«Թող Թրամփը գա»․ Էրդողանը հրաժարվել է ընդունել ԱՄՆ փոխնախագահին և պետքարտուղարին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 04 2024
  • $
    390.04
  • RUBLE
    4.18
  • 415.63
WEATHER
+11.09 oC

«Թող Թրամփը գա»․ Էրդողանը հրաժարվել է ընդունել ԱՄՆ փոխնախագահին և պետքարտուղարին

19:06 16.10.2019

Թուրքիայի նախագահն այսօր հրաժարվել է ընդունել Անկարա ժամանող ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսին և պետքարտուղար Մայք Պոմպեոյին։ Նա հայտարարել է, թե նրանց «հարգը» բավարար չէ իր հետ հանդիպելու համար։

«Ես չեմ պատրաստվում նրանց հետ խոսել։ Նրանք բանակցությունները կվարեն իրենց աստիճանի պաշտոնյաների հետ։ Երբ որ Թրամփը կգա այստեղ, այն ժամանակ էլ կխոսենք»,- հայտարարել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաները, հիշեցնենք, Թուրքիա են ժամանում Սիրիայում թուրքական բանակի գործողությունները դադարեցնելու նպատակով բանակցելու համար։ ԱՄՆ-ն արդեն պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի նկատմամբ, և պաշտոնյաները պետք է համոզեին Էրդողանին հրադադար հաստատել Սիրիայում։ Բայց վերջինս արդեն իսկ հրաժարվել է դրանից։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը

23:09 23.04.2024

Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը

Ռուսաստանի Քննչական կոմիտեն երեքշաբթի հայտարարել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Թիմուր Իվանովի ձերբակալության մասին՝ կաշառք ստանալու կասկածանքով։ Իվանովը կասկածվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ (ՌԴ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 6-րդ մաս): Առանձնապես մեծ չափը սկսվում է 1 միլիոն ռուբլուց: ՌԴ Քրեական օրենսգրքի հոդվածով, որով նրան մեղադրանք է առաջադրվել, պաշտոնյային սպառնում է մինչև 15 տարվա […] ...

Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր

22:59 23.04.2024

Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր

Այսօր բռնարարները կրկնում են իրենց անօրինական և անմարդկային գործողությունները, քանի որ մեկ դար առաջ էթնիկ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն, ըստ էության, անպատիժ է մնացել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ամերիկյան Սենատում Հայոց ցեղասպանության ոգեկոչման արարողության ժամանակ այս մասին հայտարարել է սենատոր Էնթոնի Ջ. Պորտանտինոն: «Պատիվ ունեմ միանալու իմ գործընկերներին՝ Սենատում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի ոգեկոչման արարողությանը, վերահաստատելու […] ...

Իսրայելը պետք է ամեն ինչ անի Գազայում սովը կանխելու համար. Պետդեպ

22:37 23.04.2024

Իսրայելը պետք է ամեն ինչ անի Գազայում սովը կանխելու համար. Պետդեպ

Իսրայելի իշխանությունները պարտավոր են ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները Գազայի հատվածում սովը կանխելու համար։ Այս մասին հայտարարել է Մերձավոր Արևելքում հումանիտար հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց Դեյվիդ Սաթերֆիլդը՝ Պետդեպարտամենտում լրագրողների հետ զրույցում։ «Գազայում սովի վտանգը շատ բարձր է, հատկապես հյուսիսում: Մենք շատ պարզ ենք ասել, որ Իսրայելը պետք է ամեն ինչ անի Գազայում սովը կանխելու ջանքերին նպաստելու […] ...

Սպիտակ տունը հայտարարել է, որ Ուկրաինայում իրավիճակը չի զարգանում հօգուտ Կիևի

22:18 23.04.2024

Սպիտակ տունը հայտարարել է, որ Ուկրաինայում իրավիճակը չի զարգանում հօգուտ Կիևի

Ուկրաինայում մարտերը Կիևի օգտին չեն՝ ո՛չ Դոնբասում, ո՛չ էլ երկրի այլ հատվածներում։ Այս մասին խոսել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին: «Դա չի զարգանում ուկրաինացիների օգտին Դոնբասում, իհարկե, երկրի մնացած հատվածներում ևս», – ասել է նա մարտի դաշտում տիրող իրավիճակի մասին։ ...

ԱՄՆ Կոնգրեսի քննարկմանը կներկայացվի Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ անհատական պատժամիջոցների մասին օրինագիծ

21:55 23.04.2024

ԱՄՆ Կոնգրեսի քննարկմանը կներկայացվի Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ անհատական պատժամիջոցների մասին օրինագիծ

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի մի խումբ անդամներ պատրաստվում եմ եկող շաբաթ քննարկման ներկայացնել օրինագիծ, որը պատժամիջոցներ է ենթադրում Ադրբեջանի որոշ պաշտոնյաների նկատմամբ:  Ինչի՞ համար են պատժամիջոցները: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Օրենքի նախաձեռնողներն առաջարկում են պատժամիջոցներ կիրառել ավելի քան 40 ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ: Պատճառը, ինչպես օրենքի նախագծում է ասվում, իրենց կողմից մարդու […] ...

Կանադայում՝ «Անմահ Հայաստան» հուշարձանի մոտ, տեղի է ունենալու Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին նվիրված ոգեկոչման կարգ

21:18 23.04.2024

Կանադայում՝ «Անմահ Հայաստան» հուշարձանի մոտ, տեղի է ունենալու Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին նվիրված ոգեկոչման կարգ

Ապրիլի 24-ին, ժամը 11։00-ին Կանադայում ՀՀ դեսպանության շենքի առջև՝ «Անմահ Հայաստան» հուշարձանի մոտ, տեղի է ունենալու Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված ոգեկոչման կարգ, ինչին հաջորդելու է ծաղկեպսակների զետեղման արարողությունը։ «Հրավիրում ենք բոլորին մասնակցել նշված միջոցառումներին»,-նշված է Կանադայում ՀՀ դդեսպանության հաղորդագրության մեջ։ ...

BACK_TO_TOP