Հոգեբանները պարզել են, որ սոցցանցերում ժամանակի կրճատումը կարող է բարելավել իմունիտետը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+34.09 oC

Հոգեբանները պարզել են, որ սոցցանցերում ժամանակի կրճատումը կարող է բարելավել իմունիտետը

22:13 11.03.2023

Սուոնսիի համալսարանի գիտնականները պարզել են, որ սոցիալական ցանցերի օգտագործման կրճատումը կարող է զգալիորեն բարելավել ընդհանուր առողջությունն ու բարձրացնել դիմադրողականությունը, ինչպես նաև նվազեցնել միայնության և դեպրեսիայի (ընկճախտ) մակարդակը: Հետազոտությունը հրապարակվել է Journal of Technology in Behavior Science-ում։

Գիտափորձին մասնակցել է 20-25 տարեկան 50 մարդ (33 կին և 17 տղամարդ)։ Նրանք ամեն ամիս պատասխանում էին իրենց առողջության և հոգեկան վիճակի վերաբերյալ հարցերին, ինչպես նաև տրամադրում էին շաբաթական զեկույցներ սոցիալական ցանցերի օգտագործման վերաբերյալ:

Արդյունքները ցույց են տվել, որ երեք ամիս անց այն խմբի մոտ, որին խնդրել են կրճատել սոցիալական ցանցերի օգտագործումը, միջին հաշվով 15%-ով բարելավվել է իմունային ֆունկցիան. նրանք սկսել են ավելի հազվադեպ հիվանդանալ մրսածությամբ, գրիպով, նրանց մոտ ավելի հազվադեպ են հայտնվել գորտնուկներ, ինչպես նաև 50%-ով բարելավվել է քնի որակը և 30%-ով նվազել է դեպրեսիայի ախտանիշների քանակը:

Միջին հաշվով, մասնակիցները 40 րոպեով կրճատել են սոցիալական ցանցերի օգտագործումը, չնայած հետազոտողները խորհուրդ են տվել սկսել 15 րոպեից: Հետաքրքիր է, որ մի խումբ, որին խնդրել են սոցցանցերից բացի այլ գործողություններ ավելացնել, սկսել է դրանք օգտագործել օրական 25 րոպե ավելի երկար:

Գիտնականները նշել են, որ դեռ պետք է պարզել, թե արդյոք սոցիալական մեդիայի օգտագործման և դիմադրողականության բարելավման միջև կապն ուղիղ է: Հնարավոր է, որ այն միջնորդվում է այլ գործոններով, ինչպիսիք են դեպրեսիայի մեղմացումը կամ ֆիզիկական ակտիվության բարձրացումը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մասիս քաղաքում բախվել են «Toyota»-ն և «Mercedes»-ը․կա տուժած

16:25 20.07.2025

Մասիս քաղաքում բախվել են «Toyota»-ն և «Mercedes»-ը․կա տուժած

Այսօր՝ հուլիսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 00։20-ի սահմաններում Մասիս քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Արարատի մարզի բնակիչ 37-ամյա Սերոբ Դ․-ի վարած «Toyota» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 33-ամյա Պատրիցիյա Տ․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է ջրատարում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Mercedes»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...

Ամառային զորակոչի անցկացման ժամկետը կերկարաձգվի

16:00 20.07.2025

Ամառային զորակոչի անցկացման ժամկետը կերկարաձգվի

Նախատեսվում է 2025 թվականի ամառային զորակոչի անցկացման ժամկետը երկարաձգել մինչև օգոստոսի 15-ը ներառյալ։ Համապատասխան նախագիծը հրապարակվել է Իրավական ակտերի նախագծերի միասնական կայքէջում։ «Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ամառային զորակոչը հայտարարված է 2025 թվականի ապրիլի 21-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ։ Սակայն 2025 թվականի ամառային զորակոչի աշխատանքների ընթացիկ վերլուծությունը արդեն […] ...

Բարսելոնան շատ շուտով համալրում կունենա․ The Athletic

15:37 20.07.2025

Բարսելոնան շատ շուտով համալրում կունենա․ The Athletic

«Բարսելոնան» ձգտում է ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդին՝ առաջարկելով վարձակալություն գնման իրավունքով, հայտնում է The Athletic-ը, փոխանցում է armsport.am-ը: 27-ամյա խաղացողը ցանկանում է միանալ կատալոնական ակումբին, և «Յունայթեդը» տվել է նախնական համաձայնություն: Բանակցությունները մոտ են ավարտին: Հանսի Ֆլիկը հավանություն է տվել տրանսֆերին, քանի որ թիմին պետք է եզրային հարձակվող: Վարձակալությունը ֆինանսապես մատչելի է […] ...

Ալիևը կարծում է, որ ՀՀ-ն և Ադրբեջանը շատ մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը, սակայն, կրկին նախապայմաններ է նշել

15:17 20.07.2025

Ալիևը կարծում է, որ ՀՀ-ն և Ադրբեջանը շատ մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը, սակայն, կրկին նախապայմաններ է նշել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Շուշիում տեղի ունեցող մեդիա ֆորումի ընթացքում հայտարարել է, որ Ադրբեջանը և Հայաստանը շատ մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը և անդրադարձել է հարցին, թե ինչ պայմաններում կարող է ստորագրվել այն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է «Ազերթաջ»-ը, Ալիևն ասել է. «Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրն անմիջապես կարող է ստորագրվել Հայաստանի Սահմանադրության փոփոխությունից և ԵԱՀԿ […] ...

Երևանի Նոր Նորք վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

15:00 20.07.2025

Երևանի Նոր Նորք վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 21-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Քոչինյան, 1-ին զանգվածի Բորյան, 2-րդ զանգվածի Թոթովենցի, 4-րդ զանգվածի Հովհաննիսյան, 5-րդ զանգվածի Արտեմ Միկոյան, 6-րդ զանգվածի Շոպրոնի փողոցների և Մայակ թաղամասի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:39 20.07.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում հուլիսի 20-ին կեսօրից հետո, 21-22-ին գիշերը և կեսօրից հետո, 25-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հուլիսի 20-ին առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 23-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Հուլիսի 20-25-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի […] ...

BACK_TO_TOP