11:03 02.05.2019
Երևանի քաղաքապետարանն արգելել է շրջիկ սրճարանների գործունեությունը քաղաքի փողոցներում։ Խոսքը մեքենաների մեջ բացված հյութերի ու թեթև սննդի կետերի մասին է, որոնք կանգնում են մայթերի մոտ ու ծառայություններ մատուցում անցորդներին։ Հիմա այդ շրջիկ սրճարանների սեփականատերերը կառավարության դիմաց են ու հանդիպում են պահանջում վարչապետի հետ։
Նրանցից մեկը հայտնեց, որ իրենք փոքր բիզնես են սկսել, քանի որ հեղափոխության ժամանակ էլ ապագա վարչապետը հայտարարել էր, որ օգնելու են փոքր բիզնեսին։ Սրճարանի տիրոջ պնդմամբ՝ իրենք արել են ներդրումներ, բայց չեն տեսնում այդպիսի օգնություն։ Նա պնդում է, որ կան մինչև 150 հազար դոլար ներդրումներ, որոնք կատարվել են այդ սրճարանները ստեղծելու համար։
«Ուզում եմ, որ քաղաքապետարանն արդար, ժողովրդական, կառավարությունն արդար, ժողովրդական մոտեցում տա մեզ։ Եթե դա չլինի, մեր քայլերն արդեն … ոնց իրենք ծայրահեղ քայլի դիմեցին, մեր քայլերն էլ այդպիսի ծայրահեղությունների կգնան»,- ասաց սեփականատերը։
Նա բացատրեց, որ խնդիրը ծայր է առել ապրիլի 19-ից, երբ քաղաքապետարանի առևտրի վարչության ու ՀԷՑ-ի աշխատակիցները թիրախավորված այցեր են ունեցել շրջիկ սրճարաններ ու ապօրինի հոսանքազրկել են այդ կետերը։ Ու խնդիրն այն է, որ կան այդպիսի սրճարաններ, որոնք պայմանագրեր ու թույլտվություններ են ունեցել, բայց դրանք հաշվի չեն առնվել։
«Այսինքն` երբ ՀԷՑ-ը սենց գործողություններ է անում մեր դեմ, մեզ խոչընդոտում է, որպեսզի մենք դուրս գանք էս շուկայից։ Փաստացի, ինչ-որ մեկի համար տեղ է բացում»,- ասաց սեփականատերը։
17:53 19.07.2025
Ավստրալիան Ուկրաինային է փոխանցել խոստացված Abrams տանկերի մեծ մասըՈւկրաինան Ավստրալիայից ստացել է M1A1 Abrams տանկերի առաջին խմբաքանակը։ Այս մասին իր Telegram ալիքում հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Դենիս Շմիգալը։ «Ավստրալիան Ուկրաինային է փոխանցել M1A1 Abrams տանկերի առաջին խմբաքանակը։ Փոխանցված 49 տանկերի մեծ մասն արդեն իսկ ծառայության մեջ է Ուկրաինայի զինված ուժերում», – գրել է նա։ Շմիհալի խոսքով՝ մնացած մեքենաները կժամանեն «առաջիկա ամիսներին»։ «Այս […] ...
17:45 19.07.2025
Լոնդոնում բողոքի ցույց է տեղի ունենում պաղեստինամետ շարժման արգելքի դեմԼոնդոնի ոստիկանությունը սկսել է ձերբակալել ահաբեկչական կազմակերպությունների ցանկում ընդգրկված պաղեստինամետ «Պաղեստինի գործողություն» շարժման աջակցության ցույցի մասնակիցներին։ «Ոստիկանության աշխատակիցները միջամտել են, և ձերբակալություններ են տեղի ունենում», – ասվում է Սքոթլանդ Յարդի հայտարարության մեջ: Մարդկանց տեղափոխում են ոստիկանական մեքենաներ Խորհրդարանի հրապարակի տարածքում: Այնտեղից ցուցարարները մտադիր են անցնել Վեստմինստերյան կամուրջը և, շրջան կազմելուց հետո, անցնել Թեմզան Վաթեռլոո կամրջով […] ...
17:36 19.07.2025
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել է Վայոց ձորի մարզՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր այցելել է Վայոց ձորի մարզի Մ-2 Ելփին – Չիվա 6.4 կմ երկարությամբ հիմնանորոգվող ճանապարհի շինհրապարակ։ Մանրամասները՝ նախարարության տեսանյութում։ ...
17:30 19.07.2025
Գիզայի բուրգերի ներքին լուսավորության համակարգը թարմացրել ենԵգիպտոսի զբոսաշրջության և հնությունների նախարարությունը հայտնել է, որ Գիզայի բուրգերի ներքին լուսավորության համակարգը թարմացվել է։ «Զբոսաշրջության և հնությունների նախարարությունը, որը ներկայացված է Հնությունների Գերագույն խորհրդի կողմից, Իսպանիայի կառավարության հետ համագործակցությամբ ավարտել է Գիզայի երեք բուրգերի (Քեոփսի, Խաֆրեի և Միկերինոսի) ներքին լուսավորության թարմացման նախագիծը», – ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է, որ արդիականացման համար օգտագործվել են […] ...
17:18 19.07.2025
Օրբանը հայտարարել է, որ Հունգարիան չի ընդունի Ուկրաինայի համար նախատեսված ԵՄ բյուջենՀունգարիան չի ընդունի Եվրահանձնաժողովի կողմից առաջարկված ԵՄ 2028-2034 թվականների բյուջեի առաջարկը, քանի որ այն նախատեսում է հունգարական գումարի հատկացում Ուկրաինային։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ առաջարկելով Բրյուսելին լուրջ ընդունել Բուդապեշտի նախազգուշացումը։ «Ես երբեք չեմ ընդունի ԵՄ բյուջե, որը հունգարական գումար է ուղարկում Ուկրաինային։ Ես երբեք չեմ ընդունի ԵՄ բյուջե, որը կործանում է […] ...