Այլևս երբեք․ Փաշինյանը գրառում է կատարել Սումգայիթի ջարդերի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 04 2024
  • $
    395.76
  • RUBLE
    4.23
  • 421.76
WEATHER
+20.09 oC

Այլևս երբեք․ Փաշինյանը գրառում է կատարել Սումգայիթի ջարդերի մասին

13:03 27.02.2019

«1988 թվականի փետրվարի 27-ին հարյուրավոր հայեր սպանվեցին ու վտարվեցին Ադրբեջանից, ինչը պատասխանն էր Լեռնային Ղարաբաղի հայերի՝ իրենց ինքնորոշման իրավունքի պաշտպանությանն ուղղված խաղաղ ցույցերին»,- այս մասին իր թվիթերյան էջում գրառում է կատարել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա հիշեցրել է, որ այսօր Հայաստանում նշվում է այդ ջարդերի՝ Սումգայիթի ցեղասպանության օրը։

«Այլևս երբեք»,- ցեղասպանությունների կանխարգելման արդեն համընդհանուր նշանաբանով իր գրառումն ավարտել է վարչապետը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման քննությանը հետևել է Սուրեն Պապիկյանը

14:22 16.04.2024

ՀՀ ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման քննությանը հետևել է Սուրեն Պապիկյանը

Ապրիլի 16-ին ՀՀ ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորմանը ներգրավված զինծառայողները ֆիզիկական պատրաստություն առարկայի քննության շրջանակում ստուգարք են հանձնել մեկ կիլոմետր վազք վարժաձևից։ Քննության ընթացքին հետևել են ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ու ատեստավորման հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը։ ...

Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշաններ դնելու ադրբեջանական փորձերն անլուրջ են և ցինիկ․ Եղիշե Կիրակոսյան

14:03 16.04.2024

Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշաններ դնելու ադրբեջանական փորձերն անլուրջ են և ցինիկ․ Եղիշե Կիրակոսյան

Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը ցինիկ ու անլուրջ է որակել ադրբեջանական կողմի քայլերը, որը փորձում է Արդարադատության միջազգային դատարանում «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով լսումների ընթացքում հավասարության նշան դնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արդարադատության միջազգային դատարանում լսումների ընթացքում ունեցած ելույթում Եղիշե Կիրակոսյանը հիշեցրեց, որ 2021 թվականի սեպտեմբերի 16-ին Հայաստանը վարույթ է հարուցել […] ...

Հայաստանը շարունակելու է ցեղասպանությունների կանխարգելման դրոշակակիր լինել․ ԱԺ փոխնախագահ

12:57 16.04.2024

Հայաստանը շարունակելու է ցեղասպանությունների կանխարգելման դրոշակակիր լինել․ ԱԺ փոխնախագահ

Հայաստանը ցանկանում է, որպեսզի աշխարհում ոչ մեկ իր կրոնի, լեզվի, մաշկի գույնի, այլակարծության համար չհետապնդվի, առավել ևս չցեղասպանվի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի արտահերթ նիստում այս մասին ասաց Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը՝ օգոստոսի 3-ը Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու մասին նախագծի քննարկման ժամանակ։ «Մենք համերաշխության խոսք ենք հղում եզդի ժողովրդին, մեր ապրումակցումն […] ...

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

12:50 16.04.2024

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Երևանում ապրիլի 16-ի ցերեկը, 17-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-21-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 13-15մ/վ արագությամբ։ Մարզերում ապրիլի 16-ի ցերեկը, 17-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-21-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու […] ...

ՊՆ պաշտոնյան մեղադրվում է մի շարք զորակոչիկների օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար 125.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ

12:43 16.04.2024

ՊՆ պաշտոնյան մեղադրվում է մի շարք զորակոչիկների օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար 125.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում նախաձեռնված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ Վ. Մ.-ն, հանդիսանալով ՀՀ ՊՆ տարածքային զինվորական կոմիսարիատներից մեկի զորակոչի բաժանմունքի պետի պաշտոնակատար, իր ծառայողական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, բժշկական կենտրոններից մեկի տնօրենի օժանդակությամբ մի շարք զորակոչիկների օգտին ապօրինի գործողություն կատարելու՝ կեղծ բժշկական ախտորոշումների հիման վրա […] ...

Ինչո՞վ են զբաղվելու էկոպարեկները. նոր ծառայություն Հայաստանում

12:40 16.04.2024

Ինչո՞վ են զբաղվելու էկոպարեկները. նոր ծառայություն Հայաստանում

Հայաստանում նոր պետական ծառայություն է ստեղծվել՝ էկոպարեկային ծառայություն: Այն գործելու է շրջակա միջավայրի նախարարության ենթակայության տակ: Ինչո՞վ են զբաղվելու էկոպարեկները, և ովքե՞ր կարող են դառնալ էկոպարեկ. այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է ծառայության պետը՝ Վլադիմիր Կիրակոսյանը: ...

BACK_TO_TOP