Կարագանդայում դանակահարված երիտասարդի ընտանիքը հանդիպել է նաև ձերբակալվածների պապիկի հետ. Արթուր Նավասարդյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2024
  • $
    394.07
  • RUBLE
    4.19
  • 420.75
WEATHER
+19.09 oC

Կարագանդայում դանակահարված երիտասարդի ընտանիքը հանդիպել է նաև ձերբակալվածների պապիկի հետ. Արթուր Նավասարդյան

17:05 08.01.2019

Կարագանդայի հայ համայնքի ղեկավար Արթուր Նավասարդյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է, որ այսօր հայ համայնքի ներկայացուցիչները հանդիպում են ունեցել Ամանորի գիշերը դանակահարության հետևանքով սպանված 23-ամյա ղազախ երիտասարդի ընտանիքի անդամների հետ:

«Շատ լավ հանդիպում եղավ, ջերմ հանդիպում: Ճիշտ է, սկզբում մի քիչ… դե ինչ էլ չլինի՝ իրենք երեխա են կորցրել, բայց մարդիկ հասկացան, լրիվ էլ ասեցին, որ մենք ստեղ ապրում ենք, մեր համար կապ չունի ազգությունը, ցուցարարներին կասենք, որ ուզում ենք հանգստացնել դրությունը, որպեսզի տարբերություն ազգերի մեջ չլինի: Բացի հարազատներից, իրանց հետ եկել էին նաև էդ շարժման ներկայացուցիչներից: Շատ լավ ձևով հանդիպում եղավ»,- ասել է Նավասարդյանը:

Ըստ Կարագանդայի հայկական համայնքի ղեկավարի՝ հանդիպմանը մասնակցել է նաև «Հին Հռոմ» ռեստորանային համալիրի տիրոջ հայրը՝ ավագ Մալխասյանը, որի երկու որդիների տղաներն էլ ձերբակալվածների շարքում են:

«Իրար հետ խոսեցին, շատ լավ ձևով վերջացրեցին:  Պայմանավորվեցինք, որ կապի մեջ կլինենք, ձեռք տվեցինք իրար հետ շատ լավ ձևով, որպեսզի էս վիճակը լավանա»,- հավելել է Կարագանդայի հայկական համայնքի ղեկավարը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արդյո՞ք Ռուսաստանից հետո նաև Թուրքիան կհանի իր զինվորականներին Արցախից

22:38 18.04.2024

Արդյո՞ք Ռուսաստանից հետո նաև Թուրքիան կհանի իր զինվորականներին Արցախից

Արցախում գործող ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնը լուծարվելու է: Տեղեկությունն այդ մասին հաստատվել է պաշտոնապես: Ինչո՞ւ է այն ժամանակից շուտ լուծարվել: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Մի քանի օր առաջ հաստատվեց լուրն այն մասին, որ ռուս խաղաղապահները ժամանակից շուտ լքելու են Արցախը, մարտին, ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների, կայացավ ադրբեջանառուսական բանակցությությունների վճռորոշ փուլը՝ ռուս խաղաղապահների […] ...

Ոստիկանությունը տեսանյութ է ներկայացրել Արթիկում կատարված դանակահարության դեպքի վերաբերյալ

19:31 18.04.2024

Ոստիկանությունը տեսանյութ է ներկայացրել Արթիկում կատարված դանակահարության դեպքի վերաբերյալ

Ապրիլի 11-ին` ժամը 21.31-ին, ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Արթիկ» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը Արթիկ քաղաքի Գորկու փողոցից բուժօգնության էր տեղափոխել արնահոսող վերքերով, ոչ սթափ տղամարդու: Հիվանդանոց մեկնած ոստիկաններին նա հայտնել էր, թե Գորկու փողոցում ընկել է: Տղամարդու հայտնածը, սակայն, կասկածի տեղիք էր տվել: Արթիկի բաժնի ծառայողները կատարվածի հանգամանքները […] ...

72-ամյա տղամարդը տանը կից արհեստանոցում պահում էր կանեփի չորացված զանգված

17:40 18.04.2024

72-ամյա տղամարդը տանը կից արհեստանոցում պահում էր կանեփի չորացված զանգված

Ապրիլի 15-ին Մասիսի բաժնի քրեական հետախույզների ստացած տեղեկությունը 72-ամյա մի տղամարդու վերաբերյալ էր։ Ըստ տեղեկության՝ նա տանը կից արհեստանոցում պահում էր կանեփի չորացված զանգված։ Տեղեկությունը ստուգվել և հաստատվել է։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննչական գործողությունների ընթացքում տղամարդը իրավապահներին է ներկայացրել կանեփից պատրաստած մոտ 87 գրամ թմրանյութ։ Նա տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Հանգամանքները պարզվում են։ […] ...

Ո՞ր հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի սահմանափակումով պարտադիր

17:14 18.04.2024

Ո՞ր հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի սահմանափակումով պարտադիր

Մի շարք հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի սահմանափակումով պարտադիր, վերանայվել է դպրոցների տնօրենների նշանակման կարգը. վարչատնտեսական կառավարումն առանձնացվել է բովանդակային կառավարումից, Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր է ընտրվել Դավիթ Գյուրջինյանը: Կառավարության այսօրվա նիստի մանրամասները՝ ռեպորտաժում: ...

Կներդրվի գազավորված և չգազավորված ջրերի` նույնականացման միջոցներով դրոշմավորման համակարգ

15:52 18.04.2024

Կներդրվի գազավորված և չգազավորված ջրերի` նույնականացման միջոցներով դրոշմավորման համակարգ

Գործադիրը հաստատել է ՀՀ-ում «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2201 10 110 0, 2201 10 190 0, 2201 10 900 0, 2201 90 000 0 ծածկագրերի դասվող ապրանքների՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նույնականացման միջոցներով դրոշմավորման կանոնները: Արդյունքում գազավորված և չգազավորված ջրերի` նույնականացման միջոցներով դրոշմավորման համակարգի ներդրումը հանգեցնելու է պետբյուջեի ծախսերի կրճատում, հայկական […] ...

Լայնամասշտաբ պատերազմ չի լինելու. Արամ Սարգսյան

19:55 17.04.2024

Լայնամասշտաբ պատերազմ չի լինելու. Արամ Սարգսյան

Հայաստանում հանրությունն ամենօրյա պատերազմի վտանգով է ապրում: Ամեն անգամ, երբ Ադրբեջանը սկսում է ապատեղեկատվություն տարածելը, թե հայկական կողմը կրակել է իրենց ուղղությամբ, սկսում է այդ տագնապը՝ ուր որ է նորից պատերազմ է սկսվում: Արդյո՞ք այսօր կա այդ վտանգը և այդ խուճապը որքանո՞վ է արդարացված. այս և այլ թեմաների է «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել «Հանրապետություն» կուսակցության նախագահ […] ...

BACK_TO_TOP