13:45 15.05.2019
Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը հավաստիացնում է, որ ապօրինի շինությունների ապամոնտաժումն այնքան էլ հեշտ չի քաղաքապետարանի համար: Մասնավորապես, անդրադառնալով Օպերայի հարակից տարածքի սրճարանների խնդրին` ասել է.
«Հեշտ չի լինում ամեն ինչ, ես գիտեմ, թե Բարեկարգման վարչությունը, քաղաքապետարանն ինչքան նյարդեր ծախսեցին, լիքը խնդիրներ ծագեցին, հեշտ բան չի, որ մի օրվա մեջ դնես, բուլդոզերով քանդես: Օղակաձև այգում շատ վատ վիճակ է, վերադառնում ենք օրենքին, եթե սեփականաշնորհված տարածք է, նույնիսկ այգիների մեջ ունենք այդպիսի տարածքներ, որ շատ զարմանալի է: Օրենքի տեսակետից ուժ պետք է ունենանք, զինված չենք օրենսդրական տեսակետից»:
Հարցին` եթե ոչ ապամոնտաժմանը, ապա տարածքի մաքրմանն ի՞նչն է խանգարում, գլխավոր ճարտարապետը պատասխանեց.
«Հիմա Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը մանրամասն զբաղվում է այդ ամենով: Կարվի, բայց մեկ օրվա ու մեկ սեզոնի ընթացքում հնարավոր չէ»:
Խոսելով «Հին Երևան» նախագծի մասին՝ նշեց.
«Ակտիվ ավարտվում է մի կառույց ու բավականին լավ որակի, զարմանալիորեն մինչ այսօր չի ընդունվել, ինչ վերաբերում է Արամի 23-ի կողքի փոսորակին, խնդիրներ կան, կան շենքեր, որոնց հարցը լուծված չէ, ընթացքի մեջ է, պետք է տեղից շարժվի, հնարավոր չէ տարիներ շարունակ քաղաքի կենտրոնում պահվի այդ վիճակը»:
21:33 09.06.2025
Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակովՀրդեհների կանխարգելման և հնարավոր աղետներից խուսափելու կարևոր միջոցներից է արդյունավետ իրազեկումը։ Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց ՆԳ նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունն ու Փրկարար ծառայությունը շարունակում են իրականացնել անտառային և բուսածածկ տարածքներում հակահրդեհային կանոնների պահպանման վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումներ, որոնցում մինչ հունիսի 3-ը ներգրավված է եղել 528 փրկարարական ծառայող: Հանրային իրազեկման միջոցառումները նպատակ ունեն կանխարգելել հրդեհների […] ...
21:26 09.06.2025
Լոս-Անջելեսում զանգվածային անկարգությունները ազդել են հայ համայնքի վրա. Հանրապետական կուսակցության լրատվանիջոցները թիրախավորում են հայերինԼոս Անջելեսում ու հարևան քաղաքներում Դաշնային ազգային գվարդիային հաջողվել է վերահսկողության տակ վերցնել իրավիճակը: Հիշեցնենք՝ Հարավային Կալիֆորնիայում 2 օր տևած զանգվածային անկարգությունների հետևանքով կան հարյուրավոր ձերբակալվածներ, վիրավորներ, հրկիզված բազմաթիվ մեքենաներ: Ինչի՞ հետ էր կապված անկարգությունների այս բռնկումը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Մի քանի շաբաթ առաջ դաշնային իրավապահ մարմինները սկսել էին ռեյդեր՝ Լոս […] ...
21:19 09.06.2025
Ակտիվացնել ոստիկանության համակարգի չորս հենասյունային ուղղությունների համագործակցված աշխատանքը․ կայացել է օպերատիվ խորհրդակցությունՀունիսի 6-ին ՆԳ նախարարությունում տեղի է ունեցել օպերատիվ խորհրդակցություն, որը վարում էր ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։ Մասնակցում էին ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը, Ոստիկանության ղեկավար կազմը և համակարգի կառուցվածքային ստորաբաժանումների ծառայողներ։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Նախարար Սարգսյանը անդրադարձել է ոստիկանության համակարգում առավել բարձր կարգապահության ամրապնդման հարցին՝ անթույլատրելի համարելով ոստիկանության ծառայողների կողմից […] ...
21:14 09.06.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Օվկիանոսի հարցերով 3-րդ համաժողովի մեկնարկինՖրանսիայի Նիցցա քաղաք կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Օվկիանոսի հարցերով 3-րդ համաժողովի բացման նիստում: Նախագահի ելույթը. «Ինձ համար մեծ պատիվ է մասնակցել Օվկիանոսի հարցերով ՄԱԿ-ի 2025 թվականի համաժողովին, որն անցկացվում է այս գեղեցիկ քաղաքում։ Թույլ տվեք շնորհավորել հյուրընկալող Ֆրանսիայի կառավարությանը և համանախագահող Կոստա Ռիկային այս համաժողովի անցկացման կապակցությամբ […] ...
21:08 09.06.2025
ՔՊ պատգամավորների հետ կան բանակցություններ. Աղազարյանը՝ վարչապետի իմփիչմենթ սկսելու մասինԱնցած շաբաթվա վերջին հայտնի դարձավ, որ խորհրդարանական «Պատիվ ունեմ» խմբակցությունը որոշել է վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց սկսել: «Պատիվ ունեմ»-ը նաև որոշում է կայացրել վարչապետի թեկնածու առաջադրել Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանին: Սա այսպիսի միակ նախաձեռնությունը չէ: Նման գործընթաց սկսելու հայտ են ներկայացրել նաև ԱԺ անկախ պատգամավորներ Հովիկ Աղազարյանը և Հակոբ Ասլանյանը: Նրանց վարչապետի թեկնածուն էլ […] ...
21:00 09.06.2025
Հայաստանի և Եթովպիայի ԱԳ նախարարությունների միջև առաջին քաղաքական խորհրդակցություններըՀունիսի 9-ին Ադիս Աբեբայում կայացել են Հայաստանի Հանրապետության և Եթովպիայի Դաշնային ժողովրդավարական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև առաջին քաղաքական խորհրդակցությունները։ Պատվիրակությունները գլխավորում էին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Եթովպիայի արտաքին գործերի նախարարության պետնախարար Հադերա Աբերան։ Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: Խորհրդակցությունների ընթացքում կողմերը գոհունակությամբ արձանագրել են երկկողմ հարաբերություններում վերջերս արձանագրված դրական զարգացումները, […] ...