Հրդեհ Ալավերդի քաղաքում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+35.09 oC

Հրդեհ Ալավերդի քաղաքում

10:50 19.07.2025

Հուլիսի 19-ին, ժամը 00:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Ալավերդի քաղաքի գործարաններից մեկի հանդերձարանում։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Օձունի հենակետից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կիրովի փողոցում գտնվող գործարանի երկրորդ հարկի հանդերձարանում (մոտ 12 քմ). տուժածներ չկան։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։36-ին, մարվել՝ 02:15-ին։ Այրվել են հանդերձարանի կախովի պլաստմասսե առաստաղը, փայտե պահարաններ և ջերմահարվել՝ միջանցքի կախովի պլաստմասսե առաստաղը (մոտ 30 քմ)։

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի գործարանի մյուս հատվածներ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ալեքսանդր Ուսիկ – Դանիել Դյուբուա մենամարտի մրցանակային ֆոնդը գերազանցում է 200 միլիոն դոլարը

15:11 19.07.2025

Ալեքսանդր Ուսիկ – Դանիել Դյուբուա մենամարտի մրցանակային ֆոնդը գերազանցում է 200 միլիոն դոլարը

Ուկրաինացի անպարտելի բռնցքամարտիկ Ալեքսանդր Ուսիկի և բրիտանացի Դանիել Դյուբուայի միջև ռևանշ մենամարտի մրցանակային ֆոնդը կկազմի 203 միլիոն դոլար, հաղորդում է The Standard-ը: Մրցանակային ֆոնդի 65 տոկոսը բաժին կհասնի Ալեքսանդր Ուսիկին, 35 տոկոսը՝ Դյուբուային: Այսպիսով՝ Ուսիկը կստանա մոտավորապես 132 միլիոն դոլար, Դյուբուան՝ 71 միլիոն դոլար: Հաղթողը կնվաճի գերծանր քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոնի տիտղոսը։ Ալեքսանդր Ուսիկի […] ...

SHANTNEWS

15:00 19.07.2025

SHANTNEWS

ԱՄՆ առաջարկը, ո՞վ է վերահսկելու Մեղրիի ճանապարհը. Հեռանկար բանավեճ

14:53 19.07.2025

ԱՄՆ առաջարկը, ո՞վ է վերահսկելու Մեղրիի ճանապարհը. Հեռանկար բանավեճ

Հայ-ադրբեջանական խաղաղ համաձայնագրի նախաստորագրման հեռանկարը ուրվագծվում է: Փոխըմբռնում կա նաև կոմունիկացիաների վերագործարկման սկզբունքների հարցում: Ովքե՞ր են վերահսկելու Մեղրիի ճանապարհը: Արդյո՞ք նույն մոտեցումը կգործի նաև Նախիջևանով անցնող մայրուղու դեպքում: Ի՞նչ արժե սպասել Մոսկվայից ու Թեհրանից, եթե մաքսային ու սահմանային հսկողության խնդիրները արտապատվիրակվեն արևմտյան ընկերության։ Այս թեմաների շուրջ իրենց կարծիքն են հայտնել քաղաքագետ Հրանտ Միքայելյանն ու «Ազատ […] ...

Լևոն Արոնյանը դուրս է եկել «Freestyle Chess Grand Slam Tour»-ի եզրափակիչ

14:24 19.07.2025

Լևոն Արոնյանը դուրս է եկել «Freestyle Chess Grand Slam Tour»-ի եզրափակիչ

Լաս Վեգասում ընթացող «Freestyle Chess Grand Slam Tour» Ֆիշերի արագ շախմատի մրցաշարի կիսաեզրափակչում գրոսմայստեր Լևոն Արոնյանը 2:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել Արջուն Էրիգաիսիի նկատմամբ և դուրս եկել եզրափակիչ: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։ Եզրափակչում Արոնյանը կմրցի ամերիկացի շախմատիստ Հանս Մոկե Նիմանի հետ։ Եզրափակչի առաջին խաղը նախատեսված է հուլիսի 20-ին՝ Երևանի ժամանակով 22:00-ին։Մրցաշարի […] ...

Ավագ սերնդի համար ֆիզիկական ակտիվության խմբակներ գործում են նաև մարզերում

14:12 19.07.2025

Ավագ սերնդի համար ֆիզիկական ակտիվության խմբակներ գործում են նաև մարզերում

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ավագ սերնդի համար Ֆիզիկական ակտիվության խմբակներ հիմա գործում են նաև մարզերում: «Երկու ամիս է՝ Վանաձորի տարեցներն ունեն հնարավորություն մասնակցելու յոգայի դասերի, մարզվելու, շփվելու իրար հետ: Առողջապահության նախարարության առողջ ծերացմանն ուղղված ծրագրերը, ամբողջովին հարմարեցված տարիքային այս խմբի կարիքներին, հատկապես սպասված են մարզերում»,-ասվում է հաղորդագրությունում: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Վթարային ջրանջատում՝ Արագածոտնի մարզում

13:58 19.07.2025

Վթարային ջրանջատում՝ Արագածոտնի մարզում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 19-ին՝ ժամը 14:00-ից մինչև հուլիսի 20-ը՝ ժամը 14:00-ն, կդադարեցվի Օշական, Ոսկեվազ, Ոսկեհատ գյուղերի ջրամատակարարումը: ...

BACK_TO_TOP