17:35 09.10.2018
«Վրացական երազանք» կուսակցության նախագահ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիին պատկանող երկու դենդրոպարկերն այցելուների համար կբացվեն համապատասխանաբար 2019 և 2020 թվականներին: Այս մասին տեղեկացրել է միլիարդատերերի բարեգործական նախագծերի ֆինանսավորմամբ զբաղվող «Քարթու» հիմնադրամը։
«ԶԼՄ-ներում վերջերս բազմաթիվ ոչ ստույգ տեղեկություններ են տարածվել Բիձինա Իվանիշվիլիի նախաձեռնած երկու դենդրոպարկերի ձևավորման շուրջ: Պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ մի շարք դեպքերում կողմնակալ ԶԼՄ-ները գիտակցաբար տարածում են սխալ տեղեկությունները: Հանրային մեծ հետաքրքրության շնորհիվ մենք անհրաժեշտ համարեցինք հանրությանը տեղեկացնել, որ Ծերմագալա գյուղի մոտ այգին կբացվի 2019 թվականի գարնանը, Շեկվեթելի գյուղի մոտ գտնվող այգին՝ 2020 թվականի ամռանը»,- ասված է հիմնադրամի հայտարարության մեջ:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Իվանիշվիլին վերջին 2 տարիների ընթացքում բնակչությունից գնում է հարյուր և ավելի տարվա հսկա ծառեր, դրանք տեղափոխում է սևծովյան առողջարանային Շեկվեթելի և Ծերմագալա գյուղեր:
Իվանիշվիլիի սերը հսկա ծառերի նկատմամբ հաճախ դարձել է կատակների, ծաղրի առարկա, ինչպես նաև լուրջ բողոքների պատճառ այն վայրերում, որտեղից ավտոտրանսպորտով, գնացքներով տեղափոխվել են ծառերը ՝ վնասելով շրջակա միջավայրը՝ այլ ծառեր, ճանապարհներ, խափանվել է էներգիայի մատակարարումը: Ընդ որում՝ ընդդիմությունը բազմիցս մեղադրել է միլիարդատիրոջը, որ եղել են դեպքեր, երբ հսկա ծառերի տեղափոխման ճանապարհը կառուցվել է հանրության հաշվին:
21:33 09.06.2025
Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակովՀրդեհների կանխարգելման և հնարավոր աղետներից խուսափելու կարևոր միջոցներից է արդյունավետ իրազեկումը։ Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց ՆԳ նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունն ու Փրկարար ծառայությունը շարունակում են իրականացնել անտառային և բուսածածկ տարածքներում հակահրդեհային կանոնների պահպանման վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումներ, որոնցում մինչ հունիսի 3-ը ներգրավված է եղել 528 փրկարարական ծառայող: Հանրային իրազեկման միջոցառումները նպատակ ունեն կանխարգելել հրդեհների […] ...
21:26 09.06.2025
Լոս-Անջելեսում զանգվածային անկարգությունները ազդել են հայ համայնքի վրա. Հանրապետական կուսակցության լրատվանիջոցները թիրախավորում են հայերինԼոս Անջելեսում ու հարևան քաղաքներում Դաշնային ազգային գվարդիային հաջողվել է վերահսկողության տակ վերցնել իրավիճակը: Հիշեցնենք՝ Հարավային Կալիֆորնիայում 2 օր տևած զանգվածային անկարգությունների հետևանքով կան հարյուրավոր ձերբակալվածներ, վիրավորներ, հրկիզված բազմաթիվ մեքենաներ: Ինչի՞ հետ էր կապված անկարգությունների այս բռնկումը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Մի քանի շաբաթ առաջ դաշնային իրավապահ մարմինները սկսել էին ռեյդեր՝ Լոս […] ...
21:19 09.06.2025
Ակտիվացնել ոստիկանության համակարգի չորս հենասյունային ուղղությունների համագործակցված աշխատանքը․ կայացել է օպերատիվ խորհրդակցությունՀունիսի 6-ին ՆԳ նախարարությունում տեղի է ունեցել օպերատիվ խորհրդակցություն, որը վարում էր ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։ Մասնակցում էին ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը, Ոստիկանության ղեկավար կազմը և համակարգի կառուցվածքային ստորաբաժանումների ծառայողներ։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Նախարար Սարգսյանը անդրադարձել է ոստիկանության համակարգում առավել բարձր կարգապահության ամրապնդման հարցին՝ անթույլատրելի համարելով ոստիկանության ծառայողների կողմից […] ...
21:14 09.06.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Օվկիանոսի հարցերով 3-րդ համաժողովի մեկնարկինՖրանսիայի Նիցցա քաղաք կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Օվկիանոսի հարցերով 3-րդ համաժողովի բացման նիստում: Նախագահի ելույթը. «Ինձ համար մեծ պատիվ է մասնակցել Օվկիանոսի հարցերով ՄԱԿ-ի 2025 թվականի համաժողովին, որն անցկացվում է այս գեղեցիկ քաղաքում։ Թույլ տվեք շնորհավորել հյուրընկալող Ֆրանսիայի կառավարությանը և համանախագահող Կոստա Ռիկային այս համաժողովի անցկացման կապակցությամբ […] ...
21:08 09.06.2025
ՔՊ պատգամավորների հետ կան բանակցություններ. Աղազարյանը՝ վարչապետի իմփիչմենթ սկսելու մասինԱնցած շաբաթվա վերջին հայտնի դարձավ, որ խորհրդարանական «Պատիվ ունեմ» խմբակցությունը որոշել է վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց սկսել: «Պատիվ ունեմ»-ը նաև որոշում է կայացրել վարչապետի թեկնածու առաջադրել Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանին: Սա այսպիսի միակ նախաձեռնությունը չէ: Նման գործընթաց սկսելու հայտ են ներկայացրել նաև ԱԺ անկախ պատգամավորներ Հովիկ Աղազարյանը և Հակոբ Ասլանյանը: Նրանց վարչապետի թեկնածուն էլ […] ...
21:00 09.06.2025
Հայաստանի և Եթովպիայի ԱԳ նախարարությունների միջև առաջին քաղաքական խորհրդակցություններըՀունիսի 9-ին Ադիս Աբեբայում կայացել են Հայաստանի Հանրապետության և Եթովպիայի Դաշնային ժողովրդավարական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև առաջին քաղաքական խորհրդակցությունները։ Պատվիրակությունները գլխավորում էին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Եթովպիայի արտաքին գործերի նախարարության պետնախարար Հադերա Աբերան։ Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: Խորհրդակցությունների ընթացքում կողմերը գոհունակությամբ արձանագրել են երկկողմ հարաբերություններում վերջերս արձանագրված դրական զարգացումները, […] ...