«Գեոմայնինգ» ընկերությունը կրկին ցանկանում է բազմամետաղներ որոնել Վարդենիսի հանքերևակման տարածքում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 04 2024
  • $
    388.60
  • RUBLE
    4.22
  • 416.73
WEATHER
+26.09 oC

«Գեոմայնինգ» ընկերությունը կրկին ցանկանում է բազմամետաղներ որոնել Վարդենիսի հանքերևակման տարածքում

15:11 05.09.2019

«Գեոմայնինգ» ընկերությունը կրկին ցանկանում է բազմամետաղներ որոնել Գեղարքունիքի մարզի Վարդենիսի հանքերևակման տարածքում: Այս մասին հայտնում է Ecolur-ը: Ընկերությունը ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն է ներկայացրել 2019-2021 թթ-ին երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների նախնական գնահատման հայտը, որի 2-րդ հանրային լսումները նշանակված են ս.թ. սեպտեմբերի 12-ին՝ ժամը 12:00-ին, Գեղարքունիքի մարզի Ծովինարի համայնքապետարանում և նույն օրը՝ ժամը 16:00-ին, Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Վարդահովիտ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում:

Նշենք, որ «Գեոմայնինգ»-ը Վարդենիսի հանքերևակման տարածքում մետաղներ որոնելու հայտ ներկայացրել էր նաև 2015 և 2017 թթ-ին: Այս ընկերության հիմնական բաժնետերը «Դանդի Փրիշս Մեթալս» կանադական ընկերությունն է, որը նախկինում շահագործում էր Սյունիքի մարզի Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրը:

Վարդենիսի բազմամետաղների հանքերևակումը գտնվում է ՀՀ Վայոց ձորի մարզում, Վարդենիս լեռնագագաթից հարավ, Գետիկվանք գյուղից հյուսիս-արևելք, Վարդահովիտից հյուսիս-արևելք, Եղեգնաձոր քաղաքից 40կմ դեպի հյուսիս: Հանքերևակման տարածքը տեղակայված է 2430- 3250մ բացարձակ բարձրությունների վրա:

Ըստ հայտի՝ ընկերությունը նախատեսում է ոսկի, արծաթ, պղինձ, ցինկ, կապար և մոլիբդեն որոնել հանքերևակման մոտ 195 կմ2 (19 483.56 հա) տեղամասում՝ Վայոց ձորի մարզի Եղեգիս, Մալիշկա և Գեղարքունիքի մարզի Ծովինար, Արծվանիստ, Կարճաղբյուր համայնքների վարչական տարածքներում:

Նախատեսվում է հորատել 10-17 հորատանցք: Հորատանցքերի միջին խորությունը կկազմի կկազմի 300մ: Աշխատանքների արդյունքում կառանձնացվի հանքերևակման հեռանկարային տեղամասը՝ հետագայում մանրակրկիտ հետախուզում կատարելու և գնահատելու նպատակով:

Հայտում նշվում է, որ ընկերությունը 2012 թ-ից սկսած որոնողահետախուզական աշխատանքներ է տարել հանքերևակման տարածքում: Իրականացվել են երկրաբանա-հանույթային, երկրաքիմիական աշխատանքներ, նմուշառում և լաբորատոր ուսումնասիրություններ:

Արդյունքում առանձնացվել է տարբեր հանքայնացման տիպերով երեք՝ «Արծիվ», «Արջուկ» և «Հազբի» հեռանկարային տեղամասերը։ Նախկինում ներկայացրած հայտում ևս ընկերությունը նախատեսում էր հետազոտել նշված տեղամասերը:

Համաձայն հայտի՝ հայցվող տարածքի ցածրադիր հատվածներում հնարավոր է հանդիպել ՀՀ բույսերի Կարմիր գրքում 7 բուսատեսակ՝ Allium woronowii Miscz. ex Grossh, Eryngium wanaturii, Smyrniopsis armena Schischk, Centaurea phaeopappoides Bordz, Beta macrorhiza Stev, Gladiolus hajastanicus Gabrielian, Botrychium lunaria.

Նշվում է, որ հայցվող տարածքը կենսամիջավայր է հանդիսանում ՀՀ Կարմիր գրքում գրանցված Օձակեր արծվի, Տափաստանային արծվի, Գաճաճ արծվի, Գառնանգղի, Գիշանգղի, Քարարծվի և Բվեճի համար:

Ըստ հայտի՝ Վարդենիսի հանքերևակման համար հայցվող տարածքը անմիջական սահմաններ չունի ԲՀՊՏ-ների հետ: Տեղամասից 1.1 կմ հեռավորության վրա գտնվում է «Ջերմուկի ջրաբանական» պետական արգելավայրը, 4.8 կմ հեռավորության վրա՝ «Հերհերի նոսրանտառային» պետական արգելավայրը և 1.4 կմ հեռավորության «Եղեգիս» պետական արգելավայրը: Հատկացված տարածքի եզրից մինչև «Սևան ազգային պարկի» մոտակա հատվածը՝ ավելի քան 10 կմ է:

Հայտի հեղինակները նշում են, որ որոնողական աշխատանքների ընթացքում արտադրական նպատակով ջրային ռեսուրսներ չեն օգտագործվելու, ջրի արտահոսքեր չեն լինելու:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

16:33 25.04.2024

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 25-ին ընդունել է Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական ժողովի փոխնախագահ Մուհամմադ Ալ-Աջլանիի գլխավորած պատվիրակությանը: «Սիրիացի ժողովուրդն ավելի քան մեկ դար առաջ ապաստան տվեց Օսմանյան կայսրությունում ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերին: Հատկանշական է, որ ձեր այցն այն օրերին է, երբ մենք նշում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը»,- ողջունելով պատվիրակությանը` նշել է […] ...

Հայաստանում կամրապնդվի հանրային տարածքների անվտանգությունը

16:25 25.04.2024

Հայաստանում կամրապնդվի հանրային տարածքների անվտանգությունը

Կառավարությունը հավանություն է տվել «Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերին: Նախագծերի ընդունման արդյունքում Ոստիկանությունը անհրաժեշտության դեպքում իրավունք կունենա պահանջել և ստանալ վերոգրյալ տեսահսկման համակարգերի տեսագրությունները, ինչպես նաև ունենալ հասանելիություն այդ համակարգերին՝ «Տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» ՊՈԱԿ-ի միջոցով՝ ամենօրյա 24-ժամյա իրական ժամանակի ռեժիմով: Նախագծերի ընդունման արդյունքում նաև կամրապնդվի Հայաստանի Հանրապետությունում […] ...

Ֆրանսիացի խորհրդարանականները հյուրընկալվել են ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում

16:20 25.04.2024

Ֆրանսիացի խորհրդարանականները հյուրընկալվել են ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում

Հայաստանն այսօր կայուն եւ ամուր քայլերով ձգտում է խաղաղության: Մենք անշեղորեն գնալու ենք պետական սահմանի գծման եւ այդ սահմանի անվտանգության պահպանությունն իրականություն դարձնելու ճանապարհով: Դա մեզ խաղաղության հասնելու իրավական հիմքերի հնարավորություն կտա. ասել է Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակության […] ...

Կներդրվի գանձապետական պարտատոմսերի փոխանակման աճուրդի մեխանիզմներ, կընդլայնվի ներքին պետական պարտքի գործիքակազմը

16:06 25.04.2024

Կներդրվի գանձապետական պարտատոմսերի փոխանակման աճուրդի մեխանիզմներ, կընդլայնվի ներքին պետական պարտքի գործիքակազմը

Կառավարությունն ընդունել է որոշում, որով առաջարկվում է ներդնել գանձապետական պարտատոմսերի փոխանակման աճուրդի մեխանիզմները և ընդլայնել ներքին պետական պարտքի գործիքակազմը՝ հնարավորություն ստեղծելով թողարկել գնաճով ինդեքսավորվող պարտատոմսեր: Փոխանակման աճուրդների իրականացումը կխթանի պետական գանձապետական պարտատոմսերի իրացվելիությունը և կբարձրացնի վերաֆինանսավորման ռիսկի կառավարման գործընթացի արդյունավետությունը: Նոր՝ գնաճին կցված պարտատոմսերի թողարկումը հնարավորություն կտա գնահատել ներքին պետական պարտքի շուկայի մասնակիցների գնաճային սպասումները: […] ...

Գնել Սանոսյանը և ՌԴ դեսպանը քննարկել են ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր

16:00 25.04.2024

Գնել Սանոսյանը և ՌԴ դեսպանը քննարկել են ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ժամանակ քննարկվել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր։ Քննարկվել են ենթակառուցվածքների զարգացման, միջտարածաշրջանային համագործակցության, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։ ...

Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեի գլխավորած պատվիրակությանը

15:44 25.04.2024

Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեի գլխավորած պատվիրակությանը

Ապրիլի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեի գլխավորած պատվիրակությանը: «Շնորհավորել եմ Մաքսիմ Լոնգանգեին՝ ԵԽ գրասենյակի ղեկավարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, և հաջողություններ մաղթել առաքելության ընթացքում։ Քննարկել ենք Երևանում ԵԽ գրասենյակի՝ «Մարդու իրավունքների ամրապնդումը Հայաստանի զինված ուժերում» ծրագրի անցկացմանն առնչվող հարցեր։ Ծրագիրը նպաստում է զինված ուժերում մարդու իրավունքների […] ...

BACK_TO_TOP