«Օսկարին» ընդառաջ. 5 հարց ու պատասխան սպասվող մրցանակաբաշխութան մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+27.09 oC

«Օսկարին» ընդառաջ. 5 հարց ու պատասխան սպասվող մրցանակաբաշխութան մասին

20:10 03.03.2018

Կինոաշխարհի գլխավոր մրցանակին՝ Օսկարին, հաշված օրեր են մնացել: Այն տեղի կունենա մարտի 5-ին, Երևանի ժամանակով 05:00-ին: Մինչ այդ շատ հարցեր են կուտակվել կինոսիրողների մոտ: SHANTNEWS-ը ներկայացնում է ամենաշատ քննարկված հարցերի պատասխաններ սպասվող մրցանակաբաշխության մասին:

Ո՞վ է վարելու

Երկրորդ տարին անընդմեջ մրցանակաբաշխության վարողի մարտականությունները ստանձնել է շոումեն Ջիմմի Քիմմելը: Հեռուստահաղորդավարը մտահոգված է և ասել է, որ այս տարի իր համար ավելի դժվար կլինի այդ միջոցառումը վարելը՝ կապված անցած տարվա ծրարների շփոթությամբ պայմանավորված սկանդալով:

«Կարծում եմ, որ կգտնվեն մարդիկ, որոնք կկարծեն, որ ես չպետք է այդ թեմայով կատակներ անեմ բեմից: Իհարկե, չեմ բացառում, որ կլինեն մարդիկ, որոնք կբարկանան, եթե ես գոնե մեկ կատակ չանեմ անցած տարվա ծրարների շփոթության մասին: Այնպես որ, ամեն պարագայում ինձ կքննադատեն»,- ասել է Քիմմելը:

Ինչու՞ է այս տարի մրցանակաբաշխությունը սովորականից ուշ անցկացվում

Սովորաբար Օսկարի մրցանակաբաշխությունը տեղի է ունենում փետրվարի վերջին: Ընդունված կարգից այս շեղումը պայմանավորված է Օլիմպիական խաղերով: Փետրվարի 25-ից աշխարհը հետաքրքրված է Օլիմպիական խաղերով և այդ ընթացքում մրցանակաբաշխությունը կտուժեր, քանի որ մարդկանց մեծամասնությունը ուղղակի տարված կլիներ սպորտով և բաց կթողներ տարվա կարևորագույն իրադարձություններից մեկը:

Արդյո՞ք կշփոթեն հաղթողների ծրարները

Ինչպես գիտեք, անցած տարվա Օսկարը շատերի մոտ հիշվեց հաղթող ֆիլմի ծրարը մեկ այլ անվանակարգում հաղթած ֆիլմի ծրարի հետ շփոթելու պատմությամբ: Սկզբում «Լավագույն ֆիլմ» ճանաչեցին «Լա լա լենդը», իսկ հետո բաղձալի արձանիկը վերցրին և հանձնեցին իրական հաղթողին՝ «Լուսնի լույսը» ֆիլմին: Իսկ այս ամենի մեղավորը մրցանակաբաշխության կազմակերպիչներից մեկն էր: Նրա անուշադրության արդյունքում սխալ ծրարն էր հայտնվել հաղորդավարների ձեռքում:

Այս տարի ծրարների փոխանակության գործընթացը ավելի է բարդացել և լուրջ վերահսկողություն է սահմանվել: Եթե նախկինում կուլիսների երկու կողմում կանգնում էին աստղերին  ծրար փոխանցող աշխատակիցները, ապա այս անգամ նրանց թիմին կավելանա ևս մեկը, որը տեղում կվերահսկի վերոհիշյալ երկուսի աշխատանքը, իսկ ևս երկու հոգի մոնիթորներով կհսկեն կուլիսները: Ինչպես նաև բոլոր աշխատակիցներին արգելվել է մրցանակաբաշխության ընթացքում օգտվել իրենց սմարթֆոններից կամ լափթոփներից:

Կլինե՞ն արդյոք նոր ֆլեշմոբներ

Սեռական ոտնձգությունների հետ կապված սկանդալներից հետո տարբեր հասարակական շարժումների մասնակիցները, այդ թվում նաև աստղերի մի մասը նման մասշտաբային իրադարձությունները բաց չեն թողնում՝ ևս մեկ անգամ քննադատելու և վեր հանելու Հոլիվուդում առկա խնդիրները: «Ոսկե գլոբուսի» ժամանակ բոլոր աստղերը ներկայացան սև զգեստներով և կրում էին Time’s Up կրծքանշանը: Իսկ կլինի՞ արդյոք նման ֆլեշմոդ Օսկարի ժամանակ, դեռ պարզ չէ: Ջիմմի Քիմմելը այս հարցին պատասխանել է.

«Իրավիճակը մոտավորապես այսպիսին է՝ հիմա դուք ցանկանում եք թռչել մի ջրի մեջ, որի ջերմաստիճանը չգիտեք: Դե կարող եմ ասել՝ թռչենք, տեսնենք ինչ կլինի»:

Կարճ ասած, մրցանակաբաշխության հաղորդավարը ուզել է ասել.  «Օրը կգա, բարին էլ հետը»:  

Մրցանակաբաշխությանը ներկա կլինե՞ն սեռական ոտնձգության մեջ մեղադրված հայտնիները

Արդեն պաշտոնապես հայտարարել են, որ Օսկարին ներկա չի լինի անցած տարի «Լավագույն դերասան» անվանակարգում հաղթած Քեյսի Աֆլեքը: Ըստ Օսկարի կանոնակարգի՝ նա այս տարի պետք է արձանիկ հանձներ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթողին, սակայն սցենարը այլ զարգացում կունենա:

