Մարուքյանն արձագանքել է Հաջիևի հայտարարությանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+34.09 oC

Մարուքյանն արձագանքել է Հաջիևի հայտարարությանը

14:23 13.03.2023

Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն արձագանքել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հայտարարությանը, թե Ղարաբաղում ապրող հայերի իրավունքների և անվտանգության հարցը Ադրբեջանի ներքին գործն է։

«Հաջիևը պնդում է, որ ԼՂ հայերի անվտանգության և իրավունքների համար միջազգային մեխանիզմներ չեն գործի: Նա պնդում է, որ դա Ադրբեջանի ներքին գործն է։ Եվս մեկ անգամ պետք է հիշեցնեմ՝ մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները, հազարավոր մարդկանց անվտանգությունը ներքին խնդիր չեն համարվում Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր»,- գրել է Մարուքյանը Twitter-ի իր էջում:

Հիշեցնենք՝ Հաջիևը նախօրեին ադրբեջանական հայտարարել էր, թե Հայաստանի համար Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու պայման չի կարող հանդիսանալ Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության քննարկման համար միջազգային մեխանիզմի ստեղծումը: Նա հայտնել էր, որ նման մեխանիզմի ստեղծման մասին խոսք անգամ լինել չի կարող, իսկ Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների և անվտանգության հարցը Ադրբեջանի ներքին գործն է՝ շեշտելով, որ Ադրբեջանն իր ինքնիշխանության հետ կապված հարցերը չի քննարկի երրորդ կողմի, այդ թվում՝ Հայաստանի հետ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Զինծառայողներին «Դյուցազն» որակավորման կարգ շնորհելու քննությունները

17:16 20.07.2025

Զինծառայողներին «Դյուցազն» որակավորման կարգ շնորհելու քննությունները

Այս տարի «Դյուցազն» որակավորման կարգի համար մրցում են հատուկ նշանակության մարդիկ: Առաջին երկու փուլում ֆիզիկական պատրաստվածության ստուգատեսեր էին: Մանրամասները՝ ՊՆ տեսանյութում: ...

Իրանի և ԵՄ-ի միջև բանակցությունները տեղի կունենան Ժնևում

16:49 20.07.2025

Իրանի և ԵՄ-ի միջև բանակցությունները տեղի կունենան Ժնևում

Իրանի բանակցությունները եվրոպական «եռյակի» հետ տեղի կունենան հուլիսի 27-ին` Ժնևում, հայտնել են ԱՄԷ մայրաքաղաքից հեռարձակվող Sky News Arabia հեռուստաալիքի աղբյուրները։ «Իրանի բանակցությունները ԵՄ-ի եռյակի հետ տեղի կունենան հաջորդ կիրակի Ժնևում», – ասել են աղբյուրները։ ...

Մասիս քաղաքում բախվել են «Toyota»-ն և «Mercedes»-ը․կա տուժած

16:25 20.07.2025

Մասիս քաղաքում բախվել են «Toyota»-ն և «Mercedes»-ը․կա տուժած

Այսօր՝ հուլիսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 00։20-ի սահմաններում Մասիս քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Արարատի մարզի բնակիչ 37-ամյա Սերոբ Դ․-ի վարած «Toyota» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 33-ամյա Պատրիցիյա Տ․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է ջրատարում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Mercedes»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...

Ամառային զորակոչի անցկացման ժամկետը կերկարաձգվի

16:00 20.07.2025

Ամառային զորակոչի անցկացման ժամկետը կերկարաձգվի

Նախատեսվում է 2025 թվականի ամառային զորակոչի անցկացման ժամկետը երկարաձգել մինչև օգոստոսի 15-ը ներառյալ։ Համապատասխան նախագիծը հրապարակվել է Իրավական ակտերի նախագծերի միասնական կայքէջում։ «Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ամառային զորակոչը հայտարարված է 2025 թվականի ապրիլի 21-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ։ Սակայն 2025 թվականի ամառային զորակոչի աշխատանքների ընթացիկ վերլուծությունը արդեն […] ...

Բարսելոնան շատ շուտով համալրում կունենա․ The Athletic

15:37 20.07.2025

Բարսելոնան շատ շուտով համալրում կունենա․ The Athletic

«Բարսելոնան» ձգտում է ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդին՝ առաջարկելով վարձակալություն գնման իրավունքով, հայտնում է The Athletic-ը, փոխանցում է armsport.am-ը: 27-ամյա խաղացողը ցանկանում է միանալ կատալոնական ակումբին, և «Յունայթեդը» տվել է նախնական համաձայնություն: Բանակցությունները մոտ են ավարտին: Հանսի Ֆլիկը հավանություն է տվել տրանսֆերին, քանի որ թիմին պետք է եզրային հարձակվող: Վարձակալությունը ֆինանսապես մատչելի է […] ...

Ալիևը կարծում է, որ ՀՀ-ն և Ադրբեջանը շատ մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը, սակայն, կրկին նախապայմաններ է նշել

15:17 20.07.2025

Ալիևը կարծում է, որ ՀՀ-ն և Ադրբեջանը շատ մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը, սակայն, կրկին նախապայմաններ է նշել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Շուշիում տեղի ունեցող մեդիա ֆորումի ընթացքում հայտարարել է, որ Ադրբեջանը և Հայաստանը շատ մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը և անդրադարձել է հարցին, թե ինչ պայմաններում կարող է ստորագրվել այն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է «Ազերթաջ»-ը, Ալիևն ասել է. «Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրն անմիջապես կարող է ստորագրվել Հայաստանի Սահմանադրության փոփոխությունից և ԵԱՀԿ […] ...

BACK_TO_TOP