ՀՀ-ում առկա խնդիրների լուծման միակ բանալին գիտելիքն է. Նիկոլ Փաշինյան  – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 04 2024
  • $
    391.44
  • RUBLE
    4.20
  • 416.84
WEATHER
+25.09 oC

ՀՀ-ում առկա խնդիրների լուծման միակ բանալին գիտելիքն է. Նիկոլ Փաշինյան 

16:00 02.07.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Մոսկվայի Միխայիլ Լոմոնոսովի անվան պետական համալսարանի երևանյան մասնաճյուղի առաջին շրջանավարտների ավարտական վկայականների հանձնման արարողությանը:

Վարչապետը համալսարանի ռեկտոր Վիկտոր Սադովնիչիի ուղեկցությամբ շրջայց է կատարել համալսարանի տարածքում: Այնուհետև Նիկոլ Փաշինյանն ու Վիկտոր Սադովնիչին համալսարանի հարակից պուրակում տնկել են անվանական եղևնիներ և մասնակցել դիպլոմների հանձնելու հանդիսավոր արարողությանը։

ՀՀ վարչապետը իր շնորհավորական խոսքում, մասնավորապես, նշել է.

«Շնորհավորում եմ բոլորիս Մոսկվայի պետական համալսարանի երևանյան մասնաճյուղի առաջին շրջանավարտներին դիպլոմների հանձնման օրվա կապակցությամբ: Այսպիսի համալսարանի գոյությունը Հայաստանում, Երևանում լիարժեք համընկնում է ապագայի վերաբերյալ մեր ունեցած պատկերացումների հետ, որովհետև մենք համոզված ենք, որ բոլոր այն խնդիրները, որ գոյություն ունեն Հայաստանի Հանրապետությունում, ունեն լուծման մեկ բանալի, և այդ բանալին գիտելիքն է, իմացությունն է, հետազոտությունն է: Եվ ահա նման համալսարանները Հայաստան են բերում իրենց հետ կրթության, գիտության հետազոտության ոլորտում գոյություն ունեցող ահռելի մի փորձ, և այդ փորձի առկայությունից օգտվելը մեզ համար, մեր քաղաքացիների համար, մեր երիտասարդների համար բացառիկ հնարավորություն է:

Ես ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել Ռուսաստանի Դաշնության կառավարությանն այս համալսարանի բացման գործում ցուցաբերած շահագրգռության և աջակցության համար: Նման համալսարանները մեզ հնարավորություն են տալիս ընդլայնել մեր մտահորիզոնը: Բազմիցս ասել եմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները՝ որպես ռազմավարական տեսլական, պիտի առնվազն մի քանի օտար լեզուների տիրապետեն: Եվ այդ շարքում ռուսերենն ունի կարևոր և առանձնահատուկ նշանակություն: Ես ուրախ եմ, որ Մոսկվայի պետական համալսարանի գործունեությունը Հայաստանում ոչ միայն մեզ հնարավորություն է տալիս հաղորդակցվել այն հսկայական փորձի հետ, որ այն իր հետ բերում է, այլև Հայաստանում ռուսերենի ընդլայնման և զարգացման նոր հարթակ է դառնում:

Սիրելի շրջանավարտներ, շնորհավորելով ձեզ, շատ կարևոր և սիմվոլիկ եմ համարում, որ ահա առաջին շրջանավարտներն իրենց դիպլոմները ստանում են նոր Հայաստանում: Այն փոփոխությունները, որ այսօր Հայաստանում տեղի են ունենում, տեղի են ունենում ձեր աջակցությամբ և ձեր մասնակցությամբ: Եվ այսօր դուք՝ որպես շրջանավարտ, որպես արդեն բակալավրի կոչում ունեցող, բարձրագույն կրթություն ունեցող անձինք, անշուշտ ձեր նպաստն եք բերելու Հայաստանի հետագա զարգացմանը, ձեր նպաստն եք բերելու հայ-ռուսական հետագա հարաբերությունների զարգացմանը, որն ինչպես Հայաստանի համար ունեցել է ռազմավարական նշանակություն, այնպես էլ ունի և պիտի ունենա: Ես ուզում եմ ձեզ և մեզ բոլորիս հաջողություն մաղթել մեր հայրենիքի զարգացման և շենացման գործում: Եվ համոզված եմ, որ ձեզնից յուրաքանչյուրը ծանոթ է մեր հայտնի կարգախոսին և այսօր առավել ևս դուք պիտի իմանաք, որ Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց, որ այդ մեկ մարդը ձեզնից յուրաքանչյուրն է: Ես ձեզ հաջողություն եմ մաղթում ձեր հետագա գործունեության մեջ, որովհետև ձեր հաջողությունը Հայաստանի հաջողությունն է, ձեր հաջողությունը հայ ժողովրդի հաջողությունն է և, հիմա առավել ևս՝ ձեր հաջողությունը Մոսկվայի պետական համալսարանի հաջողությունն է, որովհետև պիտի մեծացնի նրա հեղինակությունը, պիտի բարձրացնի նրա առանց այն էլ բարձր անունը»:

