12:15 09.08.2024
Փարիզի ամառային 33-րդ Օլիմպիական խաղերի մեդալակիր ըմբիշներ Արթուր Ալեքսանյանն ու Մալխաս Ամոյանը, ինչպես նաև վազորդ Երվանդ Մկրտչյանը հյուրընկալվել են Ֆրանսիայի մայրաքաղաքում գործող «Հայաստանի օլիմպիական տուն», հանդիպել հայ համայնքի ներկայացուցիչների և երկրպագուների հետ; Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։
«Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Անտոնիո Ուրսոն, տարբեր վարկածներով բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը, Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանը, ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Խաչատրյանը, մարզիչներ, երկրպագուներ:
Անդրադառնալով մեր մարզիկների մրցելույթներին՝ Կարեն Գիլոյանը մասնավորապես ասել է.
«Զարմանալի է, երբ արծաթի համար այսքան տխրում ես: Ամեն դեպքում, իրականությունը դա է: Արթուր Ալեքսանյանը հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատմության մեջ երրորդ մարզիկն է, որին հաջողվել է Օլիմպիական խաղերում չորս մեդալ նվաճել: Արթուրը 13 տարուց ավելի հանդես է գալիս ամենաբարձր մակարդակում և ամեն տարի նվաճում մեդալներ: Մալխաս Ամոյանն աշխարհի չեմպիոն է 72 կգ քաշային կարգում, նոր է քաշը փոխել և անցել 77 կգ քաշային կարգ: Չնայած դրան՝ հիմա էլ պատրաստ էր դառնալու չեմպիոն: Հավատում եմ՝ Մալխասն իր խոսքը դեռ ասելու է: Երվանդ Մկրտչյանը Հայաստանի ռեկորդ է սահմանել, ինչը շատ լավ արդյունք է»,- ասել է Կարեն Գիլոյանն ու շնորհավորել մեր մարզիկներին հաջող ելույթների և նվաճած մեդալների առթիվ:
Մարզիկներին ողջունել է Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը և շնորհակալություն հայտնել հպարտության բազմաթիվ պահերի համար. «Շնորհակալ ենք անկրկնելի պահերի համար, որ ձեր շնորհիվ ապրել ենք: Իսկապես հպարտ ենք ձեզնով, քանի որ Հայաստանին պարգևել եք Օլիմպիական խաղերի շատ սպասված մեդալներ: Երեկ ըմբշամարտի մարզադահլիճում Հայաստանն էր. բոլորը միահամուռ աջակցում էին ձեզ և վանկարկում մեր երկրի անունը: Դուք բազմիցս ապացուցել եք, որ կարող եք անել ավելին և վստահ եմ՝ ամեն ինչ դեռ առջևում է»:
Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի և Եվրոպայի յոթակի չեմպիոն, 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը, որը կարիերայում երկրորդ անգամ է դարձել է Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, շնորհակալություն է հայտնել «Հայաստանի օլիմպիական տան» նախաձեռնության և նմանօրինակ հանդիպման հնարավորության համար:
«Մեր բոլոր հայրենակիցների աջակցությունը զգացել ենք մարզադահլիճում, բոլոր գոտեմարտերի ժամանակ: Շատ շնորհակալ ենք: Դուք իսկապես մեզ ուժ եք տալիս: Ֆրանսիայում ես 2017 թվականին դարձել եմ աշխարհի չեմպիոն և թե՛ այդ ժամանակ, թե՛ հիմա զգացել եմ մեր հայրենակիցների ջերմությունն ու աջակցությունը: Հիշում եմ՝ աշխարհի առաջնության ժամանակ տպավորություն էր, թե Երևանում եմ գոտեմարտում, քանի որ հայերը մեծ թիվ էին կազմում մարզադահլիճում: Նույն զգացողությունը նաև երեկ եմ ունեցել և շատ շնորհակալ եմ այդ աջակցության համար»,- ասել է Արթուր Ալեքսանյանը:
Հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը, որն իր առաջին Օլիմպիական խաղերում դարձել է բրոնզե մեդալակիր, նշում է՝ հաջորդ խաղերում ամեն ինչ անելու է մեդալի գույնը փոխելու համար. «Անկասկած, բոլոր մարզիկների երազանքն է դառնալ Օլիմպիական չեմպիոն: Ես ևս Փարիզ էի եկել ոսկե մեդալի հետևից, բայց այս անգամ բավարարվեցի բրոնզով: Ուրախ եմ, որ կարողացա մեդալ նվաճել Հայաստանի համար: Օլիմպիական խաղերի մթնոլորտը հիանալի էր. կարծես՝ տոն լիներ, մեծ էներգիա էինք ստանում: Օլիմպիական ավանում տարբեր ապրումների էինք ականատես լինում՝ թե՛ հաղթողների, թե՛ պարտվողների: Սպորտային կյանքը կարճ է, և այս պահերը միշտ մնալու են մեր հիշողության մեջ»:
Մալխաս Ամոյանը ևս շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և աջակցության համար. «Ուրախ եմ, որ կարողանում եմ բարձր պահել թե՛ հայ, թե՛ եզդի ազգի պատիվը և ուրախություն պարգևել իմ ժողովրդին: Կփորձեմ հետագայում էլ ավելի լավ ներկայանալ»:
Հանդիպման ընթացքում երկրպագուները նաև տարբեր հարցեր են ուղղել մարզիկներին, շնորհակալություն հայտնել գործադրած ջանքերի համար: Այնուհետև Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամները լուսանկարվել և ինքնագրեր են բաժանվել երկրպագուներին:
«Հայաստանի օլիմպիական տունը» գործում է Հայկական բարեգործական ընդհանուր միության շենքում՝ 118 Rue, Courcelles 75017, Paris հասցեում: Այցելուները կարող են վայելել օլիմպիական մրցաշարերի համատեղ դիտումները, հանդիպել հայտնի մարզիկների հետ»,-նշվաած է հաղորդագրության մեջ:
00:30 14.05.2025
Լիլիթ Մակունցը հայ գործարարների հետ քննարկել է ՀՀ-ԱՄՆ տնտեսական և առևտրային համագործակցությանը վերաբերող հարցերՄայիսի 12-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը դեսպանությունում հյուրընկալեց «SelectUSA» ներդրումային գագաթաժողովի շրջանակներում Վաշինգտոն ժամանած հայ գործարար համայնքի ներկայացուցիչներին։ Այս մասին հայտնել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։ Հանդիպմանը քննարկվեցին ՀՀ-ԱՄՆ տնտեսական և առևտրային համագործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության և հայ գործարար շրջանակների համագործակցության հնարավորությունները։ ...
00:19 14.05.2025
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների Royal Investment Bureau ներդրումային ընկերության պատվիրակությանըՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների Royal Investment Bureau ներդրումային ընկերության պատվիրակությանը՝ գործադիր տնօրեն Սուլթան Իսա Ալ Մատրուշիի գլխավորությամբ։ Այս մասին հայտնել են ՏԿԵ նախարարությունից: Հանդիպման ընթացքում Սուլթան Իսա Ալ Մատրուշին ներկայացրել է ընկերության գործունեության հիմնական ուղղությունները և հարուստ փորձը։ Միաժամանակ հայտնել է, որ Royal Investment Bureau-ն […] ...
00:09 14.05.2025
«Երիտասարդ արքա»․ Ռեշֆորդը՝ Յամալի մասին«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը, որը վարձավճարով խաղում է «Ասթոն Վիլայում», գովել է «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի երիտասարդ հարձակվող Լամին Յամալին։ «Երիտասարդ արքա» — գրել է Ռեշֆորդը X սոցիալական ցանցում։ 17-ամյա Յամալը «Բարսելոնայի» առաջին թիմում խաղում է 2023 թվականից։ Այս մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 52 խաղ և կատարել 40 արդյունավետ գործողություն (16 գոլ […] ...
23:59 13.05.2025
«Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարող լանջերի շուրջ նոր քաղաքային անտառ է հիմնվելՏասնամյակներ շարունակ անխնամ մնացած ու շինաղբով պատված «Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարող լանջերի շուրջ 15 հա տարածքում ևս նոր քաղաքային անտառ ենք հիմնել. անցկացվել է 7 կմ ոռոգման նոր ցանց: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Վերջին 3 տարում Երևանում ընդհանուր առմամբ ավելացրել ենք շուրջ 55 հա նոր կանաչ տարածք, որից […] ...
23:53 13.05.2025
Թբիլիսյան խճուղում բախվել են «Chevrolet»-ն ու «Kia»-ն. կա վիրավորՄայիսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:10-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում բախվել են Արարատի մարզի բնակիչ 39-ամյա Նելսոն Ս.-ի վարած «Kia» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 25-ամյա Բագրատ Ս.-ի վարած «Chevrolet» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Chevrolet»-ի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց։ Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ […] ...
23:47 13.05.2025
Պեսկով. Ռուսաստանի պատվիրակությունը մայիսի 15-ին Ստամբուլում կսպասի ուկրաինացի ներկայացուցիչներինՌուսական պատվիրակությունը հինգշաբթի օրը կլինի Ստամբուլում և այնտեղ կսպասի ուկրաինական կողմին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ВГТРК -ի լրագրող Պավել Զարուբինի հարցին։ «Մենք գնահատում ենք միայն (խմբ.Ռուսաստանի) նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունները, որն առաջարկել էր հինգշաբթի օրը Ստամբուլում պատվիրակությունների միջև բանակցություններ անցկացնել։ Մեր պատվիրակությունը կլինի այնտեղ և կսպասի ուկրաինական կողմին», – […] ...