20:07 11.08.2024
Փարիզի Օլիմպիական խաղերի նորընծա փոխչեմպիոն, գերծանր քաշային ծանրորդ Վարազդատ Լալայանը, բրոնզե մեդալակիր Գոռ Մինասյանը, ծանրորդներ Գարիկ Կարապետյանն ու Անդրանիկ Կարապետյանն այսօր հյուրընկալվել են Ֆրանսիայի մայրաքաղաքում գործող «Հայաստանի օլիմպիական տանը», հանդիպել հայ համայնքի ներկայացուցիչների և երկրպագուների հետ:
Միջոցառմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի եռակի գավաթակիր, Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, ազատոճային ըմբիշ Ստեփան Սարգսյանը, մարզաշխարհի ներկայացուցիչներ:
Ներկաներին ողջունել և ծանրորդներին շնորհավորել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: Նա բարձր է գնահատել մարզիկների և մարզիչների կատարած աշխատանքը՝ ընդգծելով, որ Օլիմպիական խաղերում նույնիսկ մասնակցությունն արդեն մեծ նվաճում է:
Նախարարի տեղակալը նաև շնորհակալություն է հայտնել Հայկական բարեգործական ընդհանուր միությանը, «Fastex», «Յունիբանկ» և «Յուքոմ» ընկերություններին աջակցության համար:
Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, շնորհավորելով մարզիկներին, նշել է՝ Օլիմպիական խաղերում պատահական մասնակիցներ չեն լինում. «Հպարտ ենք ձեզնով և շնորհակալ ենք մեզ պարգևած անմոռանալլի զգացողությունների համար: Վստահ եմ՝ հաջորդ մրցումներում դարձյալ բերկրանքի շատ պահեր ենք ապրելու: Ակնհայտ է՝ որևէ այլ ոլորտում չկա հաջողություն, որն այն աստիճան միավորում է, որքան՝ սպորտում, ընդ որում, ոչ միայն Հայաստանում, այլև՝ սփյուռքում: Շնորհակալ ենք նաև «Հայաստանի օլիմպիական տան» նախաձեռնության համար, որը երկրպագու-մարզիկ կապերն ամրապնդելու հիանալի հնարավորություն էր»:
Օլիմպիական փոխչեմպիոն Վարազդատ Լալայանը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքների և հայ համայնքի հետ հանդիպման հնարավորության համար. «Շնորհակալ եմ այսպիսի աջակցության համար: Թե՛ մարզադահլիճում, թե՛ «Հայաստանի օլիմպիական տանը» շատ մեծ ջերմություն ենք զգացել: Շնորհակալ ենք ոգևորելու, աջակցելու և մեր կողքին լինելու համար: Շատ ուրախ եմ այս մեդալի համար: Իհարկե, այստեղ էինք եկել այլ նպատակներով, բայց ունենք այն, ինչ ունենք»:
Ծանրորդ Գոռ Մինասյանը, որը հանդես է գալիս Բահրեյնի դրոշի ներքո, ևս շնորհակալություն է հայտնել աջակցության համար.
