20:15 11.03.2023
Ամերիկյան հետախուզական ծառայությունները տարեկան իրենց զեկույցում հավանական են համարել Հայաստանի ու Ադրբեջանի միջև ոչ երկարատև ընդհարումները: «Ամերիկայի ձայնի» հաղորդմամբ՝ պաշտոնական և փորձագիտական շրջանակները մեկնաբանում են տարածաշրջանային կայունության հետ կապված հարցեր։
Հայաստանն առաջարկ է ներկայացրել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալի՝ իր քվոտայից հրաժարվելու մասին: Այս մասին տեղեկությունը հաստատել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամլո ծառայությունը:
Հիշեցնենք, որ տարեսկզբից ի վեր սա ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններում Երևանի երկրորդ աղմկահարույց որոշումն է։ Այս տարվա սկզբին՝ հունվարի 10-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը հրաժարվել է իր տարածքում ՀԱՊԿ-ի զորավարժություններ հյուրընկալելուց։ Վերջին մի քանի տարիների ընթացքում Երևանը մշտապես դժգոհություն է հայտնում Հայաստանի ու Ադրբեջանի միջև լարվածության պայմաններում ՀԱՊԿ-ի անդամ երկրների ու Ռուսաստանի ղեկավարած կառույցի դիրքորոշման վերաբերյալ:
Իսկ այդ ընթացքում Վաշինգտոնը կանխատեսում է հայ-ադրբեջանական նոր զինված ընդհարումներ` կարճատև զինված առճակատումների տեսքով։ Ազգային հետախուզության տնօրենի գրասենյակի հրապարակած «ԱՄՆ-ի հետախուզական ծառայությունների սպառնալիքների գնահատման տարեկան զեկույց»-ում ամերիկյան հետախուզությունը հայ-ադրբեջանական լարվածության պահպանումը բացատրում է խաղաղության պայմանագրի բացակայությամբ, սահմանին երկու երկրների զինված ուժերի չափազանց մոտ տեղեկայմամբ, հրադադարի ռեժիմի պահպանման մեխանիզմների բացակայությամբ, ինչպես նաև Հայաստանի հետ բանակցություններում ռազմական ճնշումներ կիրառելու Ադրբեջանի քաղաքականությամբ: Զեկույցն ընդգծում է, որ խաղաղ բանակցություններում առկա է որոշակի առաջընթաց, սակայն ամենախնդրահարույց հարցերը, կապված պետական սահմանների և Լեռնային Ղարաբաղի ապագայի հետ, հեռու են կարգավորված լինելուց:
«2021 թվականի մայիսից պարբերաբար ռազմական բախումներ են տեղի ունենում միջպետական սահմանին և Լեռնային Ղարաբաղի շրջանի շուրջ: Առավել ինտենսիվ ընդհարումներ տեղի են ունեցել 2022 թվականի սեպտեմբերին, երբ ադրբեջանական ուժերը համակարգված հարձակում են սկսել սահմանի երկայնքով մի քանի վայրերում՝ գրավելով հայկական որոշ տարածքներ: Բախումների արդյունքում զոհվել են մոտ 300 զինվորականներ»,- նշված է փաստաթղթում:
Ամերիկյան հայտնի իրավապաշտպան Freedom House կազմակերպությունն իր տարեկան զեկույցում նույնպես խոսել է հայ-ադրբեջանական լարվածության մասին՝ շեշտելով՝ «Ադրբեջանական ուժերը շարունակել են հարձակումները և գրավել հայկական տարածքներ սահմանի երկայնքով՝ սպառնալով Երևանի ժողովրդավարական իշխանությանը և մեծացնելով լայնածավալ պատերազմի վտանգը»:
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը ի պատասխան լրագրողի հարցին, թե որքանով է ամերիկյան հետախուզական մարմինների վերոհիշյալ զեկույցը հրատապություն հաղորդում տարածաշրջանին խաղաղություն բերելու Վաշինգտոնի ջանքերին, նշել է, որ հրատապության գործոնը մշտապես առկա է այս հարցում, քանի որ իրավիճակը չափազանց փխրուն է:
«Սա մի իրավիճակ է, որը մեծապես հակում ունի վերածվելու բռնության, ինչպես մենք տեսանք վերջին օրերին Լեռնային Ղարաբաղի շրջանում: Սա երկարատև հակամարտություն է, որի լուծմանն աջակցելու համար Միացյալ Նահանգները ցանկանում է անել ամեն ինչ», – ասել է Փրայսը:
ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը նաև շեշտել է, որ Վաշինգտոնը կաջակցի կողմերի դիվանագիտական ջանքերին:
«Մենք կշարունակենք դա անել՝ աշխատելով Հայաստանի և Ադրբեջանի հետ եռակողմ ձևաչափով՝ աջակցելով երկխոսության և դիվանագիտության նրանց սեփական ջանքերին, ինչպես նաև բոլոր համապատասխան մեխանիզմների միջոցով՝ օգնելու այդ երկրներին, որ իրենք դիվանագիտություն վարեն և հասնեն համաձայնությանը, ինչը, հուսով ենք, կկարողանան անել», – եզրափակել է Փրայսը։
Կանադական Քարլթոն համալսարանի Եվրոպայի, Ռուսաստանի ու Եվրասիայի հարցերով ինստիտուտի պրոֆեսոր Ջեֆֆ Սահադեոն «Ամերիկայի ձայն»-ի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ այսօր Արևմուտքն այս հարցում ստացել է բավականաչափ լայն տարածություն ներգրավման համար՝ հաշվի առնելով Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա: Ըստ նրա՝ Արևմուտքի համար Հարավային Կովկասն ունի մեծ աշխարհաքաղաքական կարևորություն՝ հաշվի առնելով Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի գործոններն ու ռուսական էներգակիրներին փոխարինող այլընտրանքային էներգիայի աղբյուրները:
«Արևմուտքը շատ ավելի ներգրավված է այսօր Հայաստանի ու Ադրբեջանի միջև գործընթացում, և կարծում եմ՝ կա գիտակցում, որ այս շատ բարդ իրավիճակը կարող է շարժվել տարբեր ուղղություններով: Այն կարող է հանգեցնել մեկ այլ պատերազմի, ինչպիսին ականատես եղանք 2020 թ-ին, կամ կարող է բերել մի իրավիճակի, երբ հարաբերությունները որոշակիորեն կկարգավորվեն, մասնավորապես Հայաստանի և Թուրքիայի միջև, և դա կհանգեցնի տարածաշրջանում առևտրային հարաբերությունների խորացմանը, որն էլ իր հերթին կնպաստի բռնությունը նվազագույնի հասցնելուն»,- ասել է Սահադեոն:
Պրոֆեսոր Սահադեոն կարևորում է այս հարցում Արևմուտքի հետևողական քաղաքականության և ներգրավվածության անհրաժեշտությունը:
«Ինչպես գիտեք, Արևմուտքը կարող է ներգրավված լինել մեկ կամ երկու տարի, իսկ այնուհետև նրա ուշադրությունը կարող է շեղվել դեպի այլ տեղ: Ուստի ես հուսով եմ, որ տարածաշրջանի երկրները և Արևմուտքը միասին կձեռնակեն ավելի ինտենսիվ խաղաղ գործընթաց, քան որը տեղի է ունենում վերջին մի քանի ամիսների ընթացքում, և դա կարող է հանգեցնել որոշակի դրական արդյունքների»,- ասում է նա:
Իր հերթին, Open Democracy էլեկտոնային պարբերականը «Երկրաշարժը վերաբացեց Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանը» վերնագրով հոդվածում մեջբերում է հայազգի վերլուծաբան Դիանա Յայլոյանի կարծիքը, ըստ որի՝ տարածաշրջանային և աշխարհաքաղաքական իրողությունները, որոնցից է Թուրքիայի շարունակական աջակցությունն Ադրբեջանին, կարող են խանգարել Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Վերլուծաբանը պնդում է ՝ Թուրքիայի համար ցանկացած առաջընթաց կախված կլինի Հայաստան-Ադրբեջան հարաբերություններից, իսկ Էրդողանի կառավարությունը կզգուշանա կտրուկ քայլերից Թուրքիայում գալիք նախագահական ընտրությունների պատճառով։ Նրա պնդմամբ, Անկարայի ու Երևանի դիրքրոշումներում առկա է հսկա անհամաչափություն, որտեղ Թուրքիան չի ցանկանում շտապել Հայաստանի հետ հարաբերություններում առնվազն ընտրություններից առաջ, մինչդեռ Հայաստանը հույս ունի որքան հնարավոր է շուտ հասնել Թուրքիայի հետ երկկողմ հարաբերությունների կարգավորմանը,- նշել է վերլուծաբանը։
