Հայաստանցի օգտատերերի 1/3-րդից ավելին 2019-ի առաջին 9 ամիսներին բախվել է կիբերսպառնալիքների – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+25.09 oC

Հայաստանցի օգտատերերի 1/3-րդից ավելին 2019-ի առաջին 9 ամիսներին բախվել է կիբերսպառնալիքների

10:37 13.11.2019

Այս տարվա երեք եռամսյակներում Հայաստանում անհատական համակարգիչների օգտատերերի 37%-ը առնվազն մեկ անգամ բախվել է տարբեր կարգի ինտերնետ-սպառնալիքների, իսկ 44%-ը ենթարկվել է, այսպես կոչված, տեղային սպառնալիքների գրոհների. այդ սպառնալիքները բխում են այնպիսի ծրագրային ապահովումից (ԾԱ), որը համակարգչում հայտնվում է ոչ թե համացանցից, այլ տարբեր հանովի կրիչներից, օրինակ, USB-ֆլեշներից, արտաքին կոշտ սկավառակներից։ Բացի այդ, Հայաստանում մոբայլ սարքեր գործածողների մոտ 2%-ը հանդիպել է վնասաբեր ԾԱ-ի։ Այս մասին են վկայում «Կասպերսկի» ընկերության տվյալները։

Կիբերսպառնալիքներն արդիական են ոչ միայն տնային օգտատերերի պարագայում։ Հայստանում գործող ընկերությունների աշխատակիցների շրջանում 2019-ի հունվար-սեպտեմբերին համացանցից վնասաբեր ԾԱ-ի գրոհների բախվածների բաժինը կազմել է 10%։ Տեղային սպառնալիքների պարագայում համանման ցուցանիշն ավելի մեծ է՝ 32%։

Ակտիվ աճ են դրսևորել ծածկագրող և շորթող ծրագրերը։ Այսպես, եթե անցյալ տարվա կեսերին (երկրորդ եռամսյակ) ընկերությունը ամբողջ աշխարհում հայտնաբերել է նման վնասաբեր ծրագրերի 7,5 հազար նմուշ, ապա 2019-ի երկրորդ եռամսյակի արդյունքներով դրանց թիվը կազմել է ավելի քան 16 հազար։ Հայաստանում անցած երեք եռամսյակներում ծածկագրող ծրագրերի գրոհների բախվել է մոտ յուրաքանչյուր 115-րդ օգտատերը։

Չարագործների շրջանում գրոհների ամենատարածված մեթոդներից մեկը ֆիշինգն է՝ կեղծ վեբ-էջերի ստեղծումը կամ նույնպիսի նամակների տարածումը, որոնք արտաքնապես առավելագույնս նման են օրինական ռեսուրսների և հայտնի ընկերությունների և ծառայությունների հաղորդագրությունների։ Նման կերպ կիբերհանցագործները փորձում են բթացնել օգտատիրոջ զգոնությունը, առաջացնել նրա հետաքրքրությունն ստացված նամակի կամ բացված էջի նկատմամբ և արդյունքում ստիպել, որ նա ներբեռնի քողարկված վնասաբեր ծրագիրը կամ տրամադրի գաղտնի տեղեկատվություն։ «Կասպերսկի» ընկերության լուծումները 2019-ի երեք եռամսյակների ընթացքում Հայաստանում արգելափակել են ֆիշինգային էջեր անցման 187  փորձ։

«Չարագործներն օգտագործում են գրոհների տարբեր վեկտորներ և ակտիվորեն կատարելագործում իրենց գործիքները։ Ահա թե ինչու է ժամանակակից օգտատերերին անհրաժեշտ միշտ զգոն լինել։ Սակայն միայն հակավիրուսը վաղուց արդեն բավական չէ, իսկապես հուսալի պաշտպանական լուծումը պետք է լինի համալիր և ներառի տեխնոլոգիաներ, որոնք թույլ են տալիս հետ մղել, այդ թվում՝ և՛ ֆիշինգային գրոհները, և՛ շորթող ծրագրերի գրոհները»,- նշել է Հայաստանում և Վրաստանում «Կասպերսկի» ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը։

 Կիբերսպառնալիքներից պաշտպանության համար փորձագետները խորհուրդ են տալիս օգտատերերին հետևել մի քանի հիմնական կանոնների.

  • չանցնել նամակների, մեսենջերների կամ SMS-ների կասկածելի հղումներով;
  • կանոնավոր կերպով տեղադրել օպերացիոն համակարգի և հավելվածների թարմացումները;
  • հավելվածներ տեղադրել միայն պաշտոնական աղբյուրներից;
  • բոլոր օգտահաշիվների համար կիրառել բարդ և տարբեր գաղտնաբառեր;
  • կանոնավոր կերպով կատարել կարևոր տվյալների պահուստային կրկնօրինակում;
  • հավելվածներին չտրամադրել հասանելիություն այն գործառույթներին, որոնք դրանց անհրաժեշտ չեն;
  • տեղադրել հուսալի պաշտպանական լուծում, այդ թվում՝ մոբայլ սարքերում։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թեյագործ Սոնա Աղաբեկյանը պատրաստում է չորացված մրգերի հետ համակցված խոտաբույսային թեյեր

23:59 19.07.2025

Թեյագործ Սոնա Աղաբեկյանը պատրաստում է չորացված մրգերի հետ համակցված խոտաբույսային թեյեր

Թեյագործ Սոնա Աղաբեկյանը հիմնել է «Memories» ապրանքանիշը․ պատրաստում է չորացված մրգերի հետ համակցված խոտաբույսային թեյեր։ Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Հայտնի են 22-րդ «Ոսկե ծիրան»-ի հաղթողները

23:43 19.07.2025

Հայտնի են 22-րդ «Ոսկե ծիրան»-ի հաղթողները

Ավարտվել է «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնը․ հայտնի են հաղթողները։ Լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթ • Ոսկե ծիրան Ֆիումե կամ մա՛հ, ռեժ․ Իգոր Բեզինովիչ • Արծաթե ծիրան Սուրբ էլեկտրականություն, ռեժ․ Տատո Կոթեթիշվիլի • Հատուկ հիշատակում Դանդաղ այրվող հողի երգեր, ռեժ․ Օլհա Ժուրբա Ծիրանի կորիզ • Ոսկե ծիրան Մայրենիքը, ռեժ․ Գոռ Առուշանյան • Արծաթե ծիրան Օձի ապուրը, […] ...

Մեծ Բրիտանիայում «Պաղեստինի գործողությունների» աջակցության բողոքի ցույցի ժամանակ ձերբակալվել է ավելի քան 100 մարդ

23:19 19.07.2025

Մեծ Բրիտանիայում «Պաղեստինի գործողությունների» աջակցության բողոքի ցույցի ժամանակ ձերբակալվել է ավելի քան 100 մարդ

Մեծ Բրիտանիայում ավելի քան 100 մարդ է ձերբակալվել պաղեստինամետ «Պաղեստինյան գործողություն» խմբավորման աջակցության բողոքի ցույցերի ժամանակ, որը Մեծ Բրիտանիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն, հայտնում է քաղաքային ոստիկանությունը։ Նշվում է, որ 65 մարդ ձերբակալվել է Լոնդոնում, 18-ը՝ Մանչեսթերում, 17-ը՝ Բրիստոլում, 8-ը՝ Անգլիայի հարավ-արևմուտքում գտնվող Քորնուոլի կոմսության Տրուրո քաղաքում։ ...

«Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի բախվել են «Nissan Rogue»-ն ու «Toyota»-ն. կա վիրավոր

23:08 19.07.2025

«Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի բախվել են «Nissan Rogue»-ն ու «Toyota»-ն. կա վիրավոր

Հուլիսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:40-ի սահմաններում Երևանյան փողոցից դեպի «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհահատվածում ճակատ ճակատի բախվել են «Nissan Rogue» և «Toyota» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց, մեկ հոգու էլ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել բժիշկները, սակայն վերջինը հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց: Վթարի մասին […] ...

Նոր Նորքի տարածքում գործարկվելու են ազդարարման սարքավորումներ. չանհանգստանալ

22:55 19.07.2025

Նոր Նորքի տարածքում գործարկվելու են ազդարարման սարքավորումներ. չանհանգստանալ

Հուլիսի 21, 22, 23-ին՝ առավոտյան ժամերին, Նոր Նորքի տարածքում անցկացվելու են ուսումնավարժանքներ, որոնց ընթացքում գործարկվելու են ազդարարման սարքավորումներ: Այս մասին նշվում է Նոր Նորք վարչական շրջանի Ֆեյսբուքի էջում տարածված հաղորդագրության մեջ: «Խնդրում ենք չանհանգստանալ»,- ասվում է հաղորդագրությունում։ ...

Կոտայքում ոչ սթափ վիճակում գտնվող 35-ամյա վարորդը «Tesla»-ով բախվել է կայանված «Mercedes»-ին, ապա գազատար խողովակին

22:42 19.07.2025

Կոտայքում ոչ սթափ վիճակում գտնվող 35-ամյա վարորդը «Tesla»-ով բախվել է կայանված «Mercedes»-ին, ապա գազատար խողովակին

Հուլիսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհին՝ «Հոմպլեքս մոլ»-ի դիմաց, Երևանի բնակիչ 35-ամյա Հովհաննես Հովհաննիսյանը իր վարած «Tesla» մակնիշի ավտոմեքենայով բախվել է կայանված վիճակում գտնվող «Mercedes» մակնիշի ավտոմեքենային, ապա գազատար խողովակին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ «Tesla»-ի վարորդ Հ․ Հովհաննիսյանը տեղում ենթարկվել է […] ...

BACK_TO_TOP