Մեր տուն են զանգել ու ասել` երեխաներդ տուն չեն գա, եթե շարունակես պայքարել. բնապահպան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 03 2024
  • $
    394.46
  • RUBLE
    4.27
  • 425.62
WEATHER
+13.09 oC

Մեր տուն են զանգել ու ասել` երեխաներդ տուն չեն գա, եթե շարունակես պայքարել. բնապահպան

18:30 17.08.2019

«Փակվել է Ամուլսարի ճանապարհը, բայց չի փակվում Զանգեզուրի ճանապարհը, ինչո՞ւ: Եթե մեզ համար կարևորը բնությունն է, ինչի՞ փակ չէ Զանգեզուրի պղնձամոլիբտենային, Ագարակի պղնձամոլիբտենային կամ Լոռու հանքավայրերի ճանապարհները, որոնք տարիներ շարունակ արդեն կեղտոտում են և այն տեխնիկայով, որով աշխատում են, հազարավոր անգամ ավելի վատն են: Ամուլսարի դեպքում ավելի նոր տեխնոլոգիաներ են օգտագործվում»,- SHANTNEWS.am-ի տաղավարում ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հայկ Գևորգյանը հարց ուղղեց իրավաբան, բնապահպան Նազենի Վարդանյանին, որին վերջինս արձագանքեց.

«Դուք ձեր հարցադրմանը հավատո՞ւմ եք, թե՞ հաջորդ մանիպուլյացիան եք ուզում անել: Դուք դրա մասնագետը չեք, որպեսզի ասեք` նո՞ր տեխնոլոգիա է, թե՞ ոչ: Քաջարանը ստեղծվել է 1950-ականներին: Այն ժամանակ ես ծնված չէի, որ խոսեի: Մարդկանց գիտակցությունը այդքան բարձր չի եղել, բայց իշխանության գիտակցությունը այնքան բարձր է եղել, որ փոքր հանքերը կոնսերվացրել են: Եթե մոլիբդենի արտադրությամբ մենք աշխարհում 7-րդ տեղն ենք գրավել, ապա ոսկու առումով միջազգային հարթությունում մենք որևէ նշանակալի դեր չունենք: Քաջարանի ճանապարհը փակ չէ, որովհետև բնակչները այդտեղ ապրում են որպես Քաջարանի աշխատողներ: Ջերմուկի բնակիչները 70-80 տարի ապրում են առողջարանային տարածքում: Ջերմուկում մեծացած երեխաները չեն գնացել հանքափոր դառել, նրանք գնացել են Բժշկական համալսարան և բժիշկ են դարձել»:

Գևորգյանին ուղղված այն հարցին, թե արդյո՞ք անուղղակիորեն հաստատում է Ամուլսարի գործարկումը՝ ավելի նոր տեխնոլոգիաներով ու ավելի քաղաքակիրթ եղանակներով, Գևորգյանը հերքեց` նշելով.

«Պարզապես վնասներով Ամուլսարը մի քանի անգամ ավելի անվնաս է, քան Զանգեզուրի պզնձամոլիբդենայինը»:

Նազենի Վարդանյանը նշեց, որ Քաջարանի գործով կա քրեական գործ, խոսեց նաև Թեղուտի մասին, որտեղ տեղի ունեցածը որակեց բնապահպանական աղետ:

Բանավեճի մանրամասները` տեսանյութում:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է

16:50 28.03.2024

Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին Վանաձորի 20-ամյա բնակչուհի Մ.Գ.-ի մահվան էական հանգամանքներ: 2022 թվականի օգոստոսի 25-ին «Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ արձանագրվել է նույն օրն իրենց մոտ տեղափոխված հղի կնոջ մահը։ Դեպքի առթիվ […] ...

Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը

16:46 28.03.2024

Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելը կարծում է, որ Ֆրանսիան անելիք ունի Հայաստանի պաշտպանունակությունը և ինքնիշխանությունն ամրապնդելու հարցում։ Նրա խոսքով՝ Ֆրանսիան դարձել է Հայաստանի առանցքային գործընկերը պաշտպանության ոլորտում, ինչը երկրին թույլ է տալիս Հայաստանին հավասարակշռել հարաբերությունները իր ագրեսիվ հարևանի՝ Ադրբեջանի հետ։ «Արմենպրես»-ին տված հարցազրույցում Անն-Լորանս Պետելը խոսել է ԼՂ հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ […] ...

Խոտ գյուղում այրվել է անասնակեր

16:40 28.03.2024

Խոտ գյուղում այրվել է անասնակեր

Մարտի 28-ին՝ ժամը 12:51-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խոտ գյուղի 1-ին փողոցում գտնվող տներից մեկի բակում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ տան 1-ին հարկում այրվում է կուտակած անասնակեր: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:55-ին, […] ...

ՏԿԵ նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստը

16:24 28.03.2024

ՏԿԵ նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստը

Երեկ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստը, որը նախագահել է ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի Կառավարման խորհրդի նախագահ, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ Խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված են եղել Տեսչական մարմնի ընթացիկ ու առաջիկա գործունեությանն առնչվող հարցեր։ Դրանց […] ...

Դեղերը, վիտամինները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

16:17 28.03.2024

Դեղերը, վիտամինները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Երեխաները հետաքրքրասեր են և հաճախ ուսումնասիրում են պայուսակների, պահարանների պարունակությունը: Գրավիչ փաթեթավորմամբ գունավոր հաբեր գտնելիս` երեխան դրանք ընկալում է որպես կոնֆետ և կարող է ունենալ համտեսելու ցանկություն: ՀՀ առողջապահության նախարարությունը զգուշացնում է. «Սիրելի ծնողնե՛ր, հիշե՛ք, որ ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում: Նախքան երեխային վիտամին կամ դեղ […] ...

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

16:06 28.03.2024

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Վրաստան բարեկամական խմբի ղեկավար Ռուբեն Ռուբինյանը մարտի 28-ին ընդունել է Վրաստանի խորհրդարանի կրթության, գիտության եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Գիվի Միքանաձեի գլխավորած պատվիրակությանը: Խոսելով երկկողմ կապերից` ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են: Ռուբեն Ռուբինյանի գնահատմամբ վերջին տարիներին վերելք է ապրում միջխորհրդարանական համագործակցությունը, որին նպաստում է բարեկամական խմբերի […] ...

BACK_TO_TOP