16:47 15.05.2019
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով պարզվել են 66-ամյա կնոջ մահվան հանգամանքները: Մեղադրանք է առաջադրվել տուժած կնոջ ազգականին:
2018 թվականի սեպտեմբերի 17-ին` ժամը 11։40-ին, «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ոստիկանության Կապանի բաժին ահազանագ է ստացվել այն մասին, որ շտապ բուժօգնության մեքենայով մահացած վիճակում հիվանդանոց է տեղափոխվել Կապան քաղաքի՝ 1953թ. ծնված բնակչուհին՝ ծանր գանգուղեղային տրավմա, արյունահոսող պատռվածք վերք, վերին վերջույթներում ճանկռվածքներ ախտորոշմամբ:
Անմիջապես հիվանդանոց է մեկնել օպերատիվ-քննչական խումբը:
Դեպքի առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով և 176-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով: 66-ամյա կինը ճանաչվել է տուժող:
Քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռնարկվել են մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողություններ, մասնավորապես` հարցաքննվել են բազմաթիվ վկաներ, հավանական ականատեսներ, կատարվել է դեպքի վայրի զննություն, վերցվել են նմուշներ, նշանակվել են դատաբժշկական, դիակի դատաբժշկական, դատամատնադրոշմային, համալիր դատահետքաբանական, դատակենսաբանական, դատանյութագիտական, ինչպես նաև՝ դատագենետիկական փորձաքննություններ, հանձնարարություններ են տրվել հետաքննական մարմնին:
Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ դեպքի հետ անմիջական առնչություն ունի տուժած կնոջ ազգականը, ով հանդիսանում է Կապան քաղաքի բնակիչ՝ ծնված 1966 թվականին:
Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2018թ. սեպտեմբերի 17-ին` ժամը 11:00-ի սահմաններում, Կապան քաղաքի շենքերից մեկի հարևանությամբ գտնվող աստիճաններին տղամարդը հանդիպել է 66-ամյա կնոջը, նրանից գումար խնդրել և մերժում ստանալուց հետո, դրամապանակը բացահայտ հափշտակելու դիտավորությամբ, փորձել է այն վերցնել վերջինիս ձեռքից: Հանդիպելով կնոջ դիմադրությանը՝ քաշքշել է նրան, առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրել` պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող աջ նախաբազկի շրջանի ճանկռվածքներ:
Քաշքշուկի հետևանքով կինը, կորցնելով հավասարակշռությունը, վայր է ընկել աստիճանահարթակին, գլխով հարվածել գետնի անհարթ մակերեսին և ստացել փակ, բութ գանգուղեղային վնասվածք, ինչն էլ վերջինիս մահվան պատճառ է դարձել:
Վայր ընկնելուց հետո տղամարդը բացահայտ հափշտակել է կնոջ դրամապանակը, դրա մեջ եղած գումարը և նրան թողնելով դեպքի վայրում՝ հեռացել:
Նախաքննության ընթացքում անձին ճանաչման ներկայացնելու քննչական գործողության, նախաքննությամբ ձեռք բերված բազմաթիվ ապացույցների արդյունքում տղամարդը խոստովանել է իր կողմից առերևույթ կատարված հանցագործության փաստը:
Ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ՝ տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով և 176-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն` չհեռանալու մասին:
Նախաքննության ընթացքում պարզվել է նաև, որ տղամարդը հաշվառված է «Սյունիքի մարզի նյարդահոգեբուժական դիսպանսեր» ՓԲ ընկերությունում` անձի օրգանական խանգարում ախտորոշմամբ: Նրա նկատմամբ նշանակվել է դատահոգեբուժական փորձաքննություն:
Հափշտակված գողոնը նախաքննության ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է:
Նախաքննությունը շարունակվում է:
21:33 09.06.2025
Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակովՀրդեհների կանխարգելման և հնարավոր աղետներից խուսափելու կարևոր միջոցներից է արդյունավետ իրազեկումը։ Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց ՆԳ նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունն ու Փրկարար ծառայությունը շարունակում են իրականացնել անտառային և բուսածածկ տարածքներում հակահրդեհային կանոնների պահպանման վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումներ, որոնցում մինչ հունիսի 3-ը ներգրավված է եղել 528 փրկարարական ծառայող: Հանրային իրազեկման միջոցառումները նպատակ ունեն կանխարգելել հրդեհների […] ...
