Արմեն Գևորգյանը ցանկանում է մեկնել Ավստրիա հերթական բուժզննության համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 04 2024
  • $
    390.04
  • RUBLE
    4.18
  • 415.63
WEATHER
+11.09 oC

Արմեն Գևորգյանը ցանկանում է մեկնել Ավստրիա հերթական բուժզննության համար

17:35 07.10.2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով այսօրվա դատական նիստի ժամանակ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը դատարանին միջնորդություն ներկայացրեց իր պաշտպանյալի խափանման միջոցը փոխելու մասին: Ալեքսանյանը միջնորդեց խափանման միջոցը՝ երկրից չհեռանալու մասին ստորագրությունը վերացնել, իսկ այդ միջնորդության մերժման դեպքում Գևորգյանին ժամանակավորապես ՀՀ-ից մեկնելու թույլտվություն տրամադրել:

Ալեքսանյանն ասաց, որ ի սկզբանե վարույթն իրականացնող մարմինն իր պաշտպանյալի նկատմամբ խափանման միջոց ընտրելիս ապօրինի որոշում է կայացրել, անհարկի կերպով սահմանափակվել է Արմեն Գևորգյանի ազատ տեղաշարժման իրավունքը: Պաշտպանը հայտնեց, որ Արմեն Գևորգյանն Ավստրիայի Հանրապետությունում պետք է հերթական բուժզննությունը անցնի, ուստի միջնորդեց դատարանին՝ Գևորգյանին հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 4-ը երկրից բացակայելու հնարավորություն տալ:

Փաստաբանն ասաց, որ Արմեն Գևորգյանը նաև գործնական հանդիպում ունի, որը պետք է տեղի ունենա նույն երկրում՝ նույն քաղաքում:

Նիստը նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը հետաքրքրվեց՝ ի՞նչ հիվանդությամբ է տառապում Արմեն Գևորգյանը, ի՞նչ առողջական խնդիրներ ունի, քանի որ դատարան ներկայացված փաստաթղթերից նման բան չի երևում:

Ալեքսանյանը հայտնեց, որ իր պաշտպանյալը սրտի հետ կապված առողջական խնդիրներ ունի, բուժզննումը բացառապես սրտի հետ կապված հետազոտություն անցնելուն է վերաբերում: Գևորգյանն իր հերթին հավելեց, որ նշված ժամանակահատվածում բուժզննության մեկնելու դեպքում իր ամենամյա բուժզննումների պարբերականությունը չի խախտվի:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բժիշկը թվարկել է մտավոր ունակությունների վրա ազդող հիվանդությունները

11:05 24.04.2024

Բժիշկը թվարկել է մտավոր ունակությունների վրա ազդող հիվանդությունները

Բժիշկ-փորձագետ, բժշկական գիտությունների թեկնածու Եկատերինա Դեմյանովսկայան «Իզվեստիային» մանրամասն պատմել է, թե որ հիվանդություններն են բացասաբար ազդում մարդու մտավոր ունակությունների վրա։ Նրա խոսքով, ինսուլտից հետո հաճախ մտավոր ունակությունները նվազում են։ Այս պայմանը բժշկության մեջ կոչվում է հետինսուլտային կոգնիտիվ խանգարում: Կաթվածը կարող է խանգարել ուղեղի տարբեր հատվածների արյան մատակարարմանը, որոնք պատասխանատու են ինտելեկտի համար: Արդյունքում, մարդու հիշողությունը […] ...

Կինը վտանգավոր հիվանդության ախտանիշները շփոթել է միգրենի հետ և կորցրել գանգի մի մասը

23:20 23.04.2024

Կինը վտանգավոր հիվանդության ախտանիշները շփոթել է միգրենի հետ և կորցրել գանգի մի մասը

Բրիտանուհի Քիմբերլի Բագլին կորցրել է գանգի մի մասը վտանգավոր հիվանդության պատճառով, որը նա շփոթել է միգրենի հետ։ Ուսուցչի պատմությունը, ով ծանր հիվանդության ախտանիշները շփոթել է ուժեղ գլխացավի հետ, հրապարակել է Metro-ն։ Բագլիի խոսքով՝ 2023 թվականի ամռանը նա հանկարծ զգացել է ահավոր գլխացավ, որը չէր անցնում։ Բժիշկները, որոնց հետ նա խորհրդակցել է, միգրենի դեմ դեղամիջոցներ են […] ...

Կարմրուկով պայմանավորված համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ ուշադրության կենտրոնում

15:37 23.04.2024

Կարմրուկով պայմանավորված համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ ուշադրության կենտրոնում

Կարմրուկով պայմանավորված համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ ուշադրության կենտրոնում: Նախարար Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել Առողջապահության նախարարության և ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» մասնագետների հետ: Նախարարին է ներկայացվել ԱՀԿ եվրոպական տարածաշրջանում, ինչպես նաև՝ մեր երկրում կարմրուկով պայմանավորված իրավիճակը, արձանագրված դեպքերը. քննարկվել են կանխարգելիչ միջոցառումները` հիվանդության տարածումը կանխելու համար: Ամփոփվել են նաև իմունականխարգելման ցուցանիշների […] ...

«Առողջ ապրելակերպի դեսպան» մրցութային արշավ

11:28 23.04.2024

«Առողջ ապրելակերպի դեսպան» մրցութային արշավ

ԿԳՄՍՆ Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկը ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի կազմակերպության և ՀՀ առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ իրականացնում է «Առողջ ապրելակերպի դեսպան» մրցութային արշավը։ Մրցութային արշավի հիմնական նպատակներն են՝ սևեռել դպրոցական երեխաների ուշադրությունը առողջ սնվելու և առողջ ապրելակերպի սովորույթների ուղղությամբ. օգնել դպրոցական երեխաներին՝ զարգացնել առողջ ապրելակերպ և սնուցման […] ...

Կարմրուկով վարակված մեկ մարդը կարող է վարակել 10-ը չպատվաստված մարդուց 9-ին

10:22 23.04.2024

Կարմրուկով վարակված մեկ մարդը կարող է վարակել 10-ը չպատվաստված մարդուց 9-ին

Կարմրուկով վարակված մեկ մարդը կարող է վարակել 10-ը չպատվաստված մարդուց 9-ին, հիշեցնում է ՀՀ առողջապահության նախարարությունը: Կարմրուկի դեմ երկու դեղաչափով պատվաստված անձանց մոտ ձևավորվում է 97-98 տոկոս իմունիտետ: Թե որոնք են կարմրուկի ախտանշանները, ինչ բարդություններ կարող են առաջանալ և ինչպես բուժել` տեսանյութում: ...

Թվարկվել են այն 10 բաղադրիչները, որոնք չպետք է լինեն ատամի մածուկի մեջ

09:28 23.04.2024

Թվարկվել են այն 10 բաղադրիչները, որոնք չպետք է լինեն ատամի մածուկի մեջ

Ատամի մածուկ ընտրելը ոչ միայն նախասիրության հարց է, այլ նաև բերանի խոռոչի առողջությունը հոգալու կարևոր մաս: Որոշ ատամի մածուկներ կարող են վնասակար բաղադրիչներ պարունակել: Փորձագետները առանձնացնում են 10 նյութ, որոնցից պետք է խուսափել, ինչպես Gazet.ru-ին ասել է ատամնաբույժ Տատյանա Սումցովան։ «Դրանց թվում է տրիկլոզանը: Այս հակաբակտերիալ միջոցը կապված է հակաբիոտիկների դիմադրության և հորմոնալ անհավասարակշռության զարգացման […] ...

BACK_TO_TOP