15:20 10.03.2023
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է 108 տուժողից խարդախությամբ շուրջ 101 մլն ՀՀ դրամի գույք և գումար հափշտակելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով՝ 3 մեղադրյալի մասով նախաքննությունը:
Ինչպես փոխանցում են ՔԿ-ից, քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի 40-ամյա բնակիչը 2020թ. ամռանը 32-ամյա ծանոթից առաջարկ է ստացել ստանձնել վերջինիս կողմից հիմնադրված և տնօրինվող կեղծ վարկային ընկերությունների գրասենյակների տնօրենի գործառույթը։
Առաջարկն ընդունելով` 40-ամյա տղամարդը 2020թ. հունիսից 2021 թվականի ապրիլ ամիսն ընկած ժամանակահատվածում համաձայնեցված համախոհությամբ 47 և 22-ամյա երկու կանանց և ինքնությունները չպարզված այլ անձանց հետ, ծանոթի կողմից փաստացի հիմնադրված, սակայն առանց պետական գրանցման 14 տարբեր անվանումներով իբրև վարկային կազմակերպություններ ներկայացվող գրասենյակների անունից Facebook.com սոցիալական ցանցում գրանցած էջերով թիրախային գովազդի միջոցով տարածել է շահավետ պայմաններով վարկեր տրամադրելու վերաբերյալ հայտարարություններ:
Հայտարարությունների հիման վրա իրենց դիմած և վարկեր ստանալու ցանկություն հայտնած քաղաքացիներին հրավիրել են իբրև վարկերի տրամադրման միջնորդ կազմակերպություն հանդիսացող, նախապես Երևան քաղաքի տարբեր հասցեներում վարձակալված գրասենյակներ, որտեղ ներկայացրել են, թե իբր ցածր տոկոսներով միջնորդավճարի դիմաց կարող են կազմակերպել տարբեր բանկերից և վարկային կազմակերպություններից վարկային գումարների ուղղակի կամ անուղղակի ձևով, այն է՝ վերջիններիս անվամբ ապառիկ եղանակով ապրանքներ ձեռք բերելու, դրանք վաճառելու և գումարը տրամադրելու եղանակով ստացումը:
Այնուհետև, հաճախորդներին ուղեկցել են տարբեր բանկեր, վարկային և առևտրային կազմակերպություններ և չարաշահելով վերջիններիս վստահությունը՝ վերցրել են նրանց տրամադրված վարկային գումարները, ապրանքները կամ դրանց ստացման կտրոնները։ Ապա խաբեությամբ ներկայացրել են, թե իբր անհրաժեշտ է կատարել վերջնահաշվարկ, իրացնել ձեռք բերված ապրանքները, հաշվարկել միջնորդավճարների չափը, որից հետո միայն ամբողջությամբ կտրամադրեն խոստացված գումարները։ Սակայն այդ գումարները չեն տրամադրել և հափշտակել են:
Բացի այդ, իրենց դիմած անձանց ուղեկցել են ՀՀ բանկերից մեկի տարբեր մասնաճյուղեր, խաբեությամբ հաճախորդներից ստացել են վերջիններիս անուններով բացված «Մոբայլ Բանկինգ» ծառայության մուտքի տվյալները, որոնց միջոցով բանկից առցանց ստացել են վարկային գումարներ։ Սակայն, չարաշահելով քաղաքացիների վստահությունը՝ գումարները նրանց չեն տրամադրել և, փոխանցելով այլ անձանց հաշիվների, հետագայում կանխիկացնելու եղանակով հափշտակել են:
Նախաքննությամբ պարզվել է, որ նշված անձանց կողմից գործադրված խարդախության վերոնշյալ սխեմայի կիրառմամբ բազմաթիվ քաղաքացիներից խարդախությամբ հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 101.182.461 ՀՀ դրամ գումար:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 40-ամյա տղամարդուն և հիշյալ երկու կանանց մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով։ Երկու կանանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը, տղամարդու նկատմամբ բացկայելու արգելքը և գրավը 2 միլիոն դրամի չափով:
Վերջիններիս վերաբերյալ մասն առանձնացվել է առանձին վարույթում, որով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերն ուղարկվել են դատարան:
Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել է, որ մեղադրյալներից մեկի՝ հիշյալ 32-ամյա ծանոթի մասով քրեական գործի նախաքննությունը ևս ավարտվել է, և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատարան:
Ծանուցում: Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
12:14 20.07.2025
Գևորգ Պապոյանը Վայոց ձորում հետևել է մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքինՀուլիսի 19-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ու ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել են Վայոց ձորի մարզ՝ տեղում հետևելու մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքին։ Այցի մեկնարկը Զառիթափ բնակավայրում էր, որտեղ նախարարները՝ ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանի, Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքայելյանի և Վայլ խոշորացված համայնքի ղեկավար Մխիթար Մաթևոսյանի ուղեկցությամբ, ծանոթացել են շուրջ […] ...
11:54 20.07.2025
Արարատի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 21-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Մասիս քաղաքի Հերացու, Շիրակի, Հանրապետության, Երևանյան փողոցների, Ռանչպար, Նորամարգ, Նոր Կյանք, Արալեզ, Ոսկետափ, Այգավան բնակավայրերի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
11:34 20.07.2025
Իրանում գրանցվել է 5.6 մագնիտուդով երկրաշարժ5.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Իրանի հյուսիսում, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը: Երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 21:37-ին՝ Իրանի Գորգան քաղաքից 46 կիլոմետր հեռավորության վրա, որի բնակչությունը կազմում է ավելի քան 244 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է երեք կիլոմետր խորության վրա։ Ավելի ուշ սեյսմոլոգները երկրաշարժի ուժգնությունը նվազեցրել են մինչև 5.4 մագնիտուդ։ Զոհերի կամ […] ...
11:16 20.07.2025
Կամչատկայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցելԿամչատկայի ափերի մոտ կիրակի օրը 5.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության տարածաշրջանային դեպարտամենտը։ «Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 5.3 մագնիտուդ։ Էպիկենտրոնը գտնվել է Խաղաղ օվկիանոսում՝ Պետրոպավլովսկ-Կամչատկի քաղաքային շրջանից 146 կիլոմետր արևելք», – ասվում է տարածաշրջանային շտաբի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։ Գործակալության տվյալներով՝ երկրաշարժի օջախը գտնվել է 20 կիլոմետր խորության վրա։ […] ...
10:57 20.07.2025
Թրամփը մեղադրել է Օբամային ընտրակեղծիքների մեջԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում մեղադրել է Սպիտակ տան նախկին ղեկավար Բարաք Օբամային 2016 թվականի ընտրություններում խարդախության մեջ։ Թրամփը գովաբանել է ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբբարդի և Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Հարիսոն Ֆիլդսի ելույթը Fox News-ի եթերում: Թրամփի խոսքով՝ նրանք «ֆանտաստիկ կերպով խոսել են Օբամային և «ավազակներին» քրեական հետապնդման ենթարկելու […] ...
10:40 20.07.2025
Սևանա լճում երեկվանից կորած ամուսինները հայտնաբերվել ենԱյսօր՝ հուլիսի 20-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզային քրեական վարչության, ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ճամբարակի ոստիկանության բաժնի, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները, ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Գավառի, Մարտունու, Ճամբարակի, Վարդենիսի հրշեջ-փրկարարական ջոկատների մեծ թվով հրշեջ-փրկարարներ, ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության ստորաբաժանումների մի քանի ուժեր […] ...