10:17 19.07.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր նախորդին՝ Ջո Բայդենին, անվանել է դաժան և ոչ կոմպետենտ անձնավորություն։ Նա այս գնահատականը տվել է Սպիտակ տանը կրիպտոարժույթների կարգավորման մասին օրինագծի ստորագրման արարողության ժամանակ։
Թրամփն ասել է, որ ԱՄՆ նախորդ վարչակազմը «պայքարել է կրիպտոարժույթների արդյունաբերության դեմ»։
«Նրանք դաժան մարդիկ են։ Մարդիկ չեն գիտակցում, որ իրենք ոչ կոմպետենտ և դաժան էին։ Ջո Բայդենը ոչ կոմպետենտ էր, բայց նա նաև հայտնի էր որպես բռնարար», – նշել է Սպիտակ տան ղեկավարը։
14:24 19.07.2025
Լևոն Արոնյանը դուրս է եկել «Freestyle Chess Grand Slam Tour»-ի եզրափակիչԼաս Վեգասում ընթացող «Freestyle Chess Grand Slam Tour» Ֆիշերի արագ շախմատի մրցաշարի կիսաեզրափակչում գրոսմայստեր Լևոն Արոնյանը 2:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել Արջուն Էրիգաիսիի նկատմամբ և դուրս եկել եզրափակիչ: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։ Եզրափակչում Արոնյանը կմրցի ամերիկացի շախմատիստ Հանս Մոկե Նիմանի հետ։ Եզրափակչի առաջին խաղը նախատեսված է հուլիսի 20-ին՝ Երևանի ժամանակով 22:00-ին։Մրցաշարի […] ...
14:12 19.07.2025
Ավագ սերնդի համար ֆիզիկական ակտիվության խմբակներ գործում են նաև մարզերումԱռողջապահության նախարարությունից հայտնում են, որ ավագ սերնդի համար Ֆիզիկական ակտիվության խմբակներ հիմա գործում են նաև մարզերում: «Երկու ամիս է՝ Վանաձորի տարեցներն ունեն հնարավորություն մասնակցելու յոգայի դասերի, մարզվելու, շփվելու իրար հետ: Առողջապահության նախարարության առողջ ծերացմանն ուղղված ծրագրերը, ամբողջովին հարմարեցված տարիքային այս խմբի կարիքներին, հատկապես սպասված են մարզերում»,-ասվում է հաղորդագրությունում: Մանրամասները՝ տեսանյութում: ...
13:58 19.07.2025
Վթարային ջրանջատում՝ Արագածոտնի մարզում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 19-ին՝ ժամը 14:00-ից մինչև հուլիսի 20-ը՝ ժամը 14:00-ն, կդադարեցվի Օշական, Ոսկեվազ, Ոսկեհատ գյուղերի ջրամատակարարումը: ...
13:47 19.07.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՄարզերում հուլիսի 19-ին և 20-ին կեսօրից հետո, 21-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հուլիսի 19-20-ին առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 22-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Հուլիսի 19-24-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի […] ...
13:36 19.07.2025
Պատմական Կարմիր կամրջի տարածքում անցկացվեց բացառիկ մուլտիմեդիա միջոցառում. Ավինյան«Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակում Երևանի 17-րդ դարում կառուցված պատմական Կարմիր կամրջի տարածքում անցկացվեց բացառիկ մուլտիմեդիա միջոցառում՝ նվիրված հայ կինոյի լեգենդներ Հենրիկ Մալյանի և Աղասի Այվազյանի ծննդյան 100-ամյակներին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: ...
13:24 19.07.2025
Հրդեհ է բռնկվել Աբովյան քաղաքի շենքերից մեկումՀուլիսի 19-ին` ժամը 09։56-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի շենքերից մեկի 9-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 9-րդ հարկում գտնվող էլեկտրական […] ...