Հայտնի չէ, թե սեռական ոտնձգությունների մեջ մեղադրվող Ջեյմս Ֆրանկոն ներկա կլինի մրցանակաբաշխությանը, թե ոչ: Բայց հատկանշական է, որ  մինչև մեղադրանքները, դերասանը արձանիկի հավակնորդներից մեկն էր և նույնիսկ հասցրել էր «Ոսկե գլոբուսի» արժանանալ: Բայց մեղադրանքից հետո նրան Օսկարի հավակնորդների ցուցակում անգամ չընդգրկեցին, իսկ Vanity Fair ամսագրի Օսկարյան շապիկից նրան «ջնջեցին»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երկրաշարժ՝ Սևան քաղաքից 10 կմ հյուսիս

00:06 21.07.2025

Երկրաշարժ՝ Սևան քաղաքից 10 կմ հյուսիս

Հուլիսի 20-ին` տեղական ժամանակով ժամը 23:27-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 19։27-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.64⁰ և արևելյան երկայնության 44.98⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Սևան քաղաքից 10 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ 2․4 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Երկրաշարժը զգացվել է […] ...

Քաբուլում տասնյակ կանայք ձերբակալվել են դրես կոդը խախտելու համար

23:59 20.07.2025

Քաբուլում տասնյակ կանայք ձերբակալվել են դրես կոդը խախտելու համար

Աֆղանստանի առաքինության խթանման և արատների կանխարգելման նախարարության աշխատակիցները Քաբուլում ձերբակալել են տասնյակ երիտասարդ կանանց՝ հագուստի կանոնակարգը խախտելու մեղադրանքով, կիրակի օրը հաղորդել է Afghanistan International լրատվական պորտալը։ «Թալիբանի բարոյականության ոստիկանությունը տասնյակ երիտասարդ կանանց է ձերբակալել Քաբուլում՝ հագուստի կանոնակարգի ենթադրյալ խախտման համար շարունակվող հետապնդման շրջանակներում», – հաղորդում է թերթը։ Ըստ տեղեկությունների՝ ձերբակալությունները տեղի են ունեցել ուրբաթ և […] ...

Հրդեհ է բռնկվել «Scania» մակնիշի բեռնատարում

23:48 20.07.2025

Հրդեհ է բռնկվել «Scania» մակնիշի բեռնատարում

Հուլիսի 20-ին՝ ժամը 16։20-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լիճքվազ գյուղի խաչմերուկում այրվում է բեռնատար ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մեղրի-Քաջարան ավտոճանապարհի 30-րդ կմ-ին՝ «Scania» մակնիշի բեռնատարում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:36-ին, մարվել՝ […] ...

Ճապոնիայի իշխող կոալիցիան կորցրել է մեծամասնությունը խորհրդարանի վերին պալատում

23:27 20.07.2025

Ճապոնիայի իշխող կոալիցիան կորցրել է մեծամասնությունը խորհրդարանի վերին պալատում

Ճապոնիայի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ԼԴԿ) և «Կոմեյտո» կուսակցության իշխող կոալիցիան կորցրել է իր մեծամասնությունը խորհրդարանի վերին պալատում ընտրություններից հետո` ըստ տարածաշրջանային և շրջանային ընտրական հանձնաժողովների տվյալների, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Այս տվյալների համաձայն՝ ԼԴԿ-ն և «Կոմեյտոն» չեն կարողանա ստանալ անհրաժեշտ քանակությամբ մանդատներ՝ վերին պալատում կոլեկտիվ մեծամասնությունը պահպանելու համար։ Կոալիցիոն մեծամասնությունը պահպանելու համար նրանք պետք է ստանային 124 […] ...

Անհամբեր սպասում ենք բոլոր մասնակիցներին և շահագրգիռ կողմերին Հայաստանում՝ կենսաբազմազանության պահպանման ջանքերն առաջ մղելու համար. վարչապետ

23:00 20.07.2025

Անհամբեր սպասում ենք բոլոր մասնակիցներին և շահագրգիռ կողմերին Հայաստանում՝ կենսաբազմազանության պահպանման ջանքերն առաջ մղելու համար. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել, որում ասվում է. «Ուրախ ենք հայտարարել, որ Կենսաբազմազանության COP17 համաժողովի ամսաթվերը հաստատված են։ Այն տեղի կունենա Երևանում՝ 2026 թվականի հոկտեմբերի 18-30-ը։ Անհամբեր սպասում ենք բոլոր մասնակիցներին և շահագրգիռ կողմերին Հայաստանում՝ կենսաբազմազանության պահպանման ջանքերն առաջ մղելու համար»: ...

Հայաստանը՝ Կենսաբազմազանության համաշխարհային օրակարգի կենտրոնում. հայտնի են COP17-ի անցկացման օրերը

22:35 20.07.2025

Հայաստանը՝ Կենսաբազմազանության համաշխարհային օրակարգի կենտրոնում. հայտնի են COP17-ի անցկացման օրերը

Շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացնում են, որ հայտնի են COP17-ի անցկացման օրերը: «Հպարտությամբ հայտնում ենք, որ 2026 թվականի հոկտեմբերի 18-ից 30-ը Հայաստանը կընդունի ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը՝ COP17-ը։ Այս տասնմեկ օրերի ընթացքում մեր երկիրը կընդունի համաշխարհային բնապահպանական համայնքի ուշադրությունը՝ հյուրընկալելով պետական, գիտական և քաղաքացիական ոլորտի հարյուրավոր ներկայացուցիչների աշխարհի բոլոր անկյուններից։ Երևանը կվերածվի գլոբալ […] ...

BACK_TO_TOP