15:54 05.06.2019
Մարմարիկի ջրամբարն այս տարի առաջին անգամ ամբողջությամբ լցվել է: Այս մասին տեղեկացնում է Ջրային կոմիտեն:
Մարմարիկի ջրամբարը, որը տեղակայված է ՀՀ Կոտայքի մարզի Արտավազ համայնքից 0.5 կմ հեռավորության վրա, Մարմարիկ գետի հունում, ունի 55 մ բարձրությամբ պատվար, 24 միլիոն խ/մ ընդհանուր ծավալ և 23 միլիոն խ/մ օգտակար ծավալ:
Այն վերականգնվել է Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Պատվարների անվտանգության ծրագրի» օժանդակությամբ:
Ջրային կոմիտեն նշել է, որ Մարմարիկի ջրամբարն իր նշանակությամբ՝ «Ջրի ազգային ծրագրի մասին» ՀՀ օրենքով դասվում է պետական նշանակության օբյեկտների ցանկում:
Ի դեպ, Մարմարիկի ջրամբարի առաջին ջրալցումը սկսվել է 2013թ. մարտին:
Ջրամբարի վերականգնումից հետո Մարմարիկի ջրամբարում 2013-2018թթ. առավելագույն կուտակված ջրի ծավալները եղել են՝
2013թ․ մայիսի 31-ին՝ 10,45 մլն/մ
2014թ. հունիսի 27-ին՝ 17.28 մլն խ/մ
2015թ. հուլիսի 4-ին՝ 21.26 մլն խ/մ
2016թ․մայիսի 31-ին՝ 19.97 մլն խ/մ
2017թ. հունիսի 23-24-ին՝ 21.69 մլն խ/մ
2018թ. հունիսի 6-ին՝ 10․808 մլն խ/մ
2019թ. մայիսի 27-ին ջրամբարն առաջին անգամ լցվել է ամբողջ ծավալով՝ մոտ 24 մլն խ/մ և սկսել է աշխատել հեղեղային ջրթող կառուցվածքը, որով ջրամբար մուտք գործող հեղեղային ջրերն անվնաս ու ապահով տեղափոխվել են ներքին բիեֆ՝ գետահուն:
00:30 14.05.2025
Լիլիթ Մակունցը հայ գործարարների հետ քննարկել է ՀՀ-ԱՄՆ տնտեսական և առևտրային համագործակցությանը վերաբերող հարցերՄայիսի 12-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը դեսպանությունում հյուրընկալեց «SelectUSA» ներդրումային գագաթաժողովի շրջանակներում Վաշինգտոն ժամանած հայ գործարար համայնքի ներկայացուցիչներին։ Այս մասին հայտնել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։ Հանդիպմանը քննարկվեցին ՀՀ-ԱՄՆ տնտեսական և առևտրային համագործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության և հայ գործարար շրջանակների համագործակցության հնարավորությունները։ ...
00:19 14.05.2025
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների Royal Investment Bureau ներդրումային ընկերության պատվիրակությանըՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների Royal Investment Bureau ներդրումային ընկերության պատվիրակությանը՝ գործադիր տնօրեն Սուլթան Իսա Ալ Մատրուշիի գլխավորությամբ։ Այս մասին հայտնել են ՏԿԵ նախարարությունից: Հանդիպման ընթացքում Սուլթան Իսա Ալ Մատրուշին ներկայացրել է ընկերության գործունեության հիմնական ուղղությունները և հարուստ փորձը։ Միաժամանակ հայտնել է, որ Royal Investment Bureau-ն […] ...
00:09 14.05.2025
«Երիտասարդ արքա»․ Ռեշֆորդը՝ Յամալի մասին«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը, որը վարձավճարով խաղում է «Ասթոն Վիլայում», գովել է «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի երիտասարդ հարձակվող Լամին Յամալին։ «Երիտասարդ արքա» — գրել է Ռեշֆորդը X սոցիալական ցանցում։ 17-ամյա Յամալը «Բարսելոնայի» առաջին թիմում խաղում է 2023 թվականից։ Այս մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 52 խաղ և կատարել 40 արդյունավետ գործողություն (16 գոլ […] ...
23:59 13.05.2025
«Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարող լանջերի շուրջ նոր քաղաքային անտառ է հիմնվելՏասնամյակներ շարունակ անխնամ մնացած ու շինաղբով պատված «Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարող լանջերի շուրջ 15 հա տարածքում ևս նոր քաղաքային անտառ ենք հիմնել. անցկացվել է 7 կմ ոռոգման նոր ցանց: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Վերջին 3 տարում Երևանում ընդհանուր առմամբ ավելացրել ենք շուրջ 55 հա նոր կանաչ տարածք, որից […] ...
23:53 13.05.2025
Թբիլիսյան խճուղում բախվել են «Chevrolet»-ն ու «Kia»-ն. կա վիրավորՄայիսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:10-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում բախվել են Արարատի մարզի բնակիչ 39-ամյա Նելսոն Ս.-ի վարած «Kia» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 25-ամյա Բագրատ Ս.-ի վարած «Chevrolet» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Chevrolet»-ի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց։ Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ […] ...
23:47 13.05.2025
Պեսկով. Ռուսաստանի պատվիրակությունը մայիսի 15-ին Ստամբուլում կսպասի ուկրաինացի ներկայացուցիչներինՌուսական պատվիրակությունը հինգշաբթի օրը կլինի Ստամբուլում և այնտեղ կսպասի ուկրաինական կողմին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ВГТРК -ի լրագրող Պավել Զարուբինի հարցին։ «Մենք գնահատում ենք միայն (խմբ.Ռուսաստանի) նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունները, որն առաջարկել էր հինգշաբթի օրը Ստամբուլում պատվիրակությունների միջև բանակցություններ անցկացնել։ Մեր պատվիրակությունը կլինի այնտեղ և կսպասի ուկրաինական կողմին», – […] ...