15:38 09.07.2023
Տաշքենդի բնակիչներն առավոտյան սկսել են ընտրատեղամասեր գալ՝ քվեարկելու Ուզբեկստանի արտահերթ նախագահական ընտրություններում, հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։
Ընտրությունների օրը երկրում սկսվել է ժամը 08:00-ին հանրապետության պետական օրհներգի կատարմամբ:
Մայրաքաղաքի հարավում գտնվող Միրաբադ թաղամասի թիվ 115 ընտրատեղամասում հանձնաժողովի անդամները միջազգային դիտորդների ներկայությամբ կնքել են քվեատուփը։ Ընտրատեղամասի բացման մուտքի մոտ արդեն մի քանի տասնյակ մարդ էր հավաքվել։
Ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահ Ադոլաթ Աբդումուտալովան հայտնել է, որ այս տեղամասում գրանցված է 1313 ընտրող, որից 96-ը վաղաժամկետ քվեարկել է։
Ուզբեկստանի պետական կոնսերվատորիայի շենքում տեղակայված թիվ 362 ընտրատեղամասում հերթեր են գոյացել։
Առաջին կուրսի ուսանող Շերալին, ում հետ զրուցել է ՏԱՍՍ-ի թղթակիցը, քվեարկության գործընթացի կազմակերպումն անվանել է շատ լավ։
«Մենք պետք է միանշանակ կատարենք մեր պարտքը, անտարբեր չլինենք ընտրությունների նկատմամբ, քանի որ մեր ընտրած թեկնածուն է որոշելու մեր երկրի հետագա զարգացումը»,- հավելել է նա՝ վստահություն հայտնելով, որ պետության ղեկավարի պաշտոնի հավակնորդներից ամենաարժանավորը պետք է հաղթի ընտրություններում:
«Մեզ չեն դիմել բողոքներով [քվեարկության կազմակերպման վերաբերյալ]: Մենք չենք տեսել, որ կան իրավախախտումներ: Ամեն ինչ ընթանում է ըստ պլանի, ամեն ինչ ընթանում է ըստ կանոնների»,- ասել է Ուզբեկստանի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության դիտորդ Սանջար Մուխամեժանովը։
Նրա խոսքով՝ ժողովուրդը ցանկանում է իր ձայնը տալ՝ Ուզբեկստանի համար լավ կյանք ապահովելու համար։
«Մինչև ժամը 11։00 այստեղ գրանցված 931 ընտրողներից քվեարկել է ավելի քան 60%-ը», – ՏԱՍՍ-ին ասել է թիվ 362 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Բախոդիր Նիֆոյազովը։
21:56 09.06.2025
Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթինՀայաստանի թենիսի հավաքականն արդեն ժամանել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ մասնակցելու է Դեյվիսի գավաթի խաղարկությանը։ Երրորդ ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Հյուսիսային Մակեդոնիայի, Լատվիայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի ու Մալթայի հավաքականները։ Այս մասին հայտնել են Հայաստանի թենիսի ֆեդերացիայից: Մարզիչ Վահե Ավետիսյանի գլխավորությամբ Դեյվիսի գավաթին կմասնակցեն Միքայել Ավետիսյանը, Միքայել Ավանեսյանը, Հենրիկ Նիկողոսյանը, Սամվել Աղայանն ու Ավետիք Ղազարյանը։ […] ...
21:49 09.06.2025
Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարներըՀունիսի 9-ին, ժամը 14:45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն պատգարակով մոտ 300 մետր իջեցրել են և մոտեցրել անձնական […] ...
21:44 09.06.2025
Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլԵրևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթն արդեն իսկ ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը: Սա նշանակում է, որ կայարանի կառուցման մասով արդեն մեկնարկում են հաջորդ փուլի գործընթացները, մասնավորապես՝ ամբողջական ֆինանսավորման հաստատումը ՀՀ կառավարության կողմից, ազդեցության ենթակա տարածքում օտարման և տարաբնակեցման աշխատանքները, շինարարության մրցույթի նախապատրաստումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Նախագծի ընթացքը և […] ...
21:40 09.06.2025
Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչՀունահռոմեական ոճի ըմբիշներ 48 կգ Մարտին Մանջիկյանը և 65 կգ Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպյեում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակիչ։ Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։ Մանջիկյանը կիսաեզրափակչում 6:6 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին, իսկ Նազարյանը 10:4 հաշվով շվեդ մրցակցին։ Մինչև եզրափակիչ Մանջիկյանը առավելության է հասել նաև հույն մրցակցի նկատմամբ, իսկ Նազարյանը ուժեղ է […] ...
21:33 09.06.2025
Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակովՀրդեհների կանխարգելման և հնարավոր աղետներից խուսափելու կարևոր միջոցներից է արդյունավետ իրազեկումը։ Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց ՆԳ նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունն ու Փրկարար ծառայությունը շարունակում են իրականացնել անտառային և բուսածածկ տարածքներում հակահրդեհային կանոնների պահպանման վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումներ, որոնցում մինչ հունիսի 3-ը ներգրավված է եղել 528 փրկարարական ծառայող: Հանրային իրազեկման միջոցառումները նպատակ ունեն կանխարգելել հրդեհների […] ...