21:26 09.06.2025
Լոս-Անջելեսում զանգվածային անկարգությունները ազդել են հայ համայնքի վրա. Հանրապետական կուսակցության լրատվանիջոցները թիրախավորում են հայերինԼոս Անջելեսում ու հարևան քաղաքներում Դաշնային ազգային գվարդիային հաջողվել է վերահսկողության տակ վերցնել իրավիճակը: Հիշեցնենք՝ Հարավային Կալիֆորնիայում 2 օր տևած զանգվածային անկարգությունների հետևանքով կան հարյուրավոր ձերբակալվածներ, վիրավորներ, հրկիզված բազմաթիվ մեքենաներ: Ինչի՞ հետ էր կապված անկարգությունների այս բռնկումը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Մի քանի շաբաթ առաջ դաշնային իրավապահ մարմինները սկսել էին ռեյդեր՝ Լոս […] ...
21:19 09.06.2025
Ակտիվացնել ոստիկանության համակարգի չորս հենասյունային ուղղությունների համագործակցված աշխատանքը․ կայացել է օպերատիվ խորհրդակցությունՀունիսի 6-ին ՆԳ նախարարությունում տեղի է ունեցել օպերատիվ խորհրդակցություն, որը վարում էր ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։ Մասնակցում էին ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը, Ոստիկանության ղեկավար կազմը և համակարգի կառուցվածքային ստորաբաժանումների ծառայողներ։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Նախարար Սարգսյանը անդրադարձել է ոստիկանության համակարգում առավել բարձր կարգապահության ամրապնդման հարցին՝ անթույլատրելի համարելով ոստիկանության ծառայողների կողմից […] ...
21:14 09.06.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Օվկիանոսի հարցերով 3-րդ համաժողովի մեկնարկինՖրանսիայի Նիցցա քաղաք կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Օվկիանոսի հարցերով 3-րդ համաժողովի բացման նիստում: Նախագահի ելույթը. «Ինձ համար մեծ պատիվ է մասնակցել Օվկիանոսի հարցերով ՄԱԿ-ի 2025 թվականի համաժողովին, որն անցկացվում է այս գեղեցիկ քաղաքում։ Թույլ տվեք շնորհավորել հյուրընկալող Ֆրանսիայի կառավարությանը և համանախագահող Կոստա Ռիկային այս համաժողովի անցկացման կապակցությամբ […] ...
21:08 09.06.2025
ՔՊ պատգամավորների հետ կան բանակցություններ. Աղազարյանը՝ վարչապետի իմփիչմենթ սկսելու մասինԱնցած շաբաթվա վերջին հայտնի դարձավ, որ խորհրդարանական «Պատիվ ունեմ» խմբակցությունը որոշել է վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց սկսել: «Պատիվ ունեմ»-ը նաև որոշում է կայացրել վարչապետի թեկնածու առաջադրել Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանին: Սա այսպիսի միակ նախաձեռնությունը չէ: Նման գործընթաց սկսելու հայտ են ներկայացրել նաև ԱԺ անկախ պատգամավորներ Հովիկ Աղազարյանը և Հակոբ Ասլանյանը: Նրանց վարչապետի թեկնածուն էլ […] ...
21:00 09.06.2025
Հայաստանի և Եթովպիայի ԱԳ նախարարությունների միջև առաջին քաղաքական խորհրդակցություններըՀունիսի 9-ին Ադիս Աբեբայում կայացել են Հայաստանի Հանրապետության և Եթովպիայի Դաշնային ժողովրդավարական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև առաջին քաղաքական խորհրդակցությունները։ Պատվիրակությունները գլխավորում էին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Եթովպիայի արտաքին գործերի նախարարության պետնախարար Հադերա Աբերան։ Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: Խորհրդակցությունների ընթացքում կողմերը գոհունակությամբ արձանագրել են երկկողմ հարաբերություններում վերջերս արձանագրված դրական զարգացումները, […] ...