22:52 01.06.2019
Տասնչորս տարվա պատմություն՝ մաքառումներով ու հրաշքներով լեցուն: Ուղեղի բնածին հիվանդությամբ լույս աշխարհ եկած Սառայի կյանքը «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում պե՛տք է շարունակվեր: Կենսաբանական ծնողները հուսալքվել էին ու հրաժարվեցին երեխայի հետագա խնամքից: Բժիշկները, սակայն, պայքարեցին նրա կյանքի համար:
Բժշկական կենտրոնում բուժվելուց հետո Սառան տեղափոխվեց «Մայր Թերեզայի քույրեր» կաթոլիկ միսիոներների բարեգործական կազմակերպության խնամքին: Այստեղ պատմությունն անհավանական շրջադարձ կատարեց: Նիգերիայի Բենին Սիթի քաղաքում, քրիստոնյա ընտանիքում ծնված Ֆլորա Մինասը ամուսնացած էր Աֆրիկայում հաստատված, ծագումով Հնդկաստանից, արմատներով՝ հայ բժիշկ Աշլի Մինասի հետ: Երեք երեխաների հետ 90-ականներին Հայաստան տեղափոխված տիկին Ֆլորան այստեղ գտավ իր չորրորդ զավակին:
Մինասների ընտանիքում մեծացող երեք հայ փոքրիկներին՝ Սիրունին, Վանիկին և Տիգրանին միացավ նաև ամենափոքրը՝ Սառան: Այնուհետեւ՝ բազմաթիվ վիրահատություններ Հայաստանում, հետո՝ Իտալիայում:
Հաղթեցին, Սառան ապրեց:
14 տարի անց, Սառան մոր և քրոջ հետ այցելել է «Սուրբ Աստվածամայր», որտեղից սկսվել էր նրա արտասովոր կյանքը: Օրը պատահական չի ընտրված: Երեխաների պաշտպանության միջազգային օրը Սառա Մինասն իր ներկայությամբ ոգևորում է բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում բուժվող փոքրիկներին։
20:18 20.07.2025
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետիցՀուլիսի 20-ին` ժամը 13։25-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արևածագի ձորում ավտոմեքենան ընկել է գետը. ներսում կան քաղաքացիներ: Ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ գետանցում իրականացնելու ժամանակ «JEEP» մակնիշի ավտոմեքենան […] ...
19:38 20.07.2025
Սպերցյանի գոլն ու գոլային փոխանցումն օգնել է «Կրասնոդարին» հաղթել մեկնարկային տուրում. ՌՊԼՌուսաստանի Պրեմիեր լիգայի 2025/2026 մրցաշրջանի մեկնարկային տուրում «Կրասնոդարը» արտագնա խաղում 3:0 հաշվով հաղթանակ է տարել «Պարի Նիժնի Նովգորոդի» նկատմամբ: Կազանի «Ակ Բարս Արենայում» կայացած խաղում գոլեր են խփել Դիեգո Կոստան և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, ով նաև գոլային փոխանցում է կատարել: Սպերցյանը խաղը սկսել է մեկնարկային կազմում և փոխարինվել 77-րդ րոպեին: «Պարի Նիժնի […] ...
19:10 20.07.2025
Ջրափրկարարներն ափ են դուրս բերել դեռահասինՀուլիսի 20-ին` ժամը 14։30-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 3-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են դեռահասի, ով ջրային ներքնակով ափից հեռացել է մոտ 2 կմ։ Ջրափրկարարներն օպերատիվ արձագանքելով իրավիճակին՝ դեռահասին անվնաս դուրս են բերել ափ։ ...
18:39 20.07.2025
ՃՏՊ Թալին-Հացաշեն ավտոճանապարհին․ կա զոհ և տուժածՀուլիսի 20-ին` ժամը 15։33-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արեգ-Հացաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է և բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Թալին-Հացաշեն ավտոճանապարհի 12-րդ կմ-ի մոտակայքում «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի […] ...
18:12 20.07.2025
Ինդոնեզիայի ափերի մոտ ուղևորատար լաստանավ է այրվելԻնդոնեզիայի Հյուսիսային Սուլավեսի նահանգի ափերի մոտ հրդեհ է բռնկվել 280 մարդ տեղափոխող ուղևորատար լաստանավում, ուղևորները ցատկել են նավից՝ կրակից խուսափելու համար: Առայժմ հաղորդվում է մեկ մարդու մահվան մասին։ Այս մասին կիրակի օրը հայտնել է «Ջակարտա Փոստ» թերթը։ «Կիրակի օրը Հյուսիսային Սուլավեսիի ափերի մոտ ուղևորատար «Բարսելոնա» լաստանավը հրդեհվել է, ինչի հետևանքով շատ ուղևորներ ստիպված են եղել […] ...
17:37 20.07.2025
Վիետնամում նավաբեկության զոհերի թիվն աճել էՎիետնամի Քուանգ Նինհ նահանգի ափերի մոտ շաբաթ օրը ցերեկը 48 զբոսաշրջիկ և անձնակազմի հինգ անդամ տեղափոխող զբոսանավի խորտակման հետևանքով զոհվածների թիվը հասել է 38-ի, փրկվել է 10 մարդ, հայտնում է վիետնամական VNExpress լրատվական պորտալը։ Ավելի վաղ հաղորդվել էր 34 զոհի և 11 փրկվածի մասին։ «Կիրակի՝ հուլիսի 20-ին, որոնողական-փրկարարական գործողությունը ղեկավարող սահմանապահները հայտնաբերել և ջրից դուրս […] ...