ՔՏՀԱ տեսչական մարմնի կողմից բացահայտված իրավախախտումները և կիրառած պատասխանատվության միջոցները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+24.09 oC

ՔՏՀԱ տեսչական մարմնի կողմից բացահայտված իրավախախտումները և կիրառած պատասխանատվության միջոցները

19:17 19.02.2024

2023 թվականին ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի կողմից կայացվել է ընդհանուր առմամբ 7405 որոշում, որոնցից 244 -ը վերաբերել է օբյեկտի շահագործման դադարեցմանը։

Ընդհանուր առմամբ նշանակվել է 1.968.470.000 դրամի չափով վարչական տուգանք։ 2023 թվականի ընթացքում գանձվել է 313.092.703 դրամ:

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ

Հաշվետու ժամանակահատվածում կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ 796 արձանագրություն, կայացվել է 1512 որոշում։ Նշանակվել է ընդհանուր առմամբ 725․900․000 դրամի չափով տուգանք։ Միաժամանակ կայացվել է 244 որոշում՝ օբյեկտի շահագործման դադարեցման վերաբերյալ, որից 138-ը՝ ԲԼԿ, ԱԳԼՃԿ և ՀԳԼԿ: Արդյունքում կապարակնքվել է 47, ապամոտաժվել՝ 35 լցավորման կայան։ Դատարանի որոշմամբ կասեցվել է Տեսչական մարմնի 32 վարչական ակտի կատարում։

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԷՆԵՐԳԱՍՊԱՌՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ

2023 թվականի ընթացքում իրականացված վերահսկողական գործառույթների արդյունքում էներգետիկայի ոլորտի օրենսդրության պահանջների խախտումների վերաբերյալ կայացվել է 85 որոշում, նշանակվել է ընդհանուր առմամբ 4․605․000 ՀՀ դրամ տուգանք։

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌ

Իրականացված վերահսկողական գործառույթների արդյունքում տրանսպորտային օրենսդրության պահանջների խախտումների վերաբերյալ կազմվել է 4713 արձանագրություն, ինչը 1,6 անգամ ավելի է, քան նախորդ տարվա արձանագրությունների քանակը: Կազմված արձանագրությունների 79%-ը 3687 հատ վերաբերում է բեռնափոխադրումների ոլորտում բացահայտված խախտումներին։
Հաշվետու տարվա ընթացքում կայացվել է 5129 որոշում, նշանակվել է ընդհանուր առմամբ 1.184.265․000 ՀՀ դրամ տուգանք։

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ

2023 թվականի ընթացքում իրականացված վերահսկողական գործառույթների արդյունքում քաղաքաշինության բնագավառի օրենսդրության պահանջների խախտումների վերաբերյալ կազմվել է 293 արձանագրություն, կայացվել է 666 որոշում։ Նշանակվել է ընդհանուր առմամբ 51.950․000 ՀՀ դրամ տուգանք։

ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ և ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ

2023 թվականի ընթացքում կազմվել է 19 արձանագրություն՝ բացահայտված խախտումների վերաբերյալ, կայացվել էր 13 որոշում, նշանակված գումարը կազմում է 1.750.000 ՀՀ դրամ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակով

21:33 09.06.2025

Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակով

Հրդեհների կանխարգելման և հնարավոր աղետներից խուսափելու կարևոր միջոցներից է արդյունավետ իրազեկումը։ Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց ՆԳ նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունն ու Փրկարար ծառայությունը շարունակում են իրականացնել անտառային և բուսածածկ տարածքներում հակահրդեհային կանոնների պահպանման վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումներ, որոնցում մինչ հունիսի 3-ը ներգրավված է եղել 528 փրկարարական ծառայող: Հանրային իրազեկման միջոցառումները նպատակ ունեն կանխարգելել հրդեհների […] ...

