Ալեքսանդր Ուսիկ – Դանիել Դյուբուա մենամարտի մրցանակային ֆոնդը գերազանցում է 200 միլիոն դոլարը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+35.09 oC

Ալեքսանդր Ուսիկ – Դանիել Դյուբուա մենամարտի մրցանակային ֆոնդը գերազանցում է 200 միլիոն դոլարը

15:11 19.07.2025

Ուկրաինացի անպարտելի բռնցքամարտիկ Ալեքսանդր Ուսիկի և բրիտանացի Դանիել Դյուբուայի միջև ռևանշ մենամարտի մրցանակային ֆոնդը կկազմի 203 միլիոն դոլար, հաղորդում է The Standard-ը:

Մրցանակային ֆոնդի 65 տոկոսը բաժին կհասնի Ալեքսանդր Ուսիկին, 35 տոկոսը՝ Դյուբուային: Այսպիսով՝ Ուսիկը կստանա մոտավորապես 132 միլիոն դոլար, Դյուբուան՝ 71 միլիոն դոլար: Հաղթողը կնվաճի գերծանր քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոնի տիտղոսը։

Ալեքսանդր Ուսիկի և Դանիել Դյուբուայի միջև առաջին մենամարտը, որը տեղի է ունեցել 2023 թվականի օգոստոսի 27-ին` Վրոցլավում (Լեհաստան), ավարտվել է 9-րդ ռաունդում, ուկրաինացու նոկաուտով։

Ռևանշ մենամարտը կկայանա հուլիսի 20-ին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ամփոփվել է Իրավունքի ամառային դպրոցի առաջին շաբաթը

18:48 19.07.2025

Ամփոփվել է Իրավունքի ամառային դպրոցի առաջին շաբաթը

Իրավունքի ամառային դպրոցի առաջին շաբաթն անցավ ակտիվ ու բովանդակալից մթնոլարտում: Մասնակիցները հնարավորություն ունեցան ուսումնասիրել տարբեր իրավական թեմաներ: Շարունակում ենք առաջ շարժվել՝ նոր գիտելիքներով ու մոտիվացիայով։ Մանրամասները՝ ՀՀ արդարադատության նախարարության տեսանյութում։   ...

Լուլա դա Սիլվա. ԱՄՆ գործողությունները խաթարում են պետական ինքնիշխանության սկզբունքները

18:40 19.07.2025

Լուլա դա Սիլվա. ԱՄՆ գործողությունները խաթարում են պետական ինքնիշխանության սկզբունքները

ԱՄՆ-ի միջամտությունը այլ երկրների ներքին գործերին անընդունելի է, քանի որ այն վնասում է նրանց ինքնիշխանությանը, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ Պետության ղեկավարը աջակցության խոսքեր է հղել Հանրապետության Գերագույն դատարանի դատավորներին, որոնց նկատմամբ ԱՄՆ իշխանությունները նախկինում վիզային սահմանափակումներ էին սահմանել Բրազիլիայի նախկին առաջնորդ Ժաիր Բոլսոնարոյի ընթացող դատավարության պատճառով։ Քաղաքական գործիչը մեղադրվում է […] ...

Լոս Անջելեսում մեքենաների բախման հետևանքով զոհերի թիվն աճել է

18:32 19.07.2025

Լոս Անջելեսում մեքենաների բախման հետևանքով զոհերի թիվն աճել է

ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում ամբոխի մեջ մեքենայի մխրճվելու հետևանքով վիրավորների թիվը հասել է 30-ի, հայտնում է քաղաքի հրշեջ ծառայությունը։ Շաբաթ օրը ծառայությունը հայտնել էր, որ Լոս Անջելեսում մեքենան մխրճվել է ամբոխի մեջ՝ վիրավորելով ավելի քան 20 մարդու։ Նշվում է, որ դեպքի վայրում աշխատում է ծառայության 124 աշխատակից։ Նախնական հետաքննության արդյունքների համաձայն՝ մեքենայի վարորդը կորցրել է […] ...

Դանիան մտահոգված է Ուկրաինայում կոռուպցիայի պատճառով. Berlingske

18:20 19.07.2025

Դանիան մտահոգված է Ուկրաինայում կոռուպցիայի պատճառով. Berlingske

Դանիայի կառավարությունը մտահոգված է Ուկրաինայում կոռուպցիայի վերաբերյալ՝ կապված ուկրաինական պաշտպանական ընկերությունների արտադրական օբյեկտները իր տարածքում տեղակայելու ծրագրերի հետ, հաղորդում է Berlingske թերթը՝ հղում անելով Դանիայի պաշտպանության նախարար Տրոելս Լունդ Պոուլսենին։ «Ուկրաինան պատմականորեն մեծ խնդիրներ է ունեցել կոռուպցիայի հետ կապված։ Ինչպես խոստովանում է Տրոլս Լունդ Պոուլսենը, սա այն բանն է, որը մտահոգում է Դանիայի կառավարությանը», – […] ...

ԱՄՆ-ում ներգաղթյալներին տեղավորելու համար վրանային քաղաքներ կկառուցվեն

18:10 19.07.2025

ԱՄՆ-ում ներգաղթյալներին տեղավորելու համար վրանային քաղաքներ կկառուցվեն

ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայությունը (ICE) նախատեսում է վրաններ տեղադրել անօրինական ներգաղթյալներին պահելու համար՝ արտաքսման տեմպերը արագացնելու նպատակով, հաղորդում է Wall Street Journal-ը՝ հղում անելով իր ձեռք բերած ներքին փաստաթղթերին։ Հաղորդագրության համաձայն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի պաշտոնյաները պարզել են, որ անօրինական ներգաղթյալներին տեղավորելու վայրերի սահմանափակ թիվը խանգարում է նրանց ավելացնել իրենց արտաքսման մակարդակը։ Նրանք […] ...

SHANTNEWS

18:00 19.07.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP