ԵՄ-ն չի պատրաստվում պատերազմել Ռուսաստանի հետ. Բորել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 04 2024
  • $
    395.24
  • RUBLE
    4.20
  • 419.98
WEATHER
+23.09 oC

ԵՄ-ն չի պատրաստվում պատերազմել Ռուսաստանի հետ. Բորել

10:16 06.07.2022

Եվրամիությունը չի պատրաստվում պատերազմել Ռուսաստանի հետ, հիմնական պատասխանն Ուկրաինայում անցկացվող ռազմական հատուկ օպերացիային կշարունակեն մնալ պատժամիջոցները, որոնց էֆեկտը գնալով միայն կաճի: Նման հայտարարությամբ է հանդես եկել ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Yomiuri թերթում հրապարակված հոդվածում:

Նրա խոսքով՝ բախվելով Ուկրաինայում հատուկ գործողության հետ «մենք մտադրություններից սկսեցինք անցնել գործողությունների՝ ցույց տալով, որ երբ մեզ սադրում են, Եվրոպան կարող է պատասխանել: Քանի որ մենք չենք ցանկանում կռվել Ռուսաստանի հետ, պատասխանի հիմքում տնտեսական պատժամիջոցներն են: Դրանք արդեն սկսում են ազդեցություն ունենալ, որը առաջիկա ամիսներին միայն կավելանա»:

Բորելը նաև ասել է, որ պատժամիջոցները, որոնք կիրառվում են Ռուսաստանի դեմ, ազդում են նրա ռազմարդյունաբերական համալիրի վրա և խոչընդոտում են նավթի արդյունահանմանը։

«Եթե խոսենք ռազմական ոլորտի մասին, ապա «Իսկանդերի» և «X-101»-ի նման ճշգրիտ կառավարվող հրթիռներ արտադրելու Ռուսաստանի կարողությունը սահմանափակ է», – ասել է Բորելը: «Նավթի արդյունահանման ոլորտում ոչ միայն օտարերկրյա ընկերությունները հեռանում են, այլև բարդ իրավիճակ է ստեղծվել այնպիսի առաջադեմ տեխնոլոգիաների կիրառման հարցում, ինչպիսին հորիզոնական հորատումն է»,- ասել է նա՝ հավելելով, որ ռուսական ընկերությունների հնարավորությունները նոր հանքավայրեր շահագործելու համար սահմանափակ են։

Ի թիվս այլ հարցերի, նա նշել է ավտոմոբիլային շուկայում և ավիացիայի ոլորտում առկա խնդիրները։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա

17:11 16.04.2024

Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա

Ապրիլի 17-18-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցով գտնվելու է Սաուդյան Արաբիայի Թագավորությունում: 2023թ. նոյեմբերին երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո սա Հայաստանից առաջին բարձրաստիճան այցն է Սաուդյան Արաբիա: Այցի շրջանակներում նախարար Միրզոյանը հանդիպում կունենա Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար արքայազն Ֆեյսալ բին Ֆարհան Ալ Սաուդի հետ: Նախատեսված են Սաուդյան Արաբիայի գործընկերների հետ նաև […] ...

Ռաիսին Պուտինի հետ զրույցում Իսրայելի դեմ գործողություններն անվանել է պարտադրված

16:54 16.04.2024

Ռաիսին Պուտինի հետ զրույցում Իսրայելի դեմ գործողություններն անվանել է պարտադրված

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցում նշել է, որ Իրանի գործողությունները կրում են հարկադիր և սահմանափակ բնույթ, և ընդգծել է «անհետաքրքրությունը» հետագա էսկալացիայի նկատմամբ, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Էբրահիմ Ռաիսին նշել է, որ Իրանի գործողությունները կրում են հարկադիր և սահմանափակ բնույթ, միևնույն ժամանակ նա ընդգծել է Թեհրանի «անհետաքրքրությունը» լարվածության հետագա […] ...

ՄԱԿ-ի դատարանում ՀՀ ներկայացուցիչն Ադրբեջանին մեղադրել է «ջուրը պղտորելու» մարտավարություն կիրառելու մեջ

15:40 16.04.2024

ՄԱԿ-ի դատարանում ՀՀ ներկայացուցիչն Ադրբեջանին մեղադրել է «ջուրը պղտորելու» մարտավարություն կիրառելու մեջ

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանի ներկայացուցիչ Կոնստանտինոս Սալոնիդիսը «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով լսումների ընթացքում անդրադարձավ Ադրբեջանի այն փաստարկին, թե իբր Հայաստանը չի կատարել քննարկվող գործով Ադրբեջանի հետ բանակցելու նախապայմանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սալոնիդիսը ներկայացրեց, թե ինչո՞ւ է Ադրբեջանի նախնական առարկությունը ենթակա մերժման։ «Ադրբեջանի առաջին փաստարկն այն է, թե իբրև կողմերը երբևէ բանակցություններ չեն իրականացրել։ Չի վիճարկվում […] ...

ԱՄՆ ֆինանսների նախարարը պնդում է, որ Իրանի դեմ նոր պատժամիջոցներ են պետք Իսրայելի վրա հարձակման համար

15:27 16.04.2024

ԱՄՆ ֆինանսների նախարարը պնդում է, որ Իրանի դեմ նոր պատժամիջոցներ են պետք Իսրայելի վրա հարձակման համար

ԱՄՆ-ը, համաձայնեցնելով արեւմտյան գործընկերների հետ, պատրաստվում է նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ՝ Իսրայելի տարածքի վրա հարձակման համար։ Այս մասին հայտնում է Axios պորտալը՝ հղում անելով ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Ելենին։ «ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը, դաշնակիցների հետ միասին, չի վարանի օգտագործել պատժամիջոցների հնարավորությունները՝ շարունակելու զսպել Իրանի չար և ապակայունացնող պահվածքը»,- ասելու է Ելենը Արժույթի միջազգային հիմնադրամի և […] ...

Գազայում զոհերի թիվն ավելացել է

14:59 16.04.2024

Գազայում զոհերի թիվն ավելացել է

Գազայի հատվածում իսրայելական ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր սպանված պաղեստինցիների թիվը հասել է 33 843-ի, վիրավորվել է 76575 մարդ։ Այս տվյալները տրամադրել է Պաղեստինի անկլավի առողջապահության նախարարությունը։ «Անցյալ տարվա հոկտեմբերի 7-ից Գազայում Իսրայելի ագրեսիայի զոհերի թիվը հասել է 33 843-ի, տուժել է 76575 մարդ»,- ասվում է գերատեսչության Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։ Գազայի առողջապահության նախարարությունը […] ...

Հնդկական օվկիանոսից ներթափանցած հզոր ցիկլոնը տեղաշարժվում է Իրանի հարավ, իսկ այնուհետև՝ Պակիստան

14:50 16.04.2024

Հնդկական օվկիանոսից ներթափանցած հզոր ցիկլոնը տեղաշարժվում է Իրանի հարավ, իսկ այնուհետև՝ Պակիստան

Արաբական թերակղզու հարավ-արևելյան հատվածի մի շարք երկրներ վերջին 2 օրերին գտնվում են Հնդկական օվկիանոսից ներթափանցած հզոր ցիկլոնի ազդեցության գոտում, որի գործունեությունն ուղեկցվում է ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներով։ Օմանի, Միացյալ Արաբական Էմիրությունների առանձին հատվածներում 24 ժամում թափվել է 100-200մմ տեղում՝ առաջացնելով ջրհեղեղներ և մեծ ավերածություններ։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ Ներկա պահին […] ...

BACK_TO_TOP