«Շատ մեծ ոգևորությամբ եք երկրպագել մեր բոլոր մարզիկներին, ներկա եք եղել մրցումներին: Այդ մեծ դահլիճներում մշտապես լսվում էին մեր երկրպագուների վանկարկումներն ու ծածանվում էր Հայաստանի դրոշը: Դա շատ ողջունելի է: Շնորհակալ ենք աջակցության համար: Երևանում անցկացված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունից հետո սա լավագույն դահլիճներից մեկն էր, որը լի էր հայերով»:
Այնուհետև, մարզիկները լուսանկարվել են երկրպագուների հետ, ինքնագրեր բաժանել և շփվել նրանց հետ: Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչները ևս շնորհակալություն են հայտնել հյուրընկալության, Փարիզ-2024-ի ողջ ընթացքում օլիմպիական մրցաշարերի համատեղ դիտումների և անվանի մարզիկների հետ հանդիպումների համար:
08:50 14.05.2025
Լիբանանն ասել է, որ Սիրիայի դեմ պատժամիջոցների վերացումը կարող է օգուտ բերել ԲեյրութինԼիբանանը ողջունում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Դամասկոսի դեմ սահմանափակող միջոցները չեղարկելու մտադրությունը, որի մասին նա հայտարարել էր Սաուդյան Արաբիա այցի ժամանակ։ Այս մասին ասվում է հանրապետության ղեկավար, գեներալ Ջոզեֆ Աունի հայտարարության մեջ, որը տեղադրված է X-ում։ «Նախագահ Դոնալդ Թրամփի՝ Դամասկոսի դեմ պատժամիջոցները չեղարկելու համարձակ որոշումը ևս մեկ քայլ կլինի Սիրիայում իրավիճակի բարելավման ուղղությամբ։ Մենք […] ...
08:40 14.05.2025
Մակրոնը դեռ չի մտածում երրորդ ժամկետով ընտրվելու հնարավորության մասինՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հիշեցրել է, որ ինքը երկրի պատմության մեջ առաջին պետության ղեկավարն է, ով չի կարող երրորդ անգամ ընտրվել սահմանադրական սահմանափակումների պատճառով, սակայն վստահեցրել է, որ չի մտածում այդ մասին և կենտրոնացած է իր ներկայիս մանդատի վրա։ «Ես մեր պատմության առաջին նախագահն եմ, և դա հրապարակավ կասեմ, որը սահմանադրական իրավունք չունի վերընտրվելու։ Նման […] ...
08:30 14.05.2025
Ջոն վան’տ Սխիպը և Արոն Վինտերը պարգևատրել են ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարի հաղթողներին և լավագույններինՀայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպը և օգնական Արոն Վինտերը պարգևատրել են Երևանում ավարտված ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարի հաղթողներին և լավագույն ֆուտբոլիստներին։ Վան’տ Սխիպը պարգևատրել է Մ15 մրցաշարի հաղթող Վրաստանի թիմի ավագին և մինչև 14 տարեկանների պայքարում լավագույն ֆուտբոլիստ ճանաչված, Հայաստանի թիմի ավագ Նարեկ Ավետիսյանին։ Վինտերից հատուկ մրցանակ են ստացել Մ15 մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ […] ...
08:24 14.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:15 14.05.2025
Պերուի վարչապետը հրաժարական է տվելՊերուի վարչապետ Գուստավո Ադրիենսենը հրաժարական է տվել խորհրդարանի կողմից իրեն անվստահություն հայտնելու քվեարկությունից առաջ։ Այս մասին հայտնել է երկրի կառավարության մամուլի ծառայությունը։ «Հաշվի առնելով հայրենիքի բարձրագույն շահերը՝ ես պարտավոր եմ ձեզ ներկայացնել Նախարարների խորհրդի նախագահի պաշտոնից վերջնական հրաժարականի մասին հայտարարություն»,- մեջբերում է Ադրիանսենի՝ երկրի նախագահ Դինա Բոլուարտեին ուղղված ուղերձը կառավարության կայքում։ Ադրիանսենը կառավարության ղեկավարի պաշտոնը […] ...
08:05 14.05.2025
Սուրեն Պապիկյանը Բեռլինում հանդիպել է ԳԴՀ պաշտպանության դաշնային նախարար Բորիս Պիստորիուսի հետՄայիսի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Բեռլինում հանդիպել է ԳԴՀ պաշտպանության դաշնային նախարար Բորիս Պիստորիուսի հետ: Այս մասին հայտնում են ՊՆ-ից։ «Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-ԳԴՀ համագործակցության ընթացքը և զարգացման հեռանկարները: Կողմերը բարձր են գնահատել գործակցության ներկա մակարդակը և այն ընդլայնելու պատրաստակամություն հայտնել: Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող […] ...