21:54 04.08.2018
Արդի աշխարհում առաջատար կազմակերպությունների սրճարաններն ու ճաշարանները կարող են մրցակցել աշխարհի լավագույն ռեստորանների հետ: Տարբերությունը մեկն է. դրանք անվճար են, իհարկե, միայն աշխատակիցների համար: Հաջողակ այդ կազմակերպությունները վաղուց են հասկացել, որ աշխատանքի արդյունավետություն տանող ճանապարհն անցնում է աշխատակցի ստամոքսի միջով:
AdMe.ru-ն առանձնացրել է աշխարհի խոշորագույն գրասենյակների ճաշացանկերը:
Google-ի կենտրոնական գրասենյակը Նյու Յորքում է: Այստեղ աշխատակիցներին տրվում է երեքանգամյա սնունդ: Այստեղի սրճարանից բացվում է տեսարան դեպի Մանհեթեն: Սրճարանում մի քանի գոտիներ կան, որտեղ առաջարկվում են տարբեր խոհանոցների ճաշատեսակներ, արագ սնունդ, սառեցված յոգուրտներ և ըմպելիքներ: Այս սրճարանում փակցված է հետևյալ արտահայտությունը. «Եթե ցանկանում եք հիասթափվել ձեր աշխատանքից, պարզապես Google-ի ձեր ընկերոջ հետ գնացեք նրանց սրճարան: Դա անհավանական մի բան է»:
Apple
Apple-իկենտրոնակայանը տեղակայված է Կալիֆոռնիայում՝ Կուպերտինոյում: Այստեղի ճաշարանն ընդարձակ է, լուսավոր ու … անվճար: Ճաշին այստեղ առաջարկվում են ճաշատեսակներ մեքսիկական, իտալական, ճապոնական, իսպանական, ֆրանսիական խոհանոցներից, ինչպես նաև արագ սնունդ: Նախաճաշին սովորաբար տալիս են ելակով ֆրանսիական տոստ, շոկոլադապատ նրբաբլիթներ, թարմ հյութեր, պաղպաղակի մի քանի տեսակ: Ճաշացանկն այստեղ մշտապես թարմացվում է:
Բոլորովին վերջերս Facebook ընկերությունը նոր գլխավոր գրասենյակ ձեռք բերեց կալիֆոռնիական ոչ մեծ քաղաքում՝ Մենլո-Պարկում: Գրասենյակի աշխատակիցները երեք անգամ անվճար սնվում են: Խոհանոցում ներկայացված են հիմնականում ամերիկյան և ասիական ճաշատեսակներ: Ուտելիքները աշխատակիցները կարող են վերցնել իրենց հետ, իսկ գրասենյակի հյուրերը զեղչով են սնվում:
Pixar
Այս սրճարանի այցելուները հայտնվում են փարիզյան թանգարան հիշեցնող մի վայրում. դա եղել է Սթիվ Ջոբսի ցանկությունը, երբ նա ղեկավարում էր այդ ընկերությունը: Սրճարանի ճաշացանկում են տարբեր ճաշատեսակներ՝ համբուրգերից մինչև պիցա ու ամենաանհավանական աղանդերները:
Սոցիալական այս կայքի գլխավոր գրասենյակը տեղափոխվել է մի շենք, որ կառուցված է 1937թ. Սան Ֆրանցիսկոյի ամենակենտրոնում: Աշխատակիցների համար այստեղ գործուրմ է անվճար սրճարան: Ճաշացուցակն այստեղ բաժանված է տարբեր ճաշատեսակների, որոնք ունեն յուրօրինակ անուններ ու հեշթեգեր, ինչպես #comfort food, #tenderloin, @birdfeeder:
00:30 14.05.2025
Լիլիթ Մակունցը հայ գործարարների հետ քննարկել է ՀՀ-ԱՄՆ տնտեսական և առևտրային համագործակցությանը վերաբերող հարցերՄայիսի 12-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը դեսպանությունում հյուրընկալեց «SelectUSA» ներդրումային գագաթաժողովի շրջանակներում Վաշինգտոն ժամանած հայ գործարար համայնքի ներկայացուցիչներին։ Այս մասին հայտնել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։ Հանդիպմանը քննարկվեցին ՀՀ-ԱՄՆ տնտեսական և առևտրային համագործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության և հայ գործարար շրջանակների համագործակցության հնարավորությունները։ ...
00:19 14.05.2025
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների Royal Investment Bureau ներդրումային ընկերության պատվիրակությանըՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների Royal Investment Bureau ներդրումային ընկերության պատվիրակությանը՝ գործադիր տնօրեն Սուլթան Իսա Ալ Մատրուշիի գլխավորությամբ։ Այս մասին հայտնել են ՏԿԵ նախարարությունից: Հանդիպման ընթացքում Սուլթան Իսա Ալ Մատրուշին ներկայացրել է ընկերության գործունեության հիմնական ուղղությունները և հարուստ փորձը։ Միաժամանակ հայտնել է, որ Royal Investment Bureau-ն […] ...
00:09 14.05.2025
«Երիտասարդ արքա»․ Ռեշֆորդը՝ Յամալի մասին«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը, որը վարձավճարով խաղում է «Ասթոն Վիլայում», գովել է «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի երիտասարդ հարձակվող Լամին Յամալին։ «Երիտասարդ արքա» — գրել է Ռեշֆորդը X սոցիալական ցանցում։ 17-ամյա Յամալը «Բարսելոնայի» առաջին թիմում խաղում է 2023 թվականից։ Այս մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 52 խաղ և կատարել 40 արդյունավետ գործողություն (16 գոլ […] ...
23:59 13.05.2025
«Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարող լանջերի շուրջ նոր քաղաքային անտառ է հիմնվելՏասնամյակներ շարունակ անխնամ մնացած ու շինաղբով պատված «Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարող լանջերի շուրջ 15 հա տարածքում ևս նոր քաղաքային անտառ ենք հիմնել. անցկացվել է 7 կմ ոռոգման նոր ցանց: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Վերջին 3 տարում Երևանում ընդհանուր առմամբ ավելացրել ենք շուրջ 55 հա նոր կանաչ տարածք, որից […] ...
23:53 13.05.2025
Թբիլիսյան խճուղում բախվել են «Chevrolet»-ն ու «Kia»-ն. կա վիրավորՄայիսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:10-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում բախվել են Արարատի մարզի բնակիչ 39-ամյա Նելսոն Ս.-ի վարած «Kia» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 25-ամյա Բագրատ Ս.-ի վարած «Chevrolet» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Chevrolet»-ի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց։ Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ […] ...
23:47 13.05.2025
Պեսկով. Ռուսաստանի պատվիրակությունը մայիսի 15-ին Ստամբուլում կսպասի ուկրաինացի ներկայացուցիչներինՌուսական պատվիրակությունը հինգշաբթի օրը կլինի Ստամբուլում և այնտեղ կսպասի ուկրաինական կողմին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ВГТРК -ի լրագրող Պավել Զարուբինի հարցին։ «Մենք գնահատում ենք միայն (խմբ.Ռուսաստանի) նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունները, որն առաջարկել էր հինգշաբթի օրը Ստամբուլում պատվիրակությունների միջև բանակցություններ անցկացնել։ Մեր պատվիրակությունը կլինի այնտեղ և կսպասի ուկրաինական կողմին», – […] ...