Նրա բացակայությունը կազդի խաղի ընթացքի վրա. ռուսաստանցի ֆուտբոլային հայտնի մեկնաբանները՝ Մխիթարյանի՝ Բաքու չմեկնելու մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2024
  • $
    395.10
  • RUBLE
    4.19
  • 420.39
WEATHER
+21.09 oC

Նրա բացակայությունը կազդի խաղի ընթացքի վրա. ռուսաստանցի ֆուտբոլային հայտնի մեկնաբանները՝ Մխիթարյանի՝ Բաքու չմեկնելու մասին

15:21 25.05.2019

Ռուսաստանցի հայտնի ֆուտբոլային մեկնաբաններ Նոբել Առուստամյանը և Միխայիլ Մասակովսկին Հայաստանում են: SHANTNEWS.am-ի հետ զրույցում նրանք մեկնաբանել են Հենրիխ Մխիթարյանի՝ Բաքու չմեկնելու, Եվրոպա լիգայի եզրափակչին չմասնակցելու որոշումը: Հեռուստամեկնաբանների բնորոշմամբ՝ հայ մարզիկը եվրոպական ֆուտբոլում իր ուրույն տեղն ունի և նրա չմասնակցելը կարող է ազդեցություն ունենալ «Արսենալ»-ի խաղի ընթացքի վրա:

«Կարծում եմ, որ սպորտը պետք է լինի քաղաքականությունից դուրս: Շատ ցավալի է, որ Հենրիխ Մխիթարյանը ու նաև հայ երկրպագուները չեն կարողանա մասնակցել Եվրոպա լիգայի եզրափակչին, չէ՞ որ դա մեծ իրադարձություն է: «Արսենալ»-ը շատ լուրջ ակումբ է, վստահ եմ, որ նրանք բազմակողմ ուսումնասիրություններ են կատարել որոշումն ընդունելուց առաջ: Ինչպես «Արսենալ»-ը, այնպես էլ Հենրիխը չեն ցանկացել ռիսկի դիմել: Մխիթարյանը եվրոպական ֆուտբոլի աստղ է, «Արսենալ»-ի համար կարևոր խաղացող, բնականաբար, նրա բացակայությունն ազդեցություն կունենա խաղի ընթացքի վրա»,- ասաց Առուստամյանը:

Իսկ Միխայիլ Մասակովսկին հայտնեց, որ շատ է հարգում ու գնահատում հայ մարզիկին:

«Քաղաքական հարցերը տեղ ունեն մեր կյանքում, այդ թվում` սպորտում: Չենք կարող ասել, որ ֆուտբոլն ամբողջությամբ դուրս է քաղաքականությունից: Ինչ վերաբերում է Հենրիխ Մխիթարյանին, ես նրան շատ եմ հարգում, նա ուժեղ խաղացող է: Հասկանում եմ՝ ինչով էր նա առաջնորդվում որոշումն ընդունելիս, բայց ինքս մեծ հույսեր ունեի, որ Հենրիխը կմեկներ: Ի վերջո, դա հնարավորություն էր՝ մտերմացնելու երկու ազգերին»,- ասաց հեռուստամեկնաբանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վաշինգտոնը Թբիլիսիին կոչ է անում չանտեսել նախազգուշացումները

11:43 18.04.2024

Վաշինգտոնը Թբիլիսիին կոչ է անում չանտեսել նախազգուշացումները

Ամերիկայի Միացյալ Նահանգների (ԱՄՆ) Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելն արձագանքել է Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմից կրկին նախաձեռնած և առաջին ընթերցմամբ ընդունված «գործակալների օրենքին»: Նա կոչ է արել Վրաստանի իշխանություններին չանտեսել նախազգուշացումները, որ օրենքի նախագիծը չի համապատասխանում Եվրամիության նորմերին,  փոխանցում է «Ալիք մեդիան»: «Մենք խորապես մտահոգված ենք, որ այս օրինագիծը եթե ընդունվի, կխարանի քաղաքացիական […] ...

Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեին Հայաստանը կներկայանա պաշտոնական տաղավարով

11:35 18.04.2024

Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեին Հայաստանը կներկայանա պաշտոնական տաղավարով

Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեի Հայաստանի պաշտոնական տաղավարը, որը գտնվում է «Մագազինո դել սալե» հարթակում, պատրաստվում է ընդունել այցելուներին։ Տաղավարի բացման արարողությանը մասնակցելու նպատակով Վենետիկում են գտնվում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը և Ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը, որը նաև Հայաստանի պաշտոնական տաղավարի համակարգողն է: Ապրիլի 17-ին նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը շրջել է […] ...

Վեդանտ Պատելն անդրադարձել է ՌԴ խաղաղապահ ուժերի՝ Լեռնային Ղարաբաղից դուրսբերմանը

11:12 18.04.2024

Վեդանտ Պատելն անդրադարձել է ՌԴ խաղաղապահ ուժերի՝ Լեռնային Ղարաբաղից դուրսբերմանը

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը ճեպազրույցում անդրադարձել է ՌԴ խաղաղապահ ուժերի՝ Լեռնային Ղարաբաղից դուրսբերմանը։ Նրան խնդրել են մեկնաբանել, թե ինչ ազդեցություն կունենա Հարավային Կովկասի իրավիճակի վրա այն, որ ՌԴ-ն հանում է իր զորքերը Լեռնային Ղարաբաղից և տեղափոխում է Ուկրաինա: «Ինչպես գիտեք, մենք մասնակից չենք եղել եռակողմ բանակցությունների, որով ավարտվեցին մարտերը Լեռնային Ղարաբաղում 2020 թվականին և […] ...

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալն ընդունել է ԱՄՆ դեսպանատան տնտեսական և առևտրային բաժնի ղեկավարին

11:07 18.04.2024

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալն ընդունել է ԱՄՆ դեսպանատան տնտեսական և առևտրային բաժնի ղեկավարին

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանն ընդունել է ԱՄՆ դեսպանատան տնտեսական և առևտրային բաժնի ղեկավար Ուորեն Վիլսոնին։ Հարությունյանն ընդգծել է հանքարդյունաբերության կարևորությունը ՀՀ կառավարության համար և շնորհակալություն հայտնել հյուրին այդ ոլորտում համագործակցության ԱՄՆ պատրաստակամության համար։ Նախարարի տեղակալը նաև շեշտել է Հայաստանում ընդերքօգտագործման ոլորտում ամերիկյան կապիտալի ներգրավվածության հանգամանքը և կարևորել հանքարդյունաբերության ոլորտում ԱՄՆ-ի հետ փորձի փոխանակման […] ...

ՀՀ ԱԳ նախարարը Սաուդյան Արաբիայի Էկոնոմիկայի և պլանավորման նախարարին է ներկայացրել Հարավային Կովկասում հարատև կայունության ու խաղաղության հասնելու ՀՀ տեսլականը

10:35 18.04.2024

ՀՀ ԱԳ նախարարը Սաուդյան Արաբիայի Էկոնոմիկայի և պլանավորման նախարարին է ներկայացրել Հարավային Կովկասում հարատև կայունության ու խաղաղության հասնելու ՀՀ տեսլականը

Ապրիլի 17-ին Ռիյադում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել է Սաուդյան Արաբիայի Էկոնոմիկայի և պլանավորման նախարար Ֆեյսալ բին Ֆադլ բին Մուհսին Ալ-Իբրահիմի հետ: Զրուցակիցները հանգամանալից քննարկել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև տնտեսական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ։ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո ժամանակն է […] ...

Ինչպես ենք հիշում Հոլոքոստը և Հայոց ցեղասպանությունը. Քյոլնի Ուրսուլինեն ռեալական դպրոցի աշակերտներն այցելել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ

10:16 18.04.2024

Ինչպես ենք հիշում Հոլոքոստը և Հայոց ցեղասպանությունը. Քյոլնի Ուրսուլինեն ռեալական դպրոցի աշակերտներն այցելել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ

ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի և Գերմանիայի Դաշնային Հանրապետության Քյոլնի Ուրսուլինեն ռեալական դպրոցի համագործակցության շրջանակում իրականացվող «Երիտասարդների աջակցման GO East» ծրագիրը, որն այս տարի ուներ «Ինչպես ենք հիշում Հոլոքոստը և Հայոց ցեղասպանությունը. հայացք Հայաստանի և Գերմանիայի անցյալին՝ ներկան և ապագան ձևավորելու և արժևորելու նպատակով» կարգախոսը, նպատակ ունի խթանել պատմական հիշողության պահպանման մշակույթը՝ որպես հետագա ցեղասպանությունների բացառման […] ...

BACK_TO_TOP