Քրեական ենթամշակույթի ազդեցությունն է, որ որևէ մեկը ոչինչ չգիտի. դիտորդը՝ ինքնասպանությունների մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 04 2024
  • $
    390.04
  • RUBLE
    4.18
  • 415.63
WEATHER
+20.09 oC

Քրեական ենթամշակույթի ազդեցությունն է, որ որևէ մեկը ոչինչ չգիտի. դիտորդը՝ ինքնասպանությունների մասին

13:08 10.09.2019

«Քրեակատարողական հիմնարկներում ինքնասպանության և ինքնավնասման դեպքեր». ՄԻՊ ներկայացուցչի ու դիտորդների մասնակցությամբ այս թեմայով քննարկում է այսօր հրավիրվել: Բանախոսները կարևորել են այդ հաստատություններում կանխարգելող միջոցառումների իրականացումը, այդ թվում՝ սոցիալ հոգեբանական ու իրավական ծառայությունների մատուցում: Ըստ գնահատականների՝ այդ մասով լուրջ թերացումներ կան:

«2016 թվականին մահվան 29 դեպք է արձանագրվել, 7-ը՝ ինքնասպանություն: 2017 թվականին՝ 17 մահվան դեպք, 2 ինքնասպանություն: 2018 թվականին արձանագրվել է 18 մահվան դեպք, 2-ը՝ ինքնասպանություն: 2019 թվականի առաջին կիսամյակում արձանագրվել է մահվան 13 դեպք, էլի 2 ինքնասպանություն: ՔԿՀ-ներում շատ դժվար է պատճառները բացահայտելը: Եթե խցում մի քանի հոգի են, պայմանավորվում են, բոլորը ոչ մի բան չգիտեն, ասում են՝ մտել է սանհանգույց, կախված ենք տեսել: Դա քրեական ենթամշակույթի ազդեցությունն է, որ որևէ մեկը ոչինչ չգիտի»,- ասաց ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամ Ռոբերտ Ռևազյանը:

Ռևազյանը խոսեց նաև ինքնավնասման դեպքերի մասին: Նրա խոսքերով՝ այս մասով վիճակագրությունն ավելի մտահոգիչ է:

«2016 թվականին արձանագրվել է ինքնավնասման 879 դեպք, 2017 թվականին արձանագրվել է 607 դեպք: Ընդ որում՝ 2016 թվականին արձանագրված դեպքերից 250-ը կատարվել է 2 անձի կողմից: Այսինքն՝ այդ անձինք հարյուրավոր ինքնավնասումներ են արել»,- ասաց Ռևազյանը;

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայ կինը՝ ցեղասպանության զոհ և հերոս. նոր ժամանակավոր ցուցադրության բացում ՀՑԹԻ-ում

20:20 23.04.2024

Հայ կինը՝ ցեղասպանության զոհ և հերոս. նոր ժամանակավոր ցուցադրության բացում ՀՑԹԻ-ում

Այսօր՝ ապրիլի 23-ին, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ժամանակավոր ցուցադրությունների սրահում տեղի է ունեցել «Հայ կինը՝ ցեղասպանության զոհ և հերոս» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացումը, որին մասնակցել են ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, ԱԺ մի խումբ կին պատգամավորներ, ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանը, ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սկվեչինսկին, ՀՅԴ […] ...

Շիրակի մարզպետի գլխավորությամբ Արթիկի համայնքապետարանում տեղի է ունեցել արտագնա խորհրդակցություն

17:56 23.04.2024

Շիրակի մարզպետի գլխավորությամբ Արթիկի համայնքապետարանում տեղի է ունեցել արտագնա խորհրդակցություն

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ Արթիկի համայնքապետարանում այսօր տեղի է ունեցել արտագնա խորհրդակցություն՝ Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանի, մարզային ու համայնքային իշխանությունների պատասխանատուների մասնակցությամբ: Այս մասին հայտնում են մարզպետի աշխատակազմից: Շիրակի մարզպետը ողջույնի խոսքում նշել է, որ համայնքային այցելությունները նպատակ ունեն համատեղ աշխատանքն առավել սերտացնելու և համագործակցության միջոցով առկա խնդիրները օր առաջ լուծելու․ «Ինձ համար […] ...

Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

17:52 23.04.2024

Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի մասնակցությամբ նախագահական նստավայրում տեղի է ունեցել Վարչական դատարանի դատավոր Օքսանա Դիլբանդյանի և Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Օհանյանի երդման արարողությունը: Հանրապետության նախագահը շնորհավորել է նորանշանակ դատավորներին և հաջողություններ մաղթել պատասխանատու աշխատանքում: ...

Կասեցվել է սանիտարահիգիենիկ կոպիտ խախտումներով գործող «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

17:48 23.04.2024

Կասեցվել է սանիտարահիգիենիկ կոպիտ խախտումներով գործող «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոնի տեսուչները, քաղաքացու ահազանգի հիման վրա, ստուգում են իրականացրել Իջևան քազաքում գործող «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտում։ Ստուգմամբ պարզվել է, որ այն գործում է սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներով։ Մասնավորապես՝ 🛑 սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող գույքն ու սարքավորումները չեն ենթարկվել պատշաճ մաքրման, 🛑 աշխատանքային մակերևույթները չեն […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ֆրանսահայերի խորհրդի նախագահ Դանիել Քյուրքչյանին

17:44 23.04.2024

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ֆրանսահայերի խորհրդի նախագահ Դանիել Քյուրքչյանին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ֆրանսահայերի խորհրդի նախագահ Դանիել Քյուրքչյանին և FASTEX-ի բիզնես զարգացման տնօրեն Արմանդ Փինարբասին: Հանրապետության նախագահը ողջունելով հյուրերին` կարևորել է Սփյուռքի հայկական կազմակերպությունների գործունեությունն ու Հայաստանի և Սփյուռքի միջև քաղաքական, տնտեսական մշակութային և կրթական ոլորտներում սերտ կապերն ամրապնդող և խթանող նախաձեռնությունները, ինչպես նաև միասնական օրակարգի ձևավորմանն ուղղված քայլերը: Դանիել Քյուրքչյանը շնորհակալություն […] ...

Ալիևն իրատեսական է համարում մինչև նոյեմբեր Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության հաստատումը

17:38 23.04.2024

Ալիևն իրատեսական է համարում մինչև նոյեմբեր Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության հաստատումը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ապրիլի 23-ին Բաքվում կայացած միջազգային համաժողովի ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը մոտ են խաղաղությանն ավելի քան երբևէ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ադրբեջանական լրատվամիջոցները ցիտել են Ալիևի խոսքերն այն մասին, որ կողմերը երբեք այսքան չեն մոտեցել խաղաղության պայմանագրի կնքմանը: «Մենք մի ժամանակ նույնիսկ չէինք կարողանում համաձայնության գալ բազային սկզբունքների շուրջ»,-նշել է Ադրբեջանի […] ...

BACK_TO_TOP