Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մարել արագ սննդի կետում բռնկված հրդեհը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+34.09 oC

Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մարել արագ սննդի կետում բռնկված հրդեհը

08:30 19.07.2025

Հուլիսի 18-ին, ժամը 22։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Սասունցի Դավիթ» երկաթգծի կայարանի մոտակայքում գտնվող սննդի կետերից մեկում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սևանի փողոցում գտնվող արագ սննդի կետերից մեկում (մոտ 30 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։36-ին, մարվել՝ 22:42-ին։ Սննդի կետում այրվել են 20 կգ-անոց գազի բալոնից արտահոսած գազը, մոտ 20 քմ հատված՝ գույքով և տեխնիկայով, մյուս հատվածը (մոտ 10 քմ)՝ ջերմահարվել։ Երկրորդ 20 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել գազի արտահոսք։

Հրշեջ-փրկարարները փակել են 2 գազի բալոնների փականները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

15:00 19.07.2025

SHANTNEWS

ԱՄՆ առաջարկը, ո՞վ է վերահսկելու Մեղրիի ճանապարհը. Հեռանկար բանավեճ

14:53 19.07.2025

ԱՄՆ առաջարկը, ո՞վ է վերահսկելու Մեղրիի ճանապարհը. Հեռանկար բանավեճ

Հայ-ադրբեջանական խաղաղ համաձայնագրի նախաստորագրման հեռանկարը ուրվագծվում է: Փոխըմբռնում կա նաև կոմունիկացիաների վերագործարկման սկզբունքների հարցում: Ովքե՞ր են վերահսկելու Մեղրիի ճանապարհը: Արդյո՞ք նույն մոտեցումը կգործի նաև Նախիջևանով անցնող մայրուղու դեպքում: Ի՞նչ արժե սպասել Մոսկվայից ու Թեհրանից, եթե մաքսային ու սահմանային հսկողության խնդիրները արտապատվիրակվեն արևմտյան ընկերության։ Այս թեմաների շուրջ իրենց կարծիքն են հայտնել քաղաքագետ Հրանտ Միքայելյանն ու «Ազատ […] ...

Դժբախտ պատահար՝ Տավուշի մարզում․ բեռնատարի անվադողը փոխելիս ավտոմեքենան ընկել է վարորդի վրա

14:38 19.07.2025

Դժբախտ պատահար՝ Տավուշի մարզում․ բեռնատարի անվադողը փոխելիս ավտոմեքենան ընկել է վարորդի վրա

Այսօր՝ հուլիսի 19-ին, դժբախտ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 10։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին՝ Ոսկեպարի ոլորաններում, ավտոմեքենան ընկել է վարորդի վրա, ով տեղում մահացել է։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պարզվել է, որ Տավուշի մարզի բնակիչ 65-ամյա Գրիշա Եսայանը ճանապարհի […] ...

Լևոն Արոնյանը դուրս է եկել «Freestyle Chess Grand Slam Tour»-ի եզրափակիչ

14:24 19.07.2025

Լևոն Արոնյանը դուրս է եկել «Freestyle Chess Grand Slam Tour»-ի եզրափակիչ

Լաս Վեգասում ընթացող «Freestyle Chess Grand Slam Tour» Ֆիշերի արագ շախմատի մրցաշարի կիսաեզրափակչում գրոսմայստեր Լևոն Արոնյանը 2:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել Արջուն Էրիգաիսիի նկատմամբ և դուրս եկել եզրափակիչ: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։ Եզրափակչում Արոնյանը կմրցի ամերիկացի շախմատիստ Հանս Մոկե Նիմանի հետ։ Եզրափակչի առաջին խաղը նախատեսված է հուլիսի 20-ին՝ Երևանի ժամանակով 22:00-ին։Մրցաշարի […] ...

Ավագ սերնդի համար ֆիզիկական ակտիվության խմբակներ գործում են նաև մարզերում

14:12 19.07.2025

Ավագ սերնդի համար ֆիզիկական ակտիվության խմբակներ գործում են նաև մարզերում

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ավագ սերնդի համար Ֆիզիկական ակտիվության խմբակներ հիմա գործում են նաև մարզերում: «Երկու ամիս է՝ Վանաձորի տարեցներն ունեն հնարավորություն մասնակցելու յոգայի դասերի, մարզվելու, շփվելու իրար հետ: Առողջապահության նախարարության առողջ ծերացմանն ուղղված ծրագրերը, ամբողջովին հարմարեցված տարիքային այս խմբի կարիքներին, հատկապես սպասված են մարզերում»,-ասվում է հաղորդագրությունում: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Վթարային ջրանջատում՝ Արագածոտնի մարզում

13:58 19.07.2025

Վթարային ջրանջատում՝ Արագածոտնի մարզում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 19-ին՝ ժամը 14:00-ից մինչև հուլիսի 20-ը՝ ժամը 14:00-ն, կդադարեցվի Օշական, Ոսկեվազ, Ոսկեհատ գյուղերի ջրամատակարարումը: ...

BACK_TO_TOP