16:25 20.07.2025
Մասիս քաղաքում բախվել են «Toyota»-ն և «Mercedes»-ը․կա տուժածԱյսօր՝ հուլիսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 00։20-ի սահմաններում Մասիս քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Արարատի մարզի բնակիչ 37-ամյա Սերոբ Դ․-ի վարած «Toyota» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 33-ամյա Պատրիցիյա Տ․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է ջրատարում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Mercedes»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...
16:00 20.07.2025
Ամառային զորակոչի անցկացման ժամկետը կերկարաձգվիՆախատեսվում է 2025 թվականի ամառային զորակոչի անցկացման ժամկետը երկարաձգել մինչև օգոստոսի 15-ը ներառյալ։ Համապատասխան նախագիծը հրապարակվել է Իրավական ակտերի նախագծերի միասնական կայքէջում։ «Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ամառային զորակոչը հայտարարված է 2025 թվականի ապրիլի 21-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ։ Սակայն 2025 թվականի ամառային զորակոչի աշխատանքների ընթացիկ վերլուծությունը արդեն […] ...
15:37 20.07.2025
Բարսելոնան շատ շուտով համալրում կունենա․ The Athletic«Բարսելոնան» ձգտում է ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդին՝ առաջարկելով վարձակալություն գնման իրավունքով, հայտնում է The Athletic-ը, փոխանցում է armsport.am-ը: 27-ամյա խաղացողը ցանկանում է միանալ կատալոնական ակումբին, և «Յունայթեդը» տվել է նախնական համաձայնություն: Բանակցությունները մոտ են ավարտին: Հանսի Ֆլիկը հավանություն է տվել տրանսֆերին, քանի որ թիմին պետք է եզրային հարձակվող: Վարձակալությունը ֆինանսապես մատչելի է […] ...
15:17 20.07.2025
Ալիևը կարծում է, որ ՀՀ-ն և Ադրբեջանը շատ մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը, սակայն, կրկին նախապայմաններ է նշելԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Շուշիում տեղի ունեցող մեդիա ֆորումի ընթացքում հայտարարել է, որ Ադրբեջանը և Հայաստանը շատ մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը և անդրադարձել է հարցին, թե ինչ պայմաններում կարող է ստորագրվել այն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է «Ազերթաջ»-ը, Ալիևն ասել է. «Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրն անմիջապես կարող է ստորագրվել Հայաստանի Սահմանադրության փոփոխությունից և ԵԱՀԿ […] ...
15:00 20.07.2025
Երևանի Նոր Նորք վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 21-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Քոչինյան, 1-ին զանգվածի Բորյան, 2-րդ զանգվածի Թոթովենցի, 4-րդ զանգվածի Հովհաննիսյան, 5-րդ զանգվածի Արտեմ Միկոյան, 6-րդ զանգվածի Շոպրոնի փողոցների և Մայակ թաղամասի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
14:39 20.07.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում հուլիսի 20-ին կեսօրից հետո, 21-22-ին գիշերը և կեսօրից հետո, 25-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հուլիսի 20-ին առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 23-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Հուլիսի 20-25-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի […] ...