Քննարկվել են «World WiFi» նախագիծը Հայաստանում ներդնելու հնարավորությունները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+24.09 oC

Քննարկվել են «World WiFi» նախագիծը Հայաստանում ներդնելու հնարավորությունները

19:10 15.08.2018

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանն ընդունել է «Я – предприниматель» ձեռնարկության զարգացման ֆոնդի ներկայացուցիչներին, հայտնում է ՀՀ տրանսպորտի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը:

Ֆոնդը ներառում է մի շարք տեխնոլոգիական ընկերություններ, որոնք առաջարկում են նորարարական ծառայություններ ՏՏ ոլորտում։ Հյուրերը ներկայացրել են իրենց գործունեության ուղղությունները` առանձին անդրադառնալով «World WiFi» նախագծին։
Գաղափարի հեղինակների խոսքերով` նախագծի հիմնական էությունն անվճար ինտերնետ հասանելիությունն է ամբողջ աշխարհում։ Ու քանի որ ցանցն արագընթաց աճում է, ու ներկայումս «wifi» ցանց գոյություն ունի ամբողջ աշխարհում, անհրաժեշտ է պարզապես կազմակերպել դրա բաշխումը։ Սա մի պլատֆորմ է, որի օգնությամբ ցանկացած ինտերնետ օգտագործող, ընկերություն թե անհատ, հնարավորություն ունի իր «wifi» ցրիչից ինտերնետ տրամադրել մոտակայքում գտնվող մարդկանց և դրա դիմաց գումար վաստակել։ Իսկ անվճար ինտերնետից օգտվել ցանկացողները ստիպված կլինեն նախ առաջարկվող գովազդը դիտել։
Հյուրերի պնդմամբ` սա բազմակողմ շահավետ նախագիծ է։ Շահում է թե՛ «wifi» ցրիչի տերը, թե՛ անվճար ինտերնետից օգտվողը և թե՛ գովազդատուն։ Իրենց փորձով համոզվել են, որ նույնիսկ ինտերնետ տրամադրող օպերատորների համար է սա շահավետ։ Պետական մարմինների տեսանկյունից, նրանց խոսքերով, այդ նախագծում հետաքրքրականն այն մեծ ծավալի տվյալներն են, որ հավաքվում են ինտերնետ օգտագործողների մասին։
«World WiFi»-ի ներկայացուցիչները նշեցին, որ արդեն իրականացրել են փորձարարական ծրագրեր, որոնք բավական հաջողություններ և դրական արձագանքներ են ունեցել։ Նրանք ցանկություն հայտնեցին Հայաստանում ևս ներդնել իրենց նախագիծը։
Նախարարը պարզաբանող հարցադրումներով ծանոթացավ նախագծի մանրամասներին, ապա խոստացավ, որ կքննարկի հարցը տեղական օպերատորների հետ` հասկանալու համար հնարավոր ռիսկերը մրցակցության առումով, որպեսզի դիտարկումները միակողմանի չլինեն։
Հանդիպման ավարտին հյուրերը նախարարին հրավիրեցին մասնակցելու Պետերբուրգում կայանալիք թվային միջազգային ֆորումին։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակով

21:33 09.06.2025

Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակով

Հրդեհների կանխարգելման և հնարավոր աղետներից խուսափելու կարևոր միջոցներից է արդյունավետ իրազեկումը։ Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց ՆԳ նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունն ու Փրկարար ծառայությունը շարունակում են իրականացնել անտառային և բուսածածկ տարածքներում հակահրդեհային կանոնների պահպանման վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումներ, որոնցում մինչ հունիսի 3-ը ներգրավված է եղել 528 փրկարարական ծառայող: Հանրային իրազեկման միջոցառումները նպատակ ունեն կանխարգելել հրդեհների […] ...

Լոս-Անջելեսում զանգվածային անկարգությունները ազդել են հայ համայնքի վրա. Հանրապետական կուսակցության լրատվանիջոցները թիրախավորում են հայերին

21:26 09.06.2025

Լոս-Անջելեսում զանգվածային անկարգությունները ազդել են հայ համայնքի վրա. Հանրապետական կուսակցության լրատվանիջոցները թիրախավորում են հայերին

Լոս Անջելեսում ու հարևան քաղաքներում Դաշնային ազգային գվարդիային հաջողվել է վերահսկողության տակ վերցնել իրավիճակը: Հիշեցնենք՝ Հարավային Կալիֆորնիայում 2 օր տևած զանգվածային անկարգությունների հետևանքով կան հարյուրավոր ձերբակալվածներ, վիրավորներ, հրկիզված բազմաթիվ մեքենաներ: Ինչի՞ հետ էր կապված անկարգությունների այս բռնկումը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Մի քանի շաբաթ առաջ դաշնային իրավապահ մարմինները սկսել էին ռեյդեր՝ Լոս […] ...

Ակտիվացնել ոստիկանության համակարգի չորս հենասյունային ուղղությունների համագործակցված աշխատանքը․ կայացել է օպերատիվ խորհրդակցություն

21:19 09.06.2025

Ակտիվացնել ոստիկանության համակարգի չորս հենասյունային ուղղությունների համագործակցված աշխատանքը․ կայացել է օպերատիվ խորհրդակցություն

Հունիսի 6-ին ՆԳ նախարարությունում տեղի է ունեցել օպերատիվ խորհրդակցություն, որը վարում էր ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։ Մասնակցում էին ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը, Ոստիկանության ղեկավար կազմը և համակարգի կառուցվածքային ստորաբաժանումների ծառայողներ։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Նախարար Սարգսյանը անդրադարձել է ոստիկանության համակարգում առավել բարձր կարգապահության ամրապնդման հարցին՝ անթույլատրելի համարելով ոստիկանության ծառայողների կողմից […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Օվկիանոսի հարցերով 3-րդ համաժողովի մեկնարկին

21:14 09.06.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Օվկիանոսի հարցերով 3-րդ համաժողովի մեկնարկին

Ֆրանսիայի Նիցցա քաղաք կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Օվկիանոսի հարցերով 3-րդ համաժողովի բացման նիստում: Նախագահի ելույթը. «Ինձ համար մեծ պատիվ է մասնակցել Օվկիանոսի հարցերով ՄԱԿ-ի 2025 թվականի համաժողովին, որն անցկացվում է այս գեղեցիկ քաղաքում։ Թույլ տվեք շնորհավորել հյուրընկալող Ֆրանսիայի կառավարությանը և համանախագահող Կոստա Ռիկային այս համաժողովի անցկացման կապակցությամբ […] ...

ՔՊ պատգամավորների հետ կան բանակցություններ. Աղազարյանը՝ վարչապետի իմփիչմենթ սկսելու մասին

21:08 09.06.2025

ՔՊ պատգամավորների հետ կան բանակցություններ. Աղազարյանը՝ վարչապետի իմփիչմենթ սկսելու մասին

Անցած շաբաթվա վերջին հայտնի դարձավ, որ խորհրդարանական «Պատիվ ունեմ» խմբակցությունը որոշել է վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց սկսել: «Պատիվ ունեմ»-ը նաև որոշում է կայացրել վարչապետի թեկնածու առաջադրել Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանին: Սա այսպիսի միակ նախաձեռնությունը չէ: Նման գործընթաց սկսելու հայտ են ներկայացրել նաև ԱԺ անկախ պատգամավորներ Հովիկ Աղազարյանը և Հակոբ Ասլանյանը: Նրանց վարչապետի թեկնածուն էլ […] ...

Հայաստանի և Եթովպիայի ԱԳ նախարարությունների միջև առաջին քաղաքական խորհրդակցությունները

21:00 09.06.2025

Հայաստանի և Եթովպիայի ԱԳ նախարարությունների միջև առաջին քաղաքական խորհրդակցությունները

Հունիսի 9-ին Ադիս Աբեբայում կայացել են Հայաստանի Հանրապետության և Եթովպիայի Դաշնային ժողովրդավարական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև առաջին քաղաքական խորհրդակցությունները։ Պատվիրակությունները գլխավորում էին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Եթովպիայի արտաքին գործերի նախարարության պետնախարար Հադերա Աբերան։ Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: Խորհրդակցությունների ընթացքում կողմերը գոհունակությամբ արձանագրել են երկկողմ հարաբերություններում վերջերս արձանագրված դրական զարգացումները, […] ...

BACK_TO_TOP