզ՝ 10:00-12:00 Հովտաշատ գյուղ մասնակի և […] ...

ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները Զապորոժիեի ԱԷԿ-ից անվտանգ հեռավորության վրա անտառում ծուխ են նկատել

20:28 19.07.2025

ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները Զապորոժիեի ԱԷԿ-ից անվտանգ հեռավորության վրա անտառում ծուխ են նկատել

Զապորոժիեի ԱԷԿ-ում գտնվող ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները հայտարարել են, որ ատոմակայանից անվտանգ հեռավորության վրա անտառային հրդեհից ծուխ են տեսել, և միջուկային անվտանգությանը սպառնալիք չկա, հայտարարել է գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։ «Զապորոժիեի ԱԷԿ-ի ԱԷՄԳ-ի թիմը հայտնում է, որ ատոմակայանից անվտանգ հեռավորության վրա անտառային հրդեհից ծուխ է նկատել։ Այս պահին միջուկային անվտանգությանը սպառնալիք չկա», – ասվում է ԱԷՄԳ-ի […] ...

Մոլդովայում ցուցարարները պահանջել են արդար ընտրություններ

20:18 19.07.2025

Մոլդովայում ցուցարարները պահանջել են արդար ընտրություններ

Մոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի դիմաց կազմակերպված հանրահավաքի մասնակիցները պահանջել են արդար ընտրություններ և բոլոր քաղաքական ուժերի համար ընտրական գործընթացին հավասար հասանելիություն՝ «Պոբեդա» դաշինքի գրանցումից հրաժարվելու համատեքստում։ Հանրահավաքը հեռարձակվել է առցանց Facebook սոցիալական ցանցում։ Շաբաթ օրը՝ ավելի վաղ, Մոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վեց կողմ և երեք ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ, հրաժարվել է գրանցել ընդդիմադիր «Պոբեդա» դաշինքը […] ...

Վիետնամում զբոսաշրջիկներով նավ է խորտակվել. կան զոհեր

20:08 19.07.2025

Վիետնամում զբոսաշրջիկներով նավ է խորտակվել. կան զոհեր

Վիետնամի Քուանգ Նինհ նահանգի ափերի մոտ շաբաթ օրը ալեկոծ ծովում խորտակված զբոսանավից հինգ մարդ զոհվել է, ևս 12-ը՝ փրկվել, հայտնում է վիետնամական VNExpress լրատվական պորտալը։ «Շաբաթ երեկոյան դրությամբ որոնողական-փրկարարական գործողությունն իրականացնող սահմանապահները հաստատել են 12 մարդու փրկությունը և հինգ մարդու մահը, մինչդեռ ևս 36 մարդ դեռևս համարվում է անհետ կորած։ Քուանգ Նինհ նահանգի իշխանությունների տվյալներով՝ […] ...

BACK_TO_TOP