Լոս-Անջելեսում զանգվածային անկարգությունները ազդել են հայ համայնքի վրա. Հանրապետական կուսակցության լրատվանիջոցները թիրախավորում են հայերին

21:26 09.06.2025

Լոս-Անջելեսում զանգվածային անկարգությունները ազդել են հայ համայնքի վրա. Հանրապետական կուսակցության լրատվանիջոցները թիրախավորում են հայերին

Լոս Անջելեսում ու հարևան քաղաքներում Դաշնային ազգային գվարդիային հաջողվել է վերահսկողության տակ վերցնել իրավիճակը: Հիշեցնենք՝ Հարավային Կալիֆորնիայում 2 օր տևած զանգվածային անկարգությունների հետևանքով կան հարյուրավոր ձերբակալվածներ, վիրավորներ, հրկիզված բազմաթիվ մեքենաներ: Ինչի՞ հետ էր կապված անկարգությունների այս բռնկումը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Մի քանի շաբաթ առաջ դաշնային իրավապահ մարմինները սկսել էին ռեյդեր՝ Լոս […] ...

Ակտիվացնել ոստիկանության համակարգի չորս հենասյունային ուղղությունների համագործակցված աշխատանքը․ կայացել է օպերատիվ խորհրդակցություն

21:19 09.06.2025

Ակտիվացնել ոստիկանության համակարգի չորս հենասյունային ուղղությունների համագործակցված աշխատանքը․ կայացել է օպերատիվ խորհրդակցություն

Հունիսի 6-ին ՆԳ նախարարությունում տեղի է ունեցել օպերատիվ խորհրդակցություն, որը վարում էր ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։ Մասնակցում էին ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը, Ոստիկանության ղեկավար կազմը և համակարգի կառուցվածքային ստորաբաժանումների ծառայողներ։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Նախարար Սարգսյանը անդրադարձել է ոստիկանության համակարգում առավել բարձր կարգապահության ամրապնդման հարցին՝ անթույլատրելի համարելով ոստիկանության ծառայողների կողմից […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Օվկիանոսի հարցերով 3-րդ համաժողովի մեկնարկին

21:14 09.06.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Օվկիանոսի հարցերով 3-րդ համաժողովի մեկնարկին

Ֆրանսիայի Նիցցա քաղաք կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Օվկիանոսի հարցերով 3-րդ համաժողովի բացման նիստում: Նախագահի ելույթը. «Ինձ համար մեծ պատիվ է մասնակցել Օվկիանոսի հարցերով ՄԱԿ-ի 2025 թվականի համաժողովին, որն անցկացվում է այս գեղեցիկ քաղաքում։ Թույլ տվեք շնորհավորել հյուրընկալող Ֆրանսիայի կառավարությանը և համանախագահող Կոստա Ռիկային այս համաժողովի անցկացման կապակցությամբ […] ...

ՔՊ պատգամավորների հետ կան բանակցություններ. Աղազարյանը՝ վարչապետի իմփիչմենթ սկսելու մասին

21:08 09.06.2025

ՔՊ պատգամավորների հետ կան բանակցություններ. Աղազարյանը՝ վարչապետի իմփիչմենթ սկսելու մասին

Անցած շաբաթվա վերջին հայտնի դարձավ, որ խորհրդարանական «Պատիվ ունեմ» խմբակցությունը որոշել է վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց սկսել: «Պատիվ ունեմ»-ը նաև որոշում է կայացրել վարչապետի թեկնածու առաջադրել Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանին: Սա այսպիսի միակ նախաձեռնությունը չէ: Նման գործընթաց սկսելու հայտ են ներկայացրել նաև ԱԺ անկախ պատգամավորներ Հովիկ Աղազարյանը և Հակոբ Ասլանյանը: Նրանց վարչապետի թեկնածուն էլ […] ...

Հայաստանի և Եթովպիայի ԱԳ նախարարությունների միջև առաջին քաղաքական խորհրդակցությունները

21:00 09.06.2025

Հայաստանի և Եթովպիայի ԱԳ նախարարությունների միջև առաջին քաղաքական խորհրդակցությունները

Հունիսի 9-ին Ադիս Աբեբայում կայացել են Հայաստանի Հանրապետության և Եթովպիայի Դաշնային ժողովրդավարական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև առաջին քաղաքական խորհրդակցությունները։ Պատվիրակությունները գլխավորում էին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Եթովպիայի արտաքին գործերի նախարարության պետնախարար Հադերա Աբերան։ Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: Խորհրդակցությունների ընթացքում կողմերը գոհունակությամբ արձանագրել են երկկողմ հարաբերություններում վերջերս արձանագրված դրական զարգացումները, […] ...

BACK_TO_TOP