Արդյո՞ք Մեսսին կհեռանա «Բարսելոնայից» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+34.09 oC

Արդյո՞ք Մեսսին կհեռանա «Բարսելոնայից»

11:51 12.11.2019

Լեոնել Մեսսին չի պատրաստվում երկարաձգել «Բարսելոնայի» հետ պայմանագրի ժամկետը մինչև 2020/21 թվականների մրցաշրջանի մեկնարկը: Միևնույն ժամանակ նա չի շտապում լքել ակումբը: Մեսսին ասել է, թե ուզում է նախ հասկանալ, թե ֆիզիկական ինչ վիճակում կլինի հաջորդ մրցաշրջանում և կկարողան՞ա արդյոք հանդես գալ ամենաբարձր մակարդակով: Մեսսիի որոշումը կախված կլինի նաև «Բարսելոնայի» ելույթներից, քանի որ նա ցանկանում է հանդես գալ մի ակումբում, որը կպայքարի բոլոր հնարավոր տիտղոսների համար: Իսպանիայի ընթացիկ մրցաշրջանում Մեսսին խաղադաշտ է դուրս եկել 7 անգամ, խփել է 8 գոլ և կատարել գոլային 4 փոխանցում: Հիշեցնենք, որ վերջերս կատալոնական ակումբի ղեկավարությունը հայտարարել էր, որ 10 տարվա պայմանագիր է նախապատրաստում Մեսսիի համար, որը ենթադրում է Մեսսիի ներգրավվածությունն ակումբում նաև խաղացողի կարիերան ավարտելուց հետո:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դժբախտ պատահար՝ Տավուշի մարզում․ բեռնատարի անվադողը փոխելիս ավտոմեքենան ընկել է վարորդի վրա

14:38 19.07.2025

Դժբախտ պատահար՝ Տավուշի մարզում․ բեռնատարի անվադողը փոխելիս ավտոմեքենան ընկել է վարորդի վրա

Այսօր՝ հուլիսի 19-ին, դժբախտ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 10։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին՝ Ոսկեպարի ոլորաններում, ավտոմեքենան ընկել է վարորդի վրա, ով տեղում մահացել է։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պարզվել է, որ Տավուշի մարզի բնակիչ 65-ամյա Գրիշա Եսայանը ճանապարհի […] ...

Լևոն Արոնյանը դուրս է եկել «Freestyle Chess Grand Slam Tour»-ի եզրափակիչ

14:24 19.07.2025

Լևոն Արոնյանը դուրս է եկել «Freestyle Chess Grand Slam Tour»-ի եզրափակիչ

Լաս Վեգասում ընթացող «Freestyle Chess Grand Slam Tour» Ֆիշերի արագ շախմատի մրցաշարի կիսաեզրափակչում գրոսմայստեր Լևոն Արոնյանը 2:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել Արջուն Էրիգաիսիի նկատմամբ և դուրս եկել եզրափակիչ: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։ Եզրափակչում Արոնյանը կմրցի ամերիկացի շախմատիստ Հանս Մոկե Նիմանի հետ։ Եզրափակչի առաջին խաղը նախատեսված է հուլիսի 20-ին՝ Երևանի ժամանակով 22:00-ին։Մրցաշարի […] ...

Ավագ սերնդի համար ֆիզիկական ակտիվության խմբակներ գործում են նաև մարզերում

14:12 19.07.2025

Ավագ սերնդի համար ֆիզիկական ակտիվության խմբակներ գործում են նաև մարզերում

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ավագ սերնդի համար Ֆիզիկական ակտիվության խմբակներ հիմա գործում են նաև մարզերում: «Երկու ամիս է՝ Վանաձորի տարեցներն ունեն հնարավորություն մասնակցելու յոգայի դասերի, մարզվելու, շփվելու իրար հետ: Առողջապահության նախարարության առողջ ծերացմանն ուղղված ծրագրերը, ամբողջովին հարմարեցված տարիքային այս խմբի կարիքներին, հատկապես սպասված են մարզերում»,-ասվում է հաղորդագրությունում: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Վթարային ջրանջատում՝ Արագածոտնի մարզում

13:58 19.07.2025

Վթարային ջրանջատում՝ Արագածոտնի մարզում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 19-ին՝ ժամը 14:00-ից մինչև հուլիսի 20-ը՝ ժամը 14:00-ն, կդադարեցվի Օշական, Ոսկեվազ, Ոսկեհատ գյուղերի ջրամատակարարումը: ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

13:47 19.07.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Մարզերում հուլիսի 19-ին և 20-ին կեսօրից հետո, 21-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հուլիսի 19-20-ին առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 22-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Հուլիսի 19-24-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի […] ...

Պատմական Կարմիր կամրջի տարածքում անցկացվեց բացառիկ մուլտիմեդիա միջոցառում. Ավինյան

13:36 19.07.2025

Պատմական Կարմիր կամրջի տարածքում անցկացվեց բացառիկ մուլտիմեդիա միջոցառում. Ավինյան

«Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակում Երևանի 17-րդ դարում կառուցված պատմական Կարմիր կամրջի տարածքում անցկացվեց բացառիկ մուլտիմեդիա միջոցառում՝ նվիրված հայ կինոյի լեգենդներ Հենրիկ Մալյանի և Աղասի Այվազյանի ծննդյան 100-ամյակներին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: ...

BACK_TO_TOP