Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը զորակոչիկների իրավունքների վերաբերյալ տեղեկատվական թերթիկ է մշակել, այս մասին տեղեկացնում է ՄԻՊ-ի կայքը:
«Զորակոչիկների և զինծառայողների իրավունքների եւ ազատությունների ապահովումը Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության հիմնական ուղղություններից է: Այս ոլորտին առնչվող ցանկացած խնդիր գտնվում է Պաշտպանի առաջնահերթ ուշադրության ներքո:Հաշվի առնելով նշված հանգամանքը` Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը Եվրոպայի խորհրդի աջակցությամբ մշակել է տեղեկատվական թերթիկ՝ «Ինչպե՞ս ստանալ Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը զորակոչի խնդիրներով»:Տեղեկատվական թերթիկում ներկայացված են զորակոչիկների իրավունքները հետազոտությունների և փորձաքննությունների ընթացքում, ինպե՞ս կարող են դիմել Պաշտպանին, ի՞նչ ընթացակարգով է քննարկվում դիմումը, ե՞րբ կարող է այն դադարեցվել և մի շարք այլ հարցեր: Ներառված են նաև Պաշտպանի ներկայացուցիչների հետ կապ հաստատելու համար անհրաժեշտ տվյալները»,- գրված է հայտարարության մեջ:
Նշվում է, որ տեղեկատվական թերթիկին կարելի է ծանոթանալ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական կայքում: