12:51 08.04.2019
ՀՀ Արարատի մարզի դատախազության դատախազի դատավարական ղեկավարման ներքո ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում հարուցված և քննված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Արարատի մարզի Արգավանդ համայնքի ղեկավար Գ. Օ.-ի կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունների չարաշահման հետևանքով նշված համայնքին պատճառվել է 60.992.400 ՀՀ դրամի գույքային վնաս:
Մասնավորապես, նախաքննությամբ պարզվել է, որ Երևան քաղաքի բնակիչ Ս.Ս.-ն 2016թ. օգոստոսի 4-ին դիմում է ներկայացրել նշված ժամանակահատվածում Արարատի մարզի Արգավանդ համայնքի ղեկավար Գ. Օ.-ին՝ խնդրելով փոխել համայնքում իր ունեցած 0,75 հա չափով վարելահողի հողատարածքի նպատակային նշանակությունը և միաժամանակ տվյալ տարածքին տրամադրել հասցե: Նշված հողամասում Ս.Ս-ն ունեցել է դեռևս 2005 թվականին ինքնակամ կառուցած 2412,35 ք/մ ջերմոցային տնտեսության ու 119,4 ք/մ օժանդակ շինություններ:
Համայնքի ղեկավարը, ելնելով մտավախությունից, որ դիմումի մերժման դեպքում ունենալու է խնդիրներ, օրենքով և նորմատիվ իրավական այլ ակտերով սահմանված մուծումներից և տուգանքների վճարումից Ս. Ս.-ին ազատելու նպատակով, ղեկավարվելով համապատասխան օրենքներով և ՀՀ Կառավարության 2002 թվականի մի որոշման՝ տվյալ պահին ուժը կորցրած իրավակարգավորմամբ, 2016թ. օգոստոսի 5-ին կայացրել է որոշում՝ փոխելով համայնքում Ս.Ս.-ին սեփականության իրավունքով պատկանող 0.75 հա չափերով գյուղատնտեսական նշանակության վարելահողի նպատակային նշանակությունը և այն դարձնելով արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների գործառնական նշանակության: Այդ որոշմամբ նաև Ս.Ս.-ին տրամադրվել է սահմանված կարգով շինարարության թույլտվություն ու հողամասին հատկացվել է հասցե: Դրանից հետո Ս.Ս.-ն որոշումը ներկայացրել է ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտե և ստացել պետական գրանցում:
Մինչդեռ նշված պայմաններում ինքնակամ կառույցով զբաղեցրած հողամասի նպատակային նշանակությունը կարող էր փոփոխվել միայն ՀՀ օրենսդրությամբ և ՀՀ կառավարության 29.12.2011թ. որոշմամբ սահմանված կարգով: Համաձայն դրանց՝ նախ պետք է կազմվեր հողերի օգտագործման ժամանակավոր սխեմա և ներկայացվեր հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանը: Եվ միայն վերջնիս կողմից ինքնակամ կառույցի զբաղեցրած հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու վերաբերյալ դրական եզրակացություն ստանալուց հետո համայնքի ղեկավարը սահմանված կարգով կարող էր կատարել ինքնակամ կառույցով զբաղեցրած հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու և ինքնակամ կառույցի օրինականացման ընթացակարգը: Տվյալ դեպքում ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի, և ՀՀ կառավարության մի քանի որոշումների պահանջներով, նախ պետք է ապահովվեր հողամասի նպատակային նշանակության փոփոխման կադաստրային արժեքների տարբերությունը՝ մեկ քառակուսի մետրի համար 6512 դրամ, ընդհանուր՝ 48.840.000 դրամ գումարը և ինքնակամ կառույցների օրինականացման մեկ քառակուսի մետրի համար 4800 ՀՀ դրամ, ընդհանուր՝ 12.152.400 ՀՀ դրամ գումարը համայնքի բյուջե մուծելը, որից հետո կարող էր ինքնակամ կառույցն օրինականացնելու համար որոշում կայացնել: Այսինքն Գ.Օ.-ի գործողությունների արդյունքում համայնքային բյուջե չի վճարվել ընդհանուր 60.992.400 ՀՀ դրամ՝ այդ կերպ էական վնաս պատճառվելով Արգավանդ համայնքին և պետության օրինական շահերին:
Սույն արարքները կատարելու համար համայնքի ղեկավար Գ. Օ.-ին առաջադրվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: Գործի մեղադրական եզրակացությունը հաստատվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից և այսօրն քրեական գործի հետ ուղարկվել Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար:
14:00 20.07.2025
Տավուշի մարզի Բերդ համայնքի Նավուր բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակՀուլիսի 21-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերդ համայնքի Նավուր բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
13:34 20.07.2025
Իրանը և ԵՄ եռյակը համաձայնել են բանակցություններ վարել. TasnimԻրանը և ԵՄ եռյակ երկրները համաձայնության են եկել բանակցություններ վարել իրանական միջուկային հարցի շուրջ, բանակցությունների ժամանակն ու վայրը դեռևս անհայտ է, հաղորդում է Tasnim-ը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրին։ «Իրազեկ աղբյուրը Tasnim-ին հայտնել է, որ Թեհրանը համաձայնության է եկել եվրոպական երեք երկրների՝ Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի հետ՝ իրանական միջուկային հարցի շուրջ բանակցություններ վարելու վերաբերյալ», – […] ...
13:14 20.07.2025
Վթարային ջրանջատում Երևանում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. հուլիսի 20-ին` ժամը 11:00-18:00-ն կդադարեցվի Գոգոլ, Ռուբինյանց, Պ.Սեվակ, Ծարավ Աղբյուր, Դրո, Դ. Անհաղթ, Շավրոյան, Ռայնիս, Յաղուբյան, Յ. Լեփսիուսի, Ուսուբ-Բեկ Թեմուրյան, Նորաշխարհյան, Մ. Էմինենսկու, Մ. Էմինենսկու 1,2 փ., Բուսաբանական,Կ. Ուլնեցու, Կ. Ուլնեցու 1 նրբ., Կ. Ուլնեցու 2 նրբ., Կ. Ուլնեցու 3 նրբ., […] ...
12:50 20.07.2025
Իրանը և Ռուսաստանը զորավարժություններ կանցկացնեն Կասպից ծովումԻրանը և Ռուսաստանը հուլիսի 21-ին Կասպից ծովում կսկսեն CASAREX 2025 զորավարժությունները՝ երկու երկրների ռազմածովային ուժերի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անձնակազմի մասնակցությամբ, հաղորդում է Tasnim պետական լրատվական գործակալությունը։ «CASAREX-2025-ը, որոնք կանցկացվեն Կասպից ծովում երեք օր, տեղի կունենան Իրանի բանակի ռազմածովային ուժերի, ԻՀՊԿ-ի, Ռուսաստանի Դաշնության ռազմածովային ուժերի և Կասպյան տարածաշրջանի երկրների դիտորդների մասնակցությամբ», – ասվում է […] ...
12:34 20.07.2025
Լևանդովսկին որոշել է վերադառնալ ազգային հավաքական«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին շարունակելու է հանդես գալ Լեհաստանի ազգային հավաքականում՝ նորանշանակ գլխավոր մարզիչ Յան Ուրբանի ղեկավարությամբ։ Այս մասին հայտնում է Goal.pl-ը, փոխանցում է armsport.am-ը: Հարձակվողը չի պատրաստվում պայմաններ առաջադրել ավագի թևկապի վերադարձի վերաբերյալ, թեև այդ հարցը դեռևս քննարկման ենթակա է։ Լևանդովսկին ընդգծել է, որ իր վերադարձը հավաքական կախված չէ նրանից, թե ով կլինի ավագը։ […] ...
12:14 20.07.2025
Գևորգ Պապոյանը Վայոց ձորում հետևել է մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքինՀուլիսի 19-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ու ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել են Վայոց ձորի մարզ՝ տեղում հետևելու մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքին։ Այցի մեկնարկը Զառիթափ բնակավայրում էր, որտեղ նախարարները՝ ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանի, Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքայելյանի և Վայլ խոշորացված համայնքի ղեկավար Մխիթար Մաթևոսյանի ուղեկցությամբ, ծանոթացել են շուրջ […] ...