Պատերազմն անխուսափելի չէր, ելք կա՛ր. Մեդվեդևը՝ ռուս-վրացական պատերազմի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 05 2025
  • $
    388.08
  • RUBLE
    4.81
  • 430.96
WEATHER
+11.46 oC

Պատերազմն անխուսափելի չէր, ելք կա՛ր. Մեդվեդևը՝ ռուս-վրացական պատերազմի մասին

23:22 07.08.2018

Այսօր երեկոյան լրանում է ռուս-վրացական պատերազմի 10-ամյակը, որի արդյունքում Աբխազիան ու Հարավային Օսիան վերջնականապես անջատվեցին Վրաստանից, իսկ Ռուսաստանը ճանաչեց նրանց անկախությունը։ Այդ ժամանակ Ռուսաստանի նախագահը Դմիտրի Մեդվեդևն էր, որը հիմա կառավարության ղեկավարն է։

Այսօր հրապարակված հարցազրույցում Մեդվեդևն ասում է, որ այդ պատերազմից խուսափելու հնարավորություն կար, բայց այն ժամանակվա վրացի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի անպատասխանատու, ոչ բարոյական ու հանցավոր վարքագիծը բերեց այդ հակամարտության սրացմանը։

Ռուսաստանի վարչապետի խոսքով՝ Վրաստանի կազմի մեջ եղած այդ երկրամասերում լարվածությունն ինքն անձամբ տեսել է դեռ 1990-ականների սկզբին, սակայն ժամանակին հնարավոր էր եղել կայունացնել իրավիճակը՝ խաղաղապահ ուժեր մտցնելով այնտեղ։ Իսկ 2008-ին պատերազմից խուսափել չստացվեց Սաակաշվիլիի պատճառով։

Սաակաշվիլիի հետ հարաբերությունները, ըստ Մեդվեդևի, ի սկզբանե լավ նոտայի վրա են սկսվել։ Վրաստանի նոր նախագահը լավ հարաբերություններ է փորձել հաստատել ռուսական կողմի հետ, ինչին ռուսական կողմում համաձայնել են։ Առաջարկել են, որ գործընթացների վրա իր ազդեցությամբ Ռուսաստանը միավորի Վրաստանի բաժանվածությունը, ու կարողանան երկիրը պահել նույն սահմաններում, լինի դա ֆեդերացիայի, թե կոնֆեդերացիայի ձևով։ Մեդվեդևի խոսքով՝ ինքը Սաակաշվիլիի հետ ջերմ հարաբերություններ է սկսել։

«Բայց մոտավորապես 2008 թվականի հուլիսից նա կապը կտրեց մեզ հետ։ Ես այն ժամանակ մեծ նշանակություն չտվեցի դրան, բայց հիմա կարծում եմ, որ դա նախապես մտածված գիծ էր»,- նշել է Մեդվեդևն ու բացատրել, որ վրացական իշխանությունները հավանաբար կարծում էին, թե ռուսական նոր ղեկավարությունը փոխելու է դիրքորոշումն ու չի միջամտելու Վրաստանի ներսում կատարվող իրադարձություններին, որոնց մասնակից էին նաև Ռուսաստանի քաղաքացիներն ու խաղաղապահ ուժերը։

Մյուս կողմից, ըստ Մեդվեդևի, Սաակաշվիլին ապավինում էր ամերիկյան օժանդակությանը, քանի որ կարծում էր, որ եթե ամերիկյան արտաքին քաղաքականության պատասխանատուներն այցեր են անում Վրաստան, ապա Վաշինգտոնը կօգնի ցանկացած պարագայում։

«Վրաստանին խաղաղություն պարտադրելու» ռազմական գործողություններից հետո ռուսական կողմում սկսվել են քննարկումներ՝ տարածաշրջանում կայունություն ստեղծելու շուրջ։ Մեդվեդևի խոսքերով` նա խորհրդակցել է այն ժամանակվա վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ, ու որոշել է, որ երկրամասերի անկախության ճանաչումը միակ լուծումն է։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լիլիթ Մակունցը հայ գործարարների հետ քննարկել է ՀՀ-ԱՄՆ տնտեսական և առևտրային համագործակցությանը վերաբերող հարցեր

00:30 14.05.2025

Լիլիթ Մակունցը հայ գործարարների հետ քննարկել է ՀՀ-ԱՄՆ տնտեսական և առևտրային համագործակցությանը վերաբերող հարցեր

Մայիսի 12-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը դեսպանությունում հյուրընկալեց «SelectUSA» ներդրումային գագաթաժողովի շրջանակներում Վաշինգտոն ժամանած հայ գործարար համայնքի ներկայացուցիչներին։  Այս մասին հայտնել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։ Հանդիպմանը քննարկվեցին ՀՀ-ԱՄՆ տնտեսական և առևտրային համագործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության և հայ գործարար շրջանակների համագործակցության հնարավորությունները։ ...

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների Royal Investment Bureau ներդրումային ընկերության պատվիրակությանը

00:19 14.05.2025

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների Royal Investment Bureau ներդրումային ընկերության պատվիրակությանը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների Royal Investment Bureau ներդրումային ընկերության պատվիրակությանը՝ գործադիր տնօրեն Սուլթան Իսա Ալ Մատրուշիի գլխավորությամբ։ Այս մասին հայտնել են ՏԿԵ նախարարությունից: Հանդիպման ընթացքում Սուլթան Իսա Ալ Մատրուշին ներկայացրել է ընկերության գործունեության հիմնական ուղղությունները և հարուստ փորձը։ Միաժամանակ հայտնել է, որ Royal Investment Bureau-ն […] ...

«Երիտասարդ արքա»․ Ռեշֆորդը՝ Յամալի մասին

00:09 14.05.2025

«Երիտասարդ արքա»․ Ռեշֆորդը՝ Յամալի մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը, որը վարձավճարով խաղում է «Ասթոն Վիլայում», գովել է «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի երիտասարդ հարձակվող Լամին Յամալին։ «Երիտասարդ արքա» — գրել է Ռեշֆորդը X սոցիալական ցանցում։ 17-ամյա Յամալը «Բարսելոնայի» առաջին թիմում խաղում է 2023 թվականից։ Այս մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 52 խաղ և կատարել 40 արդյունավետ գործողություն (16 գոլ […] ...

«Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարող լանջերի շուրջ նոր քաղաքային անտառ է հիմնվել

23:59 13.05.2025

«Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարող լանջերի շուրջ նոր քաղաքային անտառ է հիմնվել

Տասնամյակներ շարունակ անխնամ մնացած ու շինաղբով պատված «Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարող լանջերի շուրջ 15 հա տարածքում ևս նոր քաղաքային անտառ ենք հիմնել. անցկացվել է 7 կմ ոռոգման նոր ցանց: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Վերջին 3 տարում Երևանում ընդհանուր առմամբ ավելացրել ենք շուրջ 55 հա նոր կանաչ տարածք, որից […] ...

Թբիլիսյան խճուղում բախվել են «Chevrolet»-ն ու «Kia»-ն. կա վիրավոր

23:53 13.05.2025

Թբիլիսյան խճուղում բախվել են «Chevrolet»-ն ու «Kia»-ն. կա վիրավոր

Մայիսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:10-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում բախվել են Արարատի մարզի բնակիչ 39-ամյա Նելսոն Ս.-ի վարած «Kia» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 25-ամյա Բագրատ Ս.-ի վարած «Chevrolet» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Chevrolet»-ի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց։ Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ […] ...

Պեսկով. Ռուսաստանի պատվիրակությունը մայիսի 15-ին Ստամբուլում կսպասի ուկրաինացի ներկայացուցիչներին

23:47 13.05.2025

Պեսկով. Ռուսաստանի պատվիրակությունը մայիսի 15-ին Ստամբուլում կսպասի ուկրաինացի ներկայացուցիչներին

Ռուսական պատվիրակությունը հինգշաբթի օրը կլինի Ստամբուլում և այնտեղ կսպասի ուկրաինական կողմին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ВГТРК -ի լրագրող Պավել Զարուբինի հարցին։ «Մենք գնահատում ենք միայն (խմբ.Ռուսաստանի) նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունները, որն առաջարկել էր հինգշաբթի օրը Ստամբուլում պատվիրակությունների միջև բանակցություններ անցկացնել։ Մեր պատվիրակությունը կլինի այնտեղ և կսպասի ուկրաինական կողմին», – […] ...

BACK_TO_TOP