Այնուհետև տեղի է ունեցել դիպլոմների հանձնման արարողությունը: Համալսարանում գտնվելու ընթացքում Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել նաև ՄՊՀ համալսարանի ռեկտոր Վիկտոր Սադովնիչիի հետ:

2015 թվականին Երևանում իր գործունեությունը սկսած Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մասնաճյուղն այս տարի ավարտել է 42 շրջանավարտ, որից 13-ը՝ կարմիր դիպլոմով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են 2024 թ. առաջին եռամսյակի պետական բյուջեի կատարմանը վերաբերող հարցեր

15:08 23.04.2024

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են 2024 թ. առաջին եռամսյակի պետական բյուջեի կատարմանը վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ՀՀ 2024 թվականի առաջին եռամսյակի պետական բյուջեի կատարմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել գերատեսչությունների կողմից իրականացված կապիտալ ծախսերի կատարմանը, հարկային և մաքսային եկամուտների ցուցանիշներին, արտաքին առևտրաշրջանառության տեմպերին և առաջիկա միտումներին: Նշվել է, որ հունվար-փետրվար ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 16,3 […] ...

Երվանդաշատում օծվել է Սուրբ Աստվածածին եկեղեցին

14:24 23.04.2024

Երվանդաշատում օծվել է Սուրբ Աստվածածին եկեղեցին

Մոտ 10 տարում կառուցված բազիլիկ, փոքր զանգակատնով, Երվանդաշատի Սուրբ Աստվածածին եկեղեցու խորանը, մկրտության ավազանը, սյուները սրբալույս մյուռոնով օծել է Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն եպիսկոպոս Ադամյանը: Նա նորաօծ եկեղեցում անդրանիկ Սուրբ Պատարագն է մատուցել: Սուրբ Աստվածածինը կունենա այցելու հոգևորական, որը պարբերաբար արարողություններ կիրականացնի: ...

Նոյեմբերյան համայնքի ղեկավար կազմն ու գյուղերի վարչական ղեկավարները չեն աջակցում սահմանազատմանը և չեն մասնակցում գործընթացին․ համայնքապետարան

13:16 23.04.2024

Նոյեմբերյան համայնքի ղեկավար կազմն ու գյուղերի վարչական ղեկավարները չեն աջակցում սահմանազատմանը և չեն մասնակցում գործընթացին․ համայնքապետարան

Նոյեմբերյանի համայնքապետարանը հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ համայնքի ղեկավար կազմը և սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները չեն աջակցում Տավուշի հատվածում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացին և դրան որևէ մասնակցություն չունեն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտարարության մեջ նշված է, որ Նոյեմբերյան համայնքի Բաղանիս, Ոսկեպար գյուղերի տարածքում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման աշխատանքները պարունակում են ծայրահեղ վտանգավոր ռիսկեր։ Նշվում […] ...

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետ Հանա Թոբուրնն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

13:03 23.04.2024

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետ Հանա Թոբուրնն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի աշխատակազմի ավագ փորձագետ Հանա Թոբուրնն ապրիլի 23-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի ուղեկցությամբ: Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, […] ...

Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ

12:43 23.04.2024

Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ

Կատարի արտաքին գործերի նախարարությունը ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը սահմանի սահմանազատման վերաբերյալ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կատարի ԱԳՆ-ի հայտարարությունը հրապարակել է Կատարի ազգային լրատվական գործակալությունը։ Համաձայն հայտարարության՝ Կատարը հույս ունի, որ նախնական համաձայնությունը ճանապարհ կհարթի երկու կողմերի միջև չլուծված խնդիրների լուծման համար՝ երկխոսության և խաղաղ միջոցներով: ...

Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 4-6 աստիճանով

12:39 23.04.2024

Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 4-6 աստիճանով

Երևանում ապրիլի 23-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում ապրիլի 23-ի, 27-28-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 24-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևելյան՝ 2-4մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 16-20մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 25-28-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։ ...

BACK_TO_TOP