ՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստերը պետք է լինեն բաց. Զարուհի Փոստանջյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 03 2024
  • $
    394.46
  • RUBLE
    4.27
  • 425.62
WEATHER
+16.09 oC

ՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստերը պետք է լինեն բաց. Զարուհի Փոստանջյան

13:39 19.06.2019

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ՊՊԾ գնդի գրավման գործով դատական հերթական նիստը հետաձգվել է: Պատճառը Մխիթար Ավետիսյանի դատարան չներկայանալն էր: Ըստ բժշկական փաստաթղթի` նա այսօր վիրահատվելու է: Մինչ դատական նիստի հետաձգվելը, սակայն, այլ միջնորդություններ էլ են եղել:

Պավել Մանուկյանի պաշտպանը նախ՝ միջնորդել է, որ վերջինս ներկա լինի նիստին, չնայած նախորդ դատական նիստի ընթացքում դատարանը Մանուկյանին 15 ժամով հեռացրել էր դահլիճից:

Պաշտպան Զարուհի Փոստանջյանը նաև միջնորդել է, որ դատական նիստերը լինեն բաց: 2 միջնորդությունն էլ մերժվել է:

Դատական նիստի հետաձգումից դժգոհ էր ամբաստանյալ Արմեն Բիլյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր

15:29 29.03.2024

«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր

Հայաստանի արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում կատարված ստուգողական գործողությունների արդյունքում հայտնաբերված խախտումների փաստով նշանակված ծառայողական քննությամբ պարզվել է, որ հիշյալ ՔԿՀ գլխավոր, առաջատար և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող 17 ծառայողներ թույլ են տվել ներքին կանոնակարգի բազմաթիվ կոպիտ խախտումներ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը։ Վերոգրյալի հիման վրա Քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ […] ...

Քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման ծրագրի ընթացքին վերաբերող մի շարք հարցեր

14:48 29.03.2024

Քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման ծրագրի ընթացքին վերաբերող մի շարք հարցեր

Մարտի 29-ին ՊՆ վարչական համալիրում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ: Քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման ծրագրի ընթացքին վերաբերող մի շարք հարցեր: Նախարարը պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին տվել է մի շարք հանձնարարականներ: ...

Կքննարկվի «Հայաստանի եվրաինտեգրման նոր հեռանկարները եւ մարտահրավերները» թեման

13:37 29.03.2024

Կքննարկվի «Հայաստանի եվրաինտեգրման նոր հեռանկարները եւ մարտահրավերները» թեման

Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 29-ի արտահերթ նիստում որոշել է ապրիլի 4-ին` ժամը 11:00-ին, ԱԺ նիստերի դահլիճում հրավիրել խորհրդարանական լսումներ: Կքննարկվի «Հայաստանի եվրաինտեգրման նոր հեռանկարները եւ մարտահրավերները» թեման: ...

Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին

12:51 29.03.2024

Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին

Մարտի 29-ին՝ ժամը 12։30-ի դրությամբ, միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ ...

Հայաստանն առաջին անգամ կմասնակցի ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին

11:34 29.03.2024

Հայաստանն առաջին անգամ կմասնակցի ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին

Հայաստանն ապրիլին առաջին անգամ կմասնակցի Եվրամիության երկրների խորհրդարանների նախագահների՝ Իսպանիայում կայանալիք հավաքին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: «Առաջին անգամ Հայաստանը մասնակցելու է ԵՄ երկրների ԱԺ նախագահների հավաքին, որը տեղի է ունենալու Իսպանիայում գալիք ամսվա կեսերին: Հայաստանն առաջին անգամ է հրավիրված»,–ասել է Սիմոնյանը: ԱԺ նախագահի տեղեկությամբ՝ […] ...

Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

11:13 29.03.2024

Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

ՀՀ ՊԵԿ էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչությունում օրերս հայտնաբերվել է մաքսային կանոնների խախտման նոր դեպք։ Աբու-Դաբի-Երևան չվերթով ՀՀ ժամանած քաղաքացին ՊԵԿ Էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչության ուղևորների մաքսային հսկողության բաժնում հատել է «Կանաչ ուղի» մուտքի գիծը, որը համարվում է մաքսային հայտարարագրման ենթակա ապրանքների բացակայության մասին ֆիզիկական անձի կողմից արված […] ...

BACK_TO_TOP