Նոր նախագիծ. «Գազպրոմի» կամ ՀԷՑ-ի որևէ պաշտոնյա չի կարող իր աստղաբաշխական աշխատավարձը մտցնել սակագնի մեջ. «Ժամանակ» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+34.09 oC

Նոր նախագիծ. «Գազպրոմի» կամ ՀԷՑ-ի որևէ պաշտոնյա չի կարող իր աստղաբաշխական աշխատավարձը մտցնել սակագնի մեջ. «Ժամանակ»

09:17 12.11.2019

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Բաբկեն Թունյանը, Վարազդատ Կարապետյանը և Արտակ Մանուկյանը ներկայացրել են «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծ: Այս նախագծով առաջարկվում է սահմանել էներգետիկ ոլորտում աշխատող ընկերությունների աշխատակիցների աշխատավարձերի կանոնակարգում:

Մասնավորապես առաջարկվում է, որ սակագների հաշվարկում ներառվող մեկ աշխատակցի հաշվով աշխատանքի վարձատրության թույլատրելի ծախսը չի կարող ավելի բարձր լինել պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց հիմնական աշխատավարձի որոշման համար հիմք հանդիսացող հիմնական աշխատավարձի 20-ապատիկից:

Պարզ լեզվով ասած՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերության տնօրենը կարող է ստանալ 10 մլն դրամ աշխատավարձ, բայց գազի սակագնի հաշվարկի մեջ պետք է մտցվի միայն բազային աշխատավարձի 20-ապատիկ գումարը: Բազային աշխատավարձը մոտ 66 հազար դրամ է: Սա նշանակում է, որ «Գազպրոմի» կամ ՀԷՑ-ի որևէ պաշտոնյա չի կարող իր աստղաբաշխական աշխատավարձերը մտցնել սակագնի մեջ և ստիպել, որ դա վճարեն շարքային սպառողները»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավագ սերնդի համար ֆիզիկական ակտիվության խմբակներ գործում են նաև մարզերում

14:12 19.07.2025

Ավագ սերնդի համար ֆիզիկական ակտիվության խմբակներ գործում են նաև մարզերում

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ավագ սերնդի համար Ֆիզիկական ակտիվության խմբակներ հիմա գործում են նաև մարզերում: «Երկու ամիս է՝ Վանաձորի տարեցներն ունեն հնարավորություն մասնակցելու յոգայի դասերի, մարզվելու, շփվելու իրար հետ: Առողջապահության նախարարության առողջ ծերացմանն ուղղված ծրագրերը, ամբողջովին հարմարեցված տարիքային այս խմբի կարիքներին, հատկապես սպասված են մարզերում»,-ասվում է հաղորդագրությունում: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Վթարային ջրանջատում՝ Արագածոտնի մարզում

13:58 19.07.2025

Վթարային ջրանջատում՝ Արագածոտնի մարզում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 19-ին՝ ժամը 14:00-ից մինչև հուլիսի 20-ը՝ ժամը 14:00-ն, կդադարեցվի Օշական, Ոսկեվազ, Ոսկեհատ գյուղերի ջրամատակարարումը: ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

13:47 19.07.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Մարզերում հուլիսի 19-ին և 20-ին կեսօրից հետո, 21-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հուլիսի 19-20-ին առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 22-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Հուլիսի 19-24-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի […] ...

Պատմական Կարմիր կամրջի տարածքում անցկացվեց բացառիկ մուլտիմեդիա միջոցառում. Ավինյան

13:36 19.07.2025

Պատմական Կարմիր կամրջի տարածքում անցկացվեց բացառիկ մուլտիմեդիա միջոցառում. Ավինյան

«Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակում Երևանի 17-րդ դարում կառուցված պատմական Կարմիր կամրջի տարածքում անցկացվեց բացառիկ մուլտիմեդիա միջոցառում՝ նվիրված հայ կինոյի լեգենդներ Հենրիկ Մալյանի և Աղասի Այվազյանի ծննդյան 100-ամյակներին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: ...

Հրդեհ է բռնկվել Աբովյան քաղաքի շենքերից մեկում

13:24 19.07.2025

Հրդեհ է բռնկվել Աբովյան քաղաքի շենքերից մեկում

Հուլիսի 19-ին` ժամը 09։56-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի շենքերից մեկի 9-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 9-րդ հարկում գտնվող էլեկտրական […] ...

Զովունիում «Mercedes»-ը հայտնվել է սուպերմարկետի տարածքում՝ կոտրելով ապակիներն ու վնասելով գույքը

13:12 19.07.2025

Զովունիում «Mercedes»-ը հայտնվել է սուպերմարկետի տարածքում՝ կոտրելով ապակիներն ու վնասելով գույքը

Այսօր՝ հուլիսի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 01:00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 47-ամյա Մհեր Մ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Զովունի գյուղի սկզբնամասում բախվել է «88» սուպերմարկետի ապակե դռանն ու պատուհանին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: Խանութին պատճառվել […] ...

BACK_